ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ` ՏՈ­ՏԱԼ ԵՎ ԹՐՔԱ­ԲԱ­ՐՈ

Վերլուծություն

«Պա­տե­րազ­մով մեզ հի­մա սպառ­նում են ոչ թե թուր­քե­րը, այլ` գև­որգ­պա­պո­յան­նե­րը: Նի­կո­լի հանձ­նա­րա­րու­թյամբ մա­րի­յա­կա­րա­պե­տյան կոչ­ված­նե­րը դար­ձել են բաք­վի ագն-ի ոտ­քի տա­կի փա­լա­սը, իսկ գև­որգ­պա­պո­յան­նե­րը` թուր­քա­կան պն-ի ոտ­քե­րի տակ են թա­վալ­վում: Ար­ցա­խը ադր­բե­ջա­նի կազ­մում կլի­նի մի­այն մի դեպ­քում. երբ ֆի­զի­կա­պես վե­րաց­նեն հայ ժո­ղովր­դի հայ­րե­նա­տեր հատ­վա­ծին: Իսկ դա շուրջ 2 մի­լի­ոն ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ են` ի­րենց հա­րյուր հա­զա­րա­վոր պայ­քա­րող տե­սա­կով, ինչ­պես նա­և Սփյուռ­քի զգա­լի հատ­վա­ծը: Նույ­նիսկ Նի­կո­լի ընտ­րա­զանգ­վա­ծի կի­սագ­րա­գետ մա­սը պատ­րաստ չէ Ար­ցա­խը տես­նել ադր­բե­ջա­նի կազ­մում: Նի­կոլն այդ հար­ցում նրանց էլ է խա­բել»,- սա մեջ­բե­րում է Ար­տակ Զա­քա­րյա­նի ար­ձա­նագ­րու­մից, հե­ղի­նա­կա­յին փոք­րա­տա­ռե­րը պահ­պան­ված են:

ԱՆՀ­ՆԱ­ՐԻՆՆ` ԱԿՆ­ՀԱՅՏ

«Գև­որգ­պա­պո­յան­ներ»` 2018-ին ՀՀԿ-ին դա­վա­ճա­նած և ՔՊ թռած պատ­գա­մա­վո­րը դար­ձավ շատ վատ ե­րև­ույ­թի հո­մա­նիշ: ՔՊ-ական ան­բա­րո և շատ ագ­րե­սիվ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի: Դրա առն­չու­թյամբ կմեջ­բե­րենք ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վա­յի կարճ պա­տու­մը` հու­սա­լով, որ մեջ­բե­րե­լով պա­տե­րազմ չի սկսվի.

— Ցույ­ցեր մի ա­րեք, թե չէ պա­տե­րազմ կսկսվի,

— Ստո­րագ­րա­հա­վաք մի ա­րեք, թե չէ պա­տե­րազմ կսկսվի,

— Թշնա­մու կրա­կոց­նե­րին մի պա­տաս­խա­նեք, թե չէ պա­տե­րազմ կսկսվի,

— Ռե­ժի­մի հրա­ժա­րա­կան մի պա­հան­ջեք, թե չէ պա­տե­րազմ կսկսվի

Հե­տո՞, հա­ջոր­դը ի՞նչ է լի­նե­լու. մի խո­սեք, մի մտա­ծեք, մի շնչեք, մի ապ­րեք, թե չէ պա­տե­րա՞զմ կսկսվի:

ՔՊ-ական այդ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի հետ­քե­րով էլ ծնվեց և Ֆեյս­բու­քում տա­րած­վեց ա­նեկ­դոտ: Զրույց մի­ջին վի­ճա­կագ­րա­կան նի­կո­լա­կան ըն­տա­նի­քում.

— Գև­որգ, ադր­բե­ջան­ցի­ներ են ե­կել մեր տուն, ա­սում են, որ պի­տի բո­լո­րիս բռնա­բա­րեն, ի՞նչ ա­նենք:

— Պա՞րզ չի ինչ պի­տի ա­նենք՝ թու­լա­նանք ու հա­ճույք ստա­նանք, թե չէ՝ տե՜ս հա, պա­տե­րազմ ա սկսե­լու:

Եվ գար­շե­լին այն է, որ հա­յու­թյան դեմ այդ կեղ­տո­տա­գույն տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մին իր լու­ման ներդ­րեց և ԱՄՆ դես­պան Քրիս­տի­նա Քվի­նը` Հ1-ի ե­թե­րով հույս հայտ­նե­լով, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում ար­ցա­խա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րը ե­րաշ­խա­վոր­ված կլի­նեն: Վրդով­վե­ցին բո­լորը, ով­քեր սիրտ ու հո­գի ու­նեն, ընդ­դի­մա­դիր դաշ­տը, քաղ­հա­սա­րա­կու­թյու­նը, հան­րա­յին դեմ­քե­րը (ովքեր դեմք են, այլ ոչ թե «սֆաթ»): Քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյա­նը կա­լա­նա­վայ­րից բաց նա­մակ գրեց դես­պա­նին` մաս­նա­վո­րա­պես նրա աչ­քը խո­թե­լով հե­տև­յա­լը. «Օգտվե­լով ա­ռի­թից, շնոր­հա­վո­րում եմ Ձեզ ԱՄՆ Ան­կա­խու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ: Հու­սամ՝ դես­պա­նա­տան տա­րած­քում կազ­մա­կերպ­ված բեր­բե­քյո­ւի ծու­խը չի խան­գա­րել Ձեզ տես­նել ողջ ի­րա­կա­նու­թյու­նը: Ձեր եր­կի­րը ստեղծ­վել է մարդ­կանց հե­րո­սա­կան մա­քա­ռում­նե­րի և ան­զի­ջում պայ­քա­րի ար­դյուն­քում, և այն ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ծնունդ է: Ա­մե­րի­կա­յի Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րում ամ­րագր­ված է, որ յու­րա­քան­չյուր ոք ու­նի եր­ջան­կու­թյան ի­րա­վունք: Ա­յո, եր­ջան­կու­թյան ի­րա­վունք ու­նի նա­և ար­ցա­խա­հա­յու­թյու­նը: Իմ ըն­կե­րա­կան խնդրանքն է և հոր­դո­րը՝ չլծվել նրանց դժբախ­տաց­նե­լու սև գոր­ծին»:

Սա­կայն ա­մե­նա­պա­րա­դոք­սա­լը երդ­վյալ ա­րևմ­տա­մետ հար­թակ­նե­րի ար­ձա­գանքն էր դես­պա­նի` ար­ցախ­ցի­նե­րին դժբախ­տաց­նե­լու սև խոս­քին: Մեջ­բե­րենք. «Արցա­խը հայ պե­տա­կա­նու­թյան՝ ա­մե­րի­կյան հա­րյու­րա­մյակ­նե­րի դի­մաց հա­զա­րա­մյակ­նե­րի փա­ռա­պանծ պատ­մու­թյան ոս­կե էջն է, դրա կեն­դա­նի ան­բա­ժան մա­սը: ԱՄՆ պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը ար­տա­հայ­տող տի­կին Քվի­նը հա­յու­թյան ար­ցա­խյան հատ­վա­ծին ա­ռա­ջար­կում է ազ­գա­յին պե­տա­կան լի­ար­ժեք կյան­քով ապ­րե­լու փո­խա­րեն սահ­մա­նա­փակ­վել, իր ար­տա­հայ­տու­թյամբ, ըն­տա­նե­կան վա­յելք­նե­րով: Մեկ հար­ցազ­րույ­ցով դես­պա­նը հա­յու­թյա­նը բազ­մա­պի­սի ապ­տակ­ներ հասց­րեց եւ, հա­վա­նա­բար, սպա­սում է, թե դա կմարս­վի: Պետք է հի­աս­թա­փեց­նենք դես­պա­նու­հուն. Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա ա­ռե­րե­ւույթ լայն սպեկտ­րի սպա­սար­կու­նե­րը ա­ռայժմ շատ բան են մար­սում մի­այն մեկ պատ­ճա­ռով՝ ծա­գու­մով հայ են, ա­ռանց այդ էլ շատ չենք: Օ­տար դի­վա­նա­գետ­նե­րին այս ար­տո­նու­թյու­նը չի վե­րա­բե­րում՝ ռուս լի­նեն, չի­նա­ցի, թե` ա­մե­րի­կա­ցի:  Հա­յաս­տա­նին, հայ մար­դուն ան­պատ­ված յու­րա­քան­չյու­րը վե­րա­դառ­նա­լու է հայ­րե­նիք: Ո­մանք՝ մշտա­կան բնա­կու­թյան եւ ըն­տա­նե­կան քաղցր վա­յելք­նե­րի»:

Հի­մա դա ի՞նչ է, ծխա­ծած­կո՞ւյթ, թե՞ ի տար­բե­րու­թյուն նի­կո­լա­կան­նե­րի, այդ մար­դիկ կար­միր գծեր ու­նեն: Հա­մե­նայն­դեպս` հու­լի­սի 6-ին դես­պա­նու­հին պար­զա­բա­նում տվեց, որ «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք­ներ չի կան­խո­րո­շում»: Ի­յա՛, ի­րո՞ք:

«ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ Օ­ՐԱ­ԿԱ­ՐԳԸ» ԳԼՈ­ԲԱԼ ԿԵՂ­ԾԻՔ Է

Պա­տե­րազ­մը խա­ղա­ղու­թյուն է` Ջորջ Օ­րո­ւէ­լի այդ մար­գա­րե­ա­կան բա­նա­ձև­ի մարմ­նա­ցու­մը Նի­կոլն է իր տե­րե­րով ու մա­հա­բեր «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գով», հա­նուն ո­րի մար­տա­կան սպա­նիչ քա­րոզ­չու­թյան բո­լոր կա­նոն­նե­րով տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ է գնում ընդ­դեմ հա­յու­թյան: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դրդա­պատ­ճառն էլ պարզ է` անգ­լո­սաք­սե­րը ձգտում են Հա­րա­վա­յին Կով­կա­սից ամ­բող­ջո­վին դուրս մղել Ռու­սաս­տա­նին, և ե­թե դրա գի­նը լի­նի հա­յե­րի նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ա­պա աչք էլ չեն թար­թի: Ի դեպ, մի շարք փոր­ձա­գետ­ներ կար­ծում են, որ Ուկ­րա­ի­նա­յում ձև­ա­վոր­ված «Հայ­կա­կան լե­գե­ո­նը» մի օր կա­րող է հայտն­վել Հա­յաս­տա­նում, որ­պես­զի օ­ժան­դա­կի ԱԺԲ-ի տի­պի մի­ա­վո­րում­նե­րին ի­րա­գոր­ծել ռազ­մա­կան հե­ղաշր­ջում: Այդ տե­սա­կե­տին հակ­ված է և հայ քա­ղա­քա­գետ, «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի նախ­կին տնօ­րեն Ա­րա Վար­դա­նյա­նը, ում կար­ծի­քով լոն­դո­նա­սեր ԱԽՔ «Արմեն Գրի­գո­րյա­նը ևս լի­նե­լու է հնա­րա­վոր ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման մաս­նա­կից»: Դե պարզ է, Նի­կո­լին հա­մա­րում են «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал», ո­րը հա­նուն ինք­նա­պահ­պան­ման կա­րող է նա­և ի­րենց «քցել»:

Իսկ Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րած ու­ժերն էլ կա­տա­ղի տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ են սան­ձա­զեր­ծել Սերժ Սարգ­սյա­նի և նրա թի­մի, այդ թվում` ՀՀԿ-ի դեմ` փոր­ձե­լով ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի գրպա­նը գցել ի­րենց իսկ հանձ­նա­րա­րու­թյամբ Նի­կո­լի ի­րա­գոր­ծած պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը: Նույ­նիսկ չխոր­շե­ցին ան­բա­րո մի հար­թա­կի ձե­ռամբ դաշտ նե­տել Ա­ԱԾ հան­գու­ցյալ տնօ­րեն Գե­որ­գի Կու­տո­յա­նի կեն­սագ­րու­թյա­նը կեղտ կպցնող գար­շե­լի քա­րոզ­չա­կան ար­տադ­րան­քը: Իսկ Տե­լեգ­րա­մի տա­րած­քում աշ­խա­տեց­նում են ա­լիք­ներ, ո­րոն­ցով Սերժ Սարգ­սյա­նի` թե­րևս ծնված օր­վա­նից «Ղա­րա­բա­ղը ծա­խե­լու» այն­պի­սի բազ­մա­շերտ դա­վադ­րա­պաշտ տե­սու­թյուն­ներ են տա­րա­ծում, որ ստա­խո­սաց ար­քա Նի­կո­լը նույ­նիսկ նա­խան­ձից կկա­նա­չի: Զգաց­վում է քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մի իս­կա­կան պրո­ֆե­սի­ո­նալ­նե­րի ձե­ռա­գի­րը, և բնա­կա­նա­բար ցան­կա­ցած բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի իս­պառ բա­ցա­կա­յու­թյու­նը: Դե պարզ է, որ նի­կո­լա­կան իշ­խա­նա­զավթ­ման սցե­նա­րիստ­նե­րը Նի­կո­լից էլ նի­կոլ պի­տի լի­նեն, ու ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հենց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին են հա­մա­րում լրջա­գույն խո­չըն­դոտ ի­րենց հա­յա­ջինջ ծրագ­րե­րի ճա­նա­պար­հին:

Իսկ ՔՊ-ի մա­հա­բեր «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը» զուտ տե­ղա­կան ե­րև­ույթ չէ, այլ` գլո­բալ և լրիվ օ­րի­նա­չափ: Օ­րերս ի­տա­լա­կան The Huf­fing­ton Post պար­բե­րա­կա­նում պաշ­տո­նաթող դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը հրա­պա­րա­կել է «Պա­տե­րազմ­ներ, ո­րոնք չեն ա­վարտ­վում խա­ղա­ղու­թյամբ» վեր­լու­ծու­թյու­նը, ո­րով փոր­ձել է պա­տաս­խա­նել հար­ցադր­մա­նը. «Վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում սկսված պա­տե­րազմ­նե­րը չեն ա­վարտ­վում խա­ղա­ղու­թյամբ: Սա գի­տեն բո­լո­րը, բայց ոչ ոք չի տա­լիս «ինչո՞ւ» հար­ցը: Մինչ­դեռ դրա պա­տաս­խա­նը, իմ կար­ծի­քով, տրա­մա­բա­նա­կան է ու պարզ»:

Մի­նա­սյա­նը դրա պա­տաս­խա­նը տես­նում է ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րում. «Պա­տաս­խա­նը մեզ ա­ռանձ­նա­պես չպետք է զար­մաց­նի՝ ին­տեր­նե­տի և, ա­ռա­ջին հեր­թին, սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի պատ­ճա­ռով: Մենք շատ լավ գի­տենք, թե ինչ­պես են սո­ցի­ա­լա­կան մե­դի­ան լայն հան­րու­թյա­նը մատ­չե­լի հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս ստեղ­ծե­լու սե­փա­կան է­մո­ցի­ո­նալ «ճշմար­տու­թյուն­նե­րը», ես կա­սե­ի՝ մե­տա-ճշմար­տու­թյուն­նե­րը՝ ըստ ի­րենց նա­խա­սի­րու­թյուն­նե­րի և ճա­շա­կի (և, ոչ պա­կաս, կրթու­թյան մա­կար­դա­կի)»: Հենց դրանց շնոր­հիվ  մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը դար­ձել է ա­մե­նօ­րյա կեղծ-ին­տե­լեկ­տո­ւալ վար­ժու­թյուն, ո­րը հա­սա­նե­լի է յու­րա­քան­չյուր սմարթ­ֆո­նի սե­փա­կա­նա­տի­րոջ հա­մար: Իսկ վեր­ջա­բա­նը պա­րա­դոք­սալ է. «Ի՞նչ կար­ծի­քի եք 1943-ի Թեհ­րա­նի կոն­ֆե­րան­սի մա­սին, ո­րը հիմք դրեց հետ­պա­տե­րազ­մյան շրջա­նում կա­յուն խա­ղա­ղու­թյան հա­մար: Ար­դյո՞ք այդ­քան ար­դյու­նա­վետ կլի­ներ, ե­թե Չեր­չի­լը, Ռուզ­վել­տը և Ստա­լի­նը, Realpolitik-ի վրա կենտ­րո­նա­նա­լու փո­խա­րեն, հաշ­վե­­ին թվի­թե­րը, հա­վա­նում­նե­րի քա­նա­կը, վե­րահս­կե­ին թղթա­կից­նե­րի սո­ցի­ա­լա­կան մե­դի­ա­յի պրո­ֆիլ­նե­րը կամ Google-ի մի­տում­նե­րը: Սպա­սեք մի վայր­կյան, ես «գուգ­լեմ», որ հաս­կա­նամ...»:

Իսկ ի­րա­կա­նում ցան­կա­ցած հայ մարդ սմարթ­ֆո­նի փո­խա­րեն պետք է աշ­խա­տեց­նի ու­ղե­ղը և կհաս­կա­նա` XXI դա­րում խա­ղա­ղու­թյու­նը դար­ձել է բլեֆ: Ծե­րուկ Օ­րո­ւէ­լը դա վա­ղուց գի­տեր:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259731&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը