ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն այլեւս չի կարող արդարամիտ ու անկախ իրավաբանների սերունդ կրթել. ԵՊՀ-ականները կդիմեն ռեկտորին

Ներքաղաքական
«Հարգելի ընկերներ, ԵՊՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը շարունակունակում է դասավանդել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում։ Մայր բուհը բացի կրթօջախ լինելուց, ինձ համար միշտ եղել է կարեւորագույն արժեհամակարգ ու գաղափարախոսություն ձևավորող հաստատություն։ Կարծում եմ, ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանի գործունեությամբ պայմանավորված վերջինս այլեւս չի կարող արդարամիտ ու անկախ իրավաբանների սերունդ կրթել, հետեւաբար եւ չի կարող դասավանդել ԵՊՀ-ում, ինչով պայմանավորված առաջարկում եմ իրականացնել նախաձեռնություն ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ։
 
Շատ ցավում եմ, որ այսօր ստիպված եմ նման հրապարակում անել, Վիգեն Քոչարյանը տարիներ առաջ, երբ ԲԴԽ-ի հետ որեւէ առնչություն չուներ, եղել է իմ դասախոսներից մեկը եւ շատ պարկեշտ ու գիտակից անհատ, սակայն պետք է ժամանակագրությանն ու երեւույթների հետ հաշվի նստել, այսօր Վիգեն Քոչարյանը որդեգրել է պետականության, դատական իշխանության կազմաքանդման մարտավարությունը, ուստի` մայր բուհն՝ առնվազն ի դեմս նախկին ու ներկա ուսանողության, պետք է համահունչ գնահատական տա դասախոսի որդեգրած քաղաքականությանը, հասարակության յուրաքանչյուր անհատ իր դերին ու որդեգրած քաղաքականությանը համապատասխան արձագանք պիտի ստանա իր իրացրած քաղաքականության սպառողից։ Ովքեր համակարծիք են, կխնդրեմ գրառում թողնել, որից հետո կպատրաստեմ նամակ ԵՊՀ ռեկտորի եւ իրավաբանական ֆակուլտետի դեկանի անվամբ վերոնշյալ փաստակազմով պայմանավորված Վիգեն Քոչարյանի պաշտոնավարման դադարեցման համար:
 
Հ.Գ.- Նախաձեռնությանը կարող են միանալ ոչ միայն ԵՊՀ-ի ներկա ու նախկին ուսանողները, այլ նաեւ այլ ՀՀ այլ բուհ-երի ուսանողներ եւս, քանզի նախաձեռնության նպատակը ՀՀ-ում որակյալ իրավական արժեհամակարգ ու արժեհամակարգին համահունչ սերունդ դաստիարակող դասախոսներով համալրված մասնագետներ ունենալն է, այնպիսի դասախոսներ ունենալը, ով կմտնի համալսարան ու հարգանք կներշնչի ուսանողությանը: Հարգելի ընկերներ, միանալու դեպքում խնդրում եմ «քոմենթներ» դաշտում նշել «միանում եմ», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում