Փաշինյանը պարտավոր է համաձայնել Օսկանյանի առաջարկին. Հարությունյան

Ներքաղաքական
«Այն, որ արցախահայությունը հայտնվել է բառացիորեն ցեղասպանական սպառնալիքի առջեւ եւ հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր հնարավոր ֆորմատներով եւ հարրթակներում որեւէ երաշխիք չեն ստեղծում մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության համար, այլեւս գաղտնիք չէ:
Գաղտնիք չէ նաեւ, որ նշյալ բանակցություններն առ այսօր որեւէ շոշափելի արդյունք չեն գրաանցել նաեւ Հայաստանի արտաքին սպառնալիքները չեզոքացնելու խնդրում:
 
Այդ ամենով հանդերձ թե՛ արցախահայության եւ թե՛ Հայաստանի սպառնալիքների չեզոքացման հիմնական ռեսուրսն այսօր, հասկանալի պատճառներով, գլխավորապես դիվանագիտության ոլորտում է: Ես նույնպես այդ կարծիքին եմ, եւ այդ մասին բազմաթիվ անգամ հրապարակավ արտահայտվել եմ, որ այսօր էլ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերադառնալու հնարավորությունները՝ օգտագործելով միջազգային իրավունքը եւ այդ հիմքով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Միայն միջազգային իրավունքի այն առանցքային դրույթը, որ հակամարտությունները չեն կարող լուծված համարվել ռազմական ուժի կիրառման արդյունքում, պլյուս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նախընթաց, իրավական առումով անխոցելի, գործընթացի փաստը բավարար են անհրաժեշտ դիվանագիտական հմտությունների եւ փորձառության պարագայում բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար:
 
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հրապարակավ արտահայտեց իր պատրաստակամությունը ստանձնել բանակցային գործընթացը վարելու ողջ պատասխանատվությունը եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, օգտագործելով հակամարտության նախընթաց շրջանի պատմական անհերքելի փաստերը փոխել հայ-ադրբեջանական բանակցություններ օրակարգը եւ բեկում մտցնել բանակցային գործընթացում:
 
Հաշվի առնելով իրավիճակի պատմական կարեւորւթյունը Օսկանյանի առաջարկությունը պետք է բնութագրել որպես Երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի քաղաքական աննախադեպ խիզախություն:
Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ կարելի՞ է վստահել այդչափ պատասխանատու առաքելությունը Օսկանյանին: Կարծում եմ` պատասխանը առավել քան ակնհայտ է, եթե հաշվի առնել Օսկանյանի բացառիկ դերակատարումը Լիսաբոնից հետո ընկած ժամանակաշրջանում հակամարտությունը երկրների միջեւ տարածքային վեճից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրի տրանսֆորմացնելու եւ այդ հիմքով միջազգային հանրության կողմից հակամարտության առարկան վերաիմաստավորելու գործում:
 
Կասկածից վեր է, որ Վարդան Օսկանյանը հանդիսանում է հակամարտության կարգավորման «մադրիդյան» մոդելի հիմնական, եթե ոչ գլխավոր, ճարտարապետը: Այդ ձեռբերումները վկայում են նաեւ նրա անվերապահ հեղինակության մասին միջազգային շրջանակներում թե՛ Արեւմուտքում եւ թե՛ Ռուսաստանում: Իսկ հեղինակությունը նման իրավիճակներում քաղաքական լուրջ կապիտալ է:
 
Եթե Նիկոլ Փաշինյանը իրավամբ ձգտում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց հայկական շահի անտեսման, ապա նա պետք է համաձայնվի Վարդան Օսկանյանի առաջարկությանը եւ օգտվի նրա ծառայություններից:
 
Առավել եւս, որ նման մոտեցումը որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես գործող դիվանագիտական կորպուսի եւ նրա ղեկավարի հանդեպ անվստահություն: Այդ որոշումը կնշանակի ոչ այլ ինչ, քան ԱԳՆ դիվանագիտական եւ բանակցային կարողությունների էական եւ նշանակալի համալրում: Առաջարկությանը համաձայնելու դեպքում պաշտոնեական նշանակումների եւ սուբորդինացիոն հարցերը լոկ տեխնիկայի խնդիրներ են:
Ահա թե ինչու գտնում եմ, որ Փաշինյանը պարտավոր է համաձայնվել Օսկանյանի առաջարկին: Իրոք վրա է հասել «ճշմարտության պահը», – գրել է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում