Եթե որեւէ նախաձեռնության մեջ կան հակառուս էլեմենտներ, որոնք քողարկվում են իբր ազգային ֆոնով, չի կարող լինել հայ ժողովրդի շահերից բխող. Բաբայան
Ներքաղաքական
«Ընդանրապես եթե որեւէ նախաձեռնության մեջ կան հակառուս էլեմենտներ, որոնք քողարկվում են իբր ազգային ֆոնով, դա չի կարող լինել հայ ժողովրդի շահերից բխող` առավելեւս ազգային: Հակառուսականությունը դեմ է մեր ազգային շահերին եւ եթե որոշներին կարողանում են մանիպուլացնել, դա չի նշանակում, որ բոլորը չեն տեսնում Արեւմուտքի ականջները այս կամ այն իբր քաղաքացիական նախաձեռնության տակ: Որտեղ արեւմտյան դրածոներն են, այնտեղ բլեֆ ու արհավիրք է, անկախ անունից ու լոգոյից եւ անկախ տրվող սերտիֆիկատներից ու քարոզած գաղափարներից», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: