Փայտով կրակ ենք անում ճաշ պատրաստելու համար, բայց հավատում ենք` լոխ լյավա իննան. Կյանքը շրջափակված Արցախում

Հանդիպում

Ինչպես 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը ստիպված է հաղթահարել Ադրբեջանի բռնատիրական ցանկությունները, համամարդկային իրավունքների խախտումներն ու արժեքների ոտնահարումները։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է, Արցախն ամեն գնով հայաթափելու և էթնիկ զտման մոլուցքն ահագնանում է ամեն օր։ Բայց ինչպես 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը կանգուն է։ Արցախն այսօր էլ պայքարում է շրջափակման դեմ՝ շրջափակման մեջ։ Արցախցու՝ սեփական հողում ու հայրենիքում ապրելու կամքն անկոտրում է, և ոչ մի սպառնալիք, ոչ մի ուժ  ու ոչ մի սադրանք չի կարող ահաբեկել արցախցուն, այն արցախցուն, ով գիտի խաղաղ կյանքի գինը։ «Արցախցիները շարունակում են հերոսաբար դիմադրել` չնայած սննդամթերքի, դեղորայքի սուր պակասին: Ճիշտ է` շատ դժվարություններ ենք հաղթահարել եւ էլի պատրաստ ենք միայն, թե վերջապես դրական լուծում ստանանք եւ հանգիստ ապրենք»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնլով լիակատար շրջափակման պայմաններում ապրելու եւ չկոտրվելու բանաձեւին, ասաց Արցախի Մարտունու շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ մանկավարժ Սիլվա Արզումանյանը, ով, ի դեպ, վերջերս է շրջափակված արցախում երկրորդ անգամ տաըիկ դարձել:

Թե կոնկրետ ի՞նչ կենցաղային խնդիրներ են ստիպված հաղթահարում մեր հայրենակիցները, արցախցի մանկավարժ մանրամասնում է.

-7 ամիս է ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Բնականաբար, շատ դժվար է, օր օրի սեղմվում է օղակը, ժողովուրդը անելանելի վիճակում է `չկան առաջին անհրաժեշտության պարագաներ, մանկական, տնտեսական իրեր, բնակչությունը խուճապի մեջ է, բայց որովհետև մենք ապրում ենք մեր տանը` մեր հայրենիքում, պարտավոր ենք այն պաշտպանել, մեր ոգին բարձր է և դիմակայում ենք և հույս ունենք, որ աշխարհը կտեսնի մեր անկոտրում ոգին, մայր Հայաստանը մենակ չի թողնի իր անպաշտպան զավակին, իսկ մե՛նք `արցախցիներս, եղել ենք, կանք ու կլինենք։ Հուսանք, լոխ լյավա իննան։

Բառերով հեշտ է նկարագրել, բայց իրականում ավելի դժվար է, քան պատկերացնում եք։ Այս ժամանակահատվածում չի եղել գազ, պատկերացնո՞ւմ եք, 21֊րդ դարում փայտով կրակ անել և ճաշ պատրաստել, սպասում ենք հոսանքին, (օրվա ընթացքում 6 ժամ չի լինում -), բայց չնայած դժվարություններին, էլի համբերում և ապրում ենք այստեղ, որովհետև սա մեր պապական հողն է, այստեղ են ծնվել ու արարել մեր նախնիները, այստեղ է թափվել նրանց արյունը `այս մի բուռ հողը, որ հայրենիք է կոչվում, պաշտպանելու համար։

Հ.Գ. Ի դեպ, զրույցի ընթացքում հոսանքները անջատվեցին եւ, մեր զրույցն էլ` ինտերնետ անհասանելիության պատճառով` ընդհատվեց:

https://iravunk.com/sim/?p=259610&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ