«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանի նախկին փոխքաղաքապետից և կնոջից դատախազությունը պահանջում է բռնագանձել գույք, 28 մլն դրամ․ Հետք

Իրավական

Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի ու կնոջ դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի քննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է ամուսիններից բռնագանձել անշարժ և շարժական գույք, ինչպես նաև գումար: Գրում է «Հետք»-ը։

«Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Վրացական փողոցում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 100 հազ. դրամ:

Դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ 2009թ. Վահե Նիկոյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը Երևան համայնքից 1 մլն 315 հազ․ 394 դրամով ձեռք է բերել նշված տարածքը, որի ձեռքբերման պահին ունեցել է ընդհամենը 839 հազ․ 482 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով:

Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա է նաև Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան պողոտայի համապատասխան հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 250 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ գույքի վարձակալության վճարները մինչև գործով վճռի փաստացի կատարումը:

Պահանջի հիմնավորումն այն է, որ 2010թ. Արմինե Գրիգորյանը, Երևան համայքից ձեռք  է բերել նշված հասցեի ընդհանուր 14․5 քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 58․34քմ մակերեսով հողամասը՝ 1 մլն 960 հազ․ 431 դրամով, որի ձեռքբերման համար ունեցել է ընդհամենը 672 հազ. 492 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում Իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով: Հետևաբար ձեռքբերումը 65.70%-ով ապօրինի է: Հետագայում այս գույքի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որոնց համար ծախսված միջոցները չեն հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով, ուստի վերջնարդյունքում գույքը դիտարկվել է ապօրինի 95.83%-ով:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Mercedes-Benz S350 մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը, ևս բռնագանձման պահանջի մաս է կազմում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան