Եթե դու պատերազմի մեջ խոսում ես խաղաղությունից, արդեն պացիֆիզմ է. Արա Հակոբյան

Տեսանյութեր

Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը դիմեցին հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետեւանքով զոհվեց 4 զինծառայող, Արցախում իրավիճակն օր օրի լարվում է: «Իրավունք TV»-ի տաղավարում «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ պատերազմը շարունակվում է:

— Հենց հիմա ռազմական գործողությունների մասին ենք խոսում, երբ ասում ենք, որ Ադրբեջանը հարձակվել է եւ Արցախում սպանել մեր չորս զինծառայողներին: Բա պատերազմը, ռազմական գործողություններն ուրիշ էլ ինչպե՞ս են լինում: Դու բանակցում ես խաղաղության մասին, նա այդ ընթացքում սպանում է քո զինվորներին ու բնակիչներին, զավթում է քո տարածքները: Կեղծ տպավորություն են ստեղծել, որ մենք պատերազմից դուրս ենք եկել, մինչդեռ շարունակում ենք մնալ պատերազմի մեջ: Ընդ որում` խոսքը ոչ թե 2020 թվականի պատերազմի մասին է, այլ դեռեւս 1992-94 թթ.-երի, ավելին` 1988 թվականից սկսված պատերազմի մասին է: Երբ եղավ 1994 թվականի զինադադարը կամ հրադադարը, չեղավ պատերազմի ավարտ, ընդամենը դադար էր: Հիմա ունենք արցախյան ոչ թե երրորդ պատերազմ, այլ արցախյան պատերազմի երկրորդ փուլ: Առաջին փուլը եղել է 1992-94 թթ.-ներին, հետո եղել են բախումներ, 2016 թվականն էլ կարելի է համարել, որպես պատերազմ, հաճախ այդպես է ձեւակերպվում, առնվազն լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին, բայց 2020-ին ունեցանք, ընդհանուր առմամբ` արցախյան պատերազմի երկրորդ փուլը, որը չի ավարտվել:  Պետք է հասկանալ, որ պատերազմը միայն ռազմական բովանդակություն չունի, այսօրվա տեխնոլոգիական աշխարհում այն հիբրիդային բովանդակություն ունի` տնտեսական, ազգագրական, մշակութային, քարոզչական, գաղափարաբանական եւ նաեւ ռազմական: Եվ եթե դու պատերազմի մեջ եղած վիճակում խոսում ես խաղաղությունից, դա արդեն խաղաղություն չէ, պացիֆիզմ է, հետեւապես դու ընտրանք չունես, բացի այն, որ այդ պատերազմում կպարտվես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում