ԱՄՆ առաջնորդությամբ ֆորմատներից մահվան հոտ է գալիս. Հայկ Այվազյան
Ներքաղաքական«Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ գնահատմամբ՝ ԱՄՆ առաջնորդությամբ ֆորմատներից մահվան հոտ է գալիս, իսկ եվրոպական կառույցների տեղը պատմության աղբանոցում է:
«ԱՄՆ դեսպանի երեկվա հարցազրույցը, որի ընթացքում նա հույս էր հայտնել, որ Արցախը կմտնի Ադրբեջանի կազմ, հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանի մասնակցությունը ցանկացած միջազգային ֆորմատներում, որտեղ չի մասնակցում Ռուսաստանը եւ առաջնորդում է ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ այլն, Հայաստանի ու Արցախի համար ֆիզիկական գոյության սպառնալիք է։ Ինչպես իր վերջին հոդվածում նշեց ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, Միջազգային քրեական դատարանը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ն արդեն համաշխարհային զարգացման գարշահոտ աղբանոցում են», - գրել է նա:
https://iravunk.com/sim/?p=259519&l=am/

