«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համապետական ընտրությունները նախկին 4 տարվա փոխարեն 5 տարով փոփոխելը դիտում եմ մարդու իրավունքների խախտում, հետ նահանջ. Հայտնի փաստաբանի դիտարկումը

Իրավական

Սահմանադրությունը դա սահման դնելն է։ Եվ այդ սահմանը ոչ թե պետք է լինի իշխանություն-քաղաքացի, այլ՝ սահման իշխանության գործառույթների հետ կապված։ Գործողություններ, որոնք անսահմանափակ չեն և բացառապես Սահմանադրությամբ ամրագրված հիմնական օրենքներն են, որի ուժով իշխանությունը կաշկանդված է լինելու իր գործողությունների մեջ։
Արձանագրում եմ, որ յուրաքանչյուր ազգի մշակույթը նրա իմաստավորված գոյությունն է, արժևորված ներկայությունը ժամանակի մեջ։
Սահմանադրական իրավունքի կարևորագույն սկզբունքներից է հետևյալ կարևոր իրավանորմը. անթույլատրելի է սահմանադրական ցանկացած փոփոխություն, որը թուլացնում է մարդու իրավունքների պաշտպանությունը կամ այդ իրավունքների ու ազատությունների իրացման երաշխիքը։ Այս առումով, սահմանադրական փոփոխության միջոցով Հայաստանում համապետական ընտրությունները նախկին չորս տարվա փոխարեն հինգ տարով փոփոխելը դիտում եմ մարդու իրավունքների խախտում, ետ նահանջ։ 
Հայաստանում ցանկացած իշխանության օրոք ձևափոխվել, ես կասեի, ձևախեղվել է Սահմանադրությունը: Ոչ թե սահման դնելով իշխանության առաջ, այլ՝ կանաչ լույս է վառվել վերջիններիս համար, գլխավոր պլան մղելով ոչ թե արդարության շահը, այլ՝ տվյալ իշխանավորի շահը։
Ժողովրդական այսպիսի խոսք կա․եթե ցանկանում ես այգուդ խաղողները լավ բերք տան, գարնանը ոչ թե այգեպանը պետք է էտի խաղողի ճյուղերը, այլ պետք է կանչի օտար մասնագետ, որպեսզի էտի, ով անխնա, բայց պրոֆեսիոնալ կկտրի խաղողի ճյուղերը։
Սահմանադրությունը ևս, ոչ թե պետք է գրի իշխանության մեջից, իշխանության համար Սահմանադրություն գրող անձը, այլ իշխանության հետ կապ չունեցող պրոֆեսիոնալը, ով ողջամիտ սահման կդնի իշխանության առաջ, ու անկախ նրանից, թե ով է իշխանության կամ ով է վաղը լինելու իշխանության գլխին, իր գործողություններով կաշկանդված է լինելու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով։
Այսօրվա Հայաստանի Սահմանադրությունը, որը գրված է մեկ անձի համար, ենթակա է անհապաղ փոփոխման։
Ինձ համար հանրահայտ փաստ է․եթե Պարույր Հայրիկյանի  դեռևս 10-15 տարի առաջ գրած Սահմանադրության նախագիծը բերվեր օրակարգ և ընդունվեր, Հայաստանը լինելու էր աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը, չէր լինելու քառասունչորսօրյա պատերազմը, երկրում լինելու էր օրենքի դիկտատուրա՝ իրավունքի գերակայությամբ։ Քաղաքացին լինելու էր օրինապաշտ, անվտանգ, իշխանությունն էլ՝ կաշկանդված Սահմանադրությամբ գծված սահմաններով։ 
Երանի այն իշխանավորին, ով դա կգիտակցի։ Երանի այն հասարակությանը, ով կհասնի այդ գիտակցության և կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի
գլխավոր տնօրեն՝ Լևոն Բաղդասարյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան