Աշխարհի համար ճակատագրական շաբաթ է սկսվելու

Վերլուծություն

Այսպիսով, մեր տարածաշրջանային սպասելիքները եղել եւ մնում են կախված ուկրաինական իրողություններից (https://iravunk.com/?p=259552&l=am):

Իսկ ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, թե­եւ հա­մառ մար­տե­րը դեռ շա­րու­նակ­վում են, Կիեւի բա­նա­կը «հա­կա­հար­ձակ­ման» շրջա­նակ­նե­րում գրո­հում է տար­բեր հատ­ված­նե­րում, սա­կայն այս պա­հին էլ ո­րե­ւէ նկա­տե­լի ար­դյունք չկա: Ընդ­հա­կա­ռա­կը` մի­այն կո­րուստ­ներն են ա­վե­լա­նում, եւ մեծ հարց է, թե Ա­րեւ­մուտ­քը կկա­րո­ղա­նա՞ նախ­կին ին­տեն­սի­վու­թյամբ լրաց­նել կորց­րա­ծը:

Ի վեր­ջո չմո­ռա­նանք, որ ինչ­պես Ֆրան­սի­ա­յի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ ան­կախ դրանց ի­րա­կան պատ­ճառ­նե­րից (իսկ այս հար­ցում շատ հե­տաքր­քիր փաս­տեր կան), ընդ­հան­րա­կան Եվ­րո­պան է մտնում բա­վա­կա­նին խո­րը եւ վտան­գա­վոր հա­կա­մար­տու­թյուն­նե­րի փուլ, ո­րի պա­րա­գա­յում կա­րող է Ուկ­րա­ի­նան տա­սե­րոր­դա­կան պլան մղվել: Գու­մա­րած, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ա­մե­նա­տար­բեր վեր­լու­ծա­կան աղ­բյուր­նե­րը շատ են խո­սում, որ ե­թե մին­չեւ հու­լի­սի 10-ին մեկ­նար­կող ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը Կի­ե­ւը է­ա­կան ռազ­մա­կան ար­դյունք­ներ չկա­րո­ղա­նա ներ­կա­յաց­նել, ա­պա մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ կզրկվի Ա­րեւ­մուտ­քի հո­վա­նա­վո­րու­թյու­նից:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ընդ­հան­րա­կան պատ­կերն ու­նենք այս պա­հին՝ ա­ռա­ջի­կա մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում սպաս­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հնա­րա­վոր զար­գաց­ման մա­սին տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հան­դերձ: Հիմ­նա­կան վեր­լու­ծա­կան գնա­հա­տա­կան­նե­րից մեկն այն է, որ այս ըն­թաց­քում Կի­ե­ւը կփոր­ձի կոնկ­րետ հատ­ված­նե­րում կու­տա­կել բո­լոր հնա­րա­վոր ռե­զերվ­նե­րը ու անց­նել վճռա­կան հար­ձակ­ման: Այս վար­կա­ծի տա­րա­տե­սակ­նե­րից մե­կի հա­մա­ձայն էլ, բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, կփոր­ձեն հար­ված հասց­նել նա­եւ Զա­պո­րո­ժե­ի ա­տո­մա­կա­յա­նին՝ դրա­նում մե­ղադ­րե­լով ռուս­նե­րին եւ այդ կերպ ՆԱ­ՏՕ-ին ու­ղիղ հա­կա­մար­տու­թյան մեջ ներ­քա­շել:

Ի­հար­կե, մի­ան­գա­մայն հա­վա­նա­կան տար­բե­րակ է, որ մին­չեւ գա­գա­թա­ժո­ղո­վը Կի­ե­ւը մի վեր­ջին փորձ եւս կա­նի, հնա­րա­վոր է` նա­եւ ա­տո­մա­կա­յա­նի սցե­նա­րով հան­դերձ: Ընդ ո­րում, հաշ­վի չառ­նե­լով այն ռիս­կը, որ տա­պալ­ման դեպ­քում գործ­նա­կա­նում կմնա ա­ռանց բա­նա­կի, մինչ­դեռ ռուս­ներն ու­նեն մի շարք կու­տա­կում­ներ, ո­րոնք այդ դեպ­քում գոր­ծո­ղու­թյան մեջ կդնեն: Ա­վե­լին, նման է նրան, որ այդ սցե­նա­րը հա­վա­նա­կան են հա­մա­րում նա­եւ Մոսկ­վա­յում: Նման տպա­վո­րու­թյուն է թող­նում նա­եւ ՌԴ ԱԽ փոխ­քար­տու­ղար Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի ե­լույ­թը «Ռո­սիյս­կա­յա գա­զե­տա­յում», հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ հենց այս լրատ­վա­մի­ջո­ցով են ռու­սա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը, որ­պես կա­նոն, ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի հղում­ներ ուղ­ղում աշ­խար­հին:

Ա­ռանձ­նաց­նենք հոդ­վա­ծում տեղ գտած եր­կու ա­ռանց­քա­յին միտք: Ա­ռա­ջի­նը՝ ներ­կա գլո­բալ հա­կա­մար­տու­թյու­նը հա­սել է այն վեր­ջին կե­տին, երբ մնա­ցել է հան­գու­ցա­լուծ­ման եր­կու ռե­ալ ուղ­ղու­թյուն: «Հա­կա­մար­տու­թյան լուծ­ման ու­ղի­նե­րից մե­կը Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն է»,- նշում է Մեդ­վե­դե­ւը՝ ա­վե­լաց­նե­լով, որ դա բո­լո­րի հա­մար է նշա­նա­կում ոչն­չա­ցում:  «Այստեղ ես կնշեմ մի բան, ո­րը բո­լոր շեր­տե­րի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը չեն սի­րում խոս­տո­վա­նել. նման Ա­պո­կա­լիպ­սի­սը ոչ մի­այն հնա­րա­վոր է, այ­լև մի­ան­գա­մայն հա­վա­նա­կան»,- ա­վե­լաց­նում է նա՝ ցույց տա­լով, որ ան­գամ նման զար­գաց­մանն է Մոսկ­վան պատ­րաստ: Կամ պետք է գնալ երկ­րորդ ուղ­ղու­թյամբ՝ «Դժվար փոխ­զի­ջում­նե­րի ո­րոն­ման»:

Իսկ ա­հա հաջորդ միտքն այն ակ­նարկն է, որ Ա­րեւ­մուտ­քը պետք է հենց այս պա­հին վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նի՝ «Վեր­ջը մոտ է: Ժա­մը հա­սել է»: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ Կի­եւն ակն­հայ­տո­րեն ա­վե­լին ա­նել չի կա­րող, բո­լորն են դա հաս­կա­նում, Ռու­սաս­տա­նը լու­ծում է գո­յու­թյան հարց, եւ չի կոտր­վե­լու, ինչ­քան էլ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձի: Նման է ակ­նար­կի, որ ե­թե փոր­ձեն ի­րոք գնալ մի­ջու­կա­յին ա­վան­տյու­րա­յի Զա­պո­րո­ժե­ի ա­տո­մա­կա­յա­նում, ա­պա դա մի­ան­գա­մից կա­րող է վե­րած­վել Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Ե­թե ոչ, ռուս­նե­րը կա­րող են անց­նել հար­ձակ­ման: Այ­սինքն, այս պա­հին կա այդ ա­մե­նը կանգ­նեց­նե­լու մի վեր­ջին շանս:

Սա նման է մի վեր­ջին մե­սի­ջի՝ ուղղ­ված Վա­շինգ­տո­նին: Թե` վերջ, հա­սել ենք լար­վա­ծու­թյան գա­գա­թա­կե­տին, կա՛մ այս, կա՛մ այն կողմ ենք գնա­լու, ո­րո­շեք: Մի­ա­ժա­մա­նակ, նա­խօ­րե­ին նույ­նան­ման ակ­նարկ ե­կավ Եվ­րո­պա­յից՝ ԵՄ դի­վա­նա­գի­տու­թյան ղե­կա­վա­րը Բո­րե­լի մի­ջո­ցով, թե մոտ օ­րերս Ուկ­րա­ի­նա­յի հա­մար շատ կա­րև­որ ի­րա­դար­ձու­թյուն­ներ կլի­նեն. «Դրանք առնչ­վում են այն ա­մե­նին, ինչ տե­ղի կու­նե­նա մար­տի դաշ­տում, եւ քիչ թե շատ մութ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ՝ հա­կա­մար­տու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու հա­մար»: Վեր­ջա­պես, այդ կար­գի ազ­դակ ե­կավ նա­եւ ԱՄՆ-ից՝ լրատ­վա­կան «արտա­հոս­քի» տես­քով: Թե ԿՀՎ ղե­կա­վար Ո­ւի­լյամ Բըրնսն այ­ցե­լել է Կի­եւ՝ ներ­կա­յաց­նե­լով Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցե­լու մա­սին պա­հանջ: Իսկ ա­հա հրա­պա­րա­կավ նա հայ­տա­րա­րեց, թե՝ սխալ է թե­րագ­նա­հա­տել Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին:

Այս բո­լո­րը նույն մե­խին են խփում՝ կա՛մ մի­ջու­կա­յին բա­խում, կա՛մ բա­նակ­ցու­թյուն­ներ: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ տար­բեր աղ­բյուր­ներ սկսել են ակ­տի­վո­րեն խո­սել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին կու­լի­սա­յին քն­նար­կում­նե­րից, ընդ ո­րում՝ մի­ան­գա­մից ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ, այն տպա­վո­րու­թյունն է ստեղծ­վում, որ հա­վա­նա­կա­նու­թյու­նը է­ա­պես մե­ծա­ցել է: Ա­մեն դեպ­քում, պետք է, որ ա­ռա­ջի­կա շա­բաթ­վա ըն­թաց­քում ինչ-որ բան տե­ղի ու­նե­նա:

Իսկ ա­հա մեր տա­րա­ծաշր­ջա­նում սպաս­վում է, որ ար­դեն այ­սօր կհաս­տատ­վի Ի­րա­նի վերջ­նա­կան ան­դա­մակ­ցու­թյու­նը ՇՀԿ-ին, ո­րը կար­ծես թե հակ­ված է վե­րած­վել ռազ­մա­կան դա­շին­քի: Սրա­նով մի­գու­ցե նա­եւ ԱՄՆ-ին են «շնոր­հա­վո­րում»՝ ան­կա­խու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ: Բայց նա­եւ պարզ ակ­նարկ է բո­լո­րին, որ ի­րոք աշ­խարհն այ­լեւս նախ­կի­նը չէ:

Եվ ի­հար­կե, Ա­լի­ե­ւը հա­զիվ թե այս ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի չառ­նի, չնա­յած այն ռիս­կին, որ կա­րող է կորց­նել ա­ռա­վե­լա­գույ­նին հաս­նե­լու շան­սը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում