«Ընդդիմադիր» Թարվերդյանն իշխանությանը խիստ գնահատական տվողներին «էքստրիմիստ» է անվանում

Ներքաղաքական

Երկրի սրընթաց գահավիժումն ու դամոկլյան սրի պես առկախված պատերազմը մի կողմ, իսկ Երեւանի ավագանու դեռ չհայտարարված քարոզարշավը շարունակվում է՝ «как ни в чём не бывало» հունով: Պարզվում է` տարված նախընտրական քարոզարշավով` ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆՆ անկեղծացել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքի հետ: Նա գլուխ է գովացել, թե իրենց նախընտրական ցուցակում ունեն մշակութային ոլորտի պատասխանատու, որը «բավական խիստ եւ անձնավորված գնահատականներ էր տալիս այսօրվա իշխանություններին», բայց երբ դարձել է իրենց թիմակիցը, նա անձամբ խնդրել է վերջինիս երեւույթներին գնահատական տալ եւ զարգացման հեռանկար զարգացնել:

«Հավատացեք, այդ էքստրեմիստ հասարակական գործիչը այսօր դարձել է քաղաքական թիմի շատ ռացիոնալ անդամ: Կրթական ոլորտում ունենք թիմակից՝ կուսակցության խորհրդի անդամ, որը նախկինում նորից անձանցից էր խոսում, այս թիմ մտնելով՝ սկսել է խոսել երեւույթներից, կրթական ծրագրերից»,- ընդգծել է Թարվերդյանը եւ հավելել, որ իր թիմակիցները մոռացել են անձանց մասին` ձեւակերպելով, որ իրենք պետության զարգացման մասին են մտածում:

Ըստ էության, Թարվերդյանը մեկ անգամ եւս երդում-պատարագ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ իր հնչեցրած քննադատություններն անվանական ու հասցեական չեն լինելու, օդում շարունակելու է կրակել իր գնահատականներով, որոնք իշխանության դեմ ուղղված չեն, իրեն ընդամենը ավագանիում մի փոքրիկ տեղ է պետք` ընդդիմություն լինելու իմիտիացիա ստեղծելու համար: Ընդ որում` նա ընդամենը վերահաստատում է իր դիրքորոշումը, քանի որ դեռ մեկ տարի առաջ իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մենք Փաշինյանի հրաժարականը չենք պահանջում, ասում ենք փոխիր կադրերիդ»:

Թերեւս այսքանից հետո` հարց է ծագում, թե «задержка»-ն ինչո՞ւմն է, որ Երվանդ Թարվերդյանը չի համալրել Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական ուժերի շարքերը, այլ փորձում է տպավորություն թողնել, թե իբր թունդ ընդդիմադիր է ու պետության զարգացման մասին է մտածում` հավատալով, որ դա հնարավոր է Փաշինյանի վարչապետության օրոք: Հարցը, իհարկե, հռետորական է, դե էլիտար Թարվերդյանը հո էն «քխ» ընդդիմադիրներից չի, որոնց ինքը համարում է էքստրեմիստ: Ահա, թե ով է հավակնում Երեւանի քաղաքապետի պաշտոնին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում