ՀՐԱ­ԺԱ­ՐԻՄՔ ՆԻ­ԿՈ­ԼԻ Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳԻՑ

Վերլուծություն

Ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տին ձգտում են զբա­ղեց­նել Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րով: Որ ա­մեն մե­կը գա, փոր­ձի իր փայ ա­վա­գա­նու մի քա­նի ման­դա­տը վերց­նի, բայց ար­դյուն­քում ընդ­դի­մա­դիր ձայ­նե­րը փո­շի­ա­նան, հաղ­թի Ա­վի­նյա­նը, իսկ տվյալ պա­րա­գա­յում Ա­վի­նյան=Նի­կոլ: Նույ­նիսկ ընդ­դի­մու­թյան հաղ­թա­նակն այդ ընտ­րու­թյուն­նե­րում չի նշա­նա­կում կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տա­յի իշ­խա­նազր­կում և, ինչ­պես նկա­տել է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը, ընտ­րու­թյուն­նե­րով սրանց հե­ռաց­նե­լը պատ­րանք է:

Իսկ ե­թե այդ ընտ­րու­թյուն­նե­րում ընդ­դի­մու­թյու­նը մի­աս­նա­բար հան­դես չգա, ա­պա մաս­նակ­ցու­թյու­նը նշա­նա­կե­լու է Նի­կո­լի օ­րա­կար­գի սպա­սար­կում: Ա­ռանց այդ էլ կա­պի­տու­լյան­տին հա­ջող­վում է հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել դե­պի սե­փա­կան օ­րա­կարգ: Թո­շակ­նե­րի «աննա­խա­դեպ» բարձ­րա­ցու­մը 3000 դրա­մով, ան­ձամբ օ­դո­րա­կի­չով ավ­տո­բու­սով ցու­ցադ­րա­բար եր­թև­ե­կե­լը, Է­ռա­տո­յի ան­ճա­շակ ֆո­տո­սե­սի­ա­նե­րը` այդ ա­մե­նը շե­ղող օ­րա­կար­գեր են: Մինչ­դեռ հիմ­նա­կա­նը` Ար­ցա­խի գլխին կախ­ված մա­հա­ցու վտանգն է, սա­կայն մին­չև հի­մա չենք տես­նում զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն այն ազ­գա­դավ­նե­րի հան­դեպ, ով­քեր պնդում են, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, նե­րա­ռյալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը: Չենք տես­նում նա­և զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն այն քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րի հան­դեպ, ո­րոնք հանդգ­նում են այդ գիծն ա­ռաջ տա­նե­լը:

Իսկ բա­նակ­ցա­յին մի­ջա­վայրն այժմ ամ­բող­ջո­վին դեգ­րա­դաց­ված է: Ինչ­պես բան­տախ­ցից տված հար­ցազ­րույ­ցում նշել է քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Առկա բա­նակ­ցա­յին մի­ջա­վայ­րը ես կբնու­թագ­րե­ի որ­պես «երեք ա­մեն ին­չի» սկզբունք­ներ, ո­րոն­ցով փո­խա­րին­վե­ցին հայտ­նի «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը»: Այդ սկզբունք­ներն են.

ա. Ադր­բե­ջա­նը ու­զում և ա­նում է ա­մեն ինչ,

բ. Հա­յաս­տա­նը տա­լիս է և զի­ջում է ա­մեն ինչ,      

գ. Մի­ջազ­գա­յին միջ­նորդ­նե­րը աչք են փա­կում ա­մեն ին­չի վրա:

Այս ե­ռան­կյան մեջ Ադր­բե­ջա­նը կա­րող է ձեռ­նար­կել ցան­կա­ցած նոր սադ­րանք` ա­ռանց Հա­յաս­տա­նի կող­մից հա­մար­ժեք դի­մադ­րու­թյան և ա­ռանց մի­ջազ­գա­յին­նե­րից վա­խե­նա­լու»:

Սա­կայն կար­ծես թե Ա­րև­մուտ­քում դժգոհ են Նի­կո­լից: Դրա վկա­յու­թյունն է շուրջ ե­րեք տաս­նյակ սո­րո­սա­կան ՀԿ-նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րոնց ըն­դուն­ված է կո­չել «սա­քունց-մա­քունց­ներ»: Այդ ՀԿ-ներն անդ­րա­դար­ձել են ոս­տի­կա­նու­թյան բեսպ­րե­դե­լին, խոշ­տան­գում­նե­րի հա­մա­տա­րած կի­րառ­մա­նը և այլն: Ե­րև­ում է, կոնկ­րետ ոս­տի­կա­նա­կան այ­լան­դա­կու­թյան վրա Ա­րև­մուտ­քում ո­րո­շել են աչք չփա­կել, մինչ­դեռ ոս­տի­կա­նա­կան սան­ձար­ձա­կու­թյու­նը Նի­կո­լի դիկ­տա­տու­րա­յի գլխա­վոր հե­նա­րան­նե­րից մեկն է: Նման է նա­և, որ շու­տով Ստրաս­բուր­գից զգու­շա­ցում­ներ են հնչե­լու ԲԴԽ-ում լրիվ հա­մը հա­նած Կա­րեն Անդ­րե­ա­սյա­նի հաս­ցե­ին: Ինչ­պես մատ­նան­շում է ի­րա­վա­պաշտ­պան Ա­վե­տիք Իշ­խա­նյա­նը. «Դեռ մի կողմ թող­նենք վար­չա­պետ կո­չե­ցյա­լի բռնա­պե­տա­կան հա­կում­նե­րը: Գո­նե, որ­պես բռնա­պետ, նա եր­կի­րը հզո­րաց­ներ, հաղ­թեր պա­տե­րազ­մում, սո­ցի­ա­լա­կան հար­ցեր լու­ծեր, թե­կուզ իր անձ­նա­կան փա­ռա­սի­րու­թյան հա­մար: Ի տար­բե­րու­թյուն շատ բռնա­պետ­նե­րի, նա հրահ­րեց կոր­ծա­նա­րար պա­տե­րազմ, զո­հա­բե­րեց «հա­նուն ոչն­չի», ի­րա­կա­նում՝ հա­նուն իր տված խոստ­ման, հա­զա­րա­վոր կյան­քեր, ու­րա­ցավ հա­յոց Ար­ցախ նա­հան­գը, շա­րու­նա­կում է հայ­րե­նի­քի վա­ճառ­քը: Եվ դուք՝ բո­լորդ, ա՛յ ԲԴԽ ան­դամ­ներ, հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յե­լով նրան, մաս­նա­կից եք այդ ա­մե­նին»:

Odanav

Սա­կայն վե­րա­դառ­նանք ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րին: ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան քար­տու­ղար Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը քաղ­բան­տար­կյալ­նե­րի առն­չու­թյամբ ար­ձա­նագ­րում է. «Գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի հետ հան­դի­պե­լու ա­մե­նա­հար­մար վայ­րը հաս­տատ «Վար­դա­շեն» քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կը չէ, բայց ի­րա­վի­ճա­կի, իսկ ա­վե­լի կոնկ­րետ` հանձ­նող­նե­րի ու պարտ­վո­ղա­կան­նե­րի վա­խե­րի և ան­բա­րո­յա­կա­նու­թյան պատ­ճա­ռով, գե­նե­րա­լին հան­դի­պե­լու հա­մար կրկին քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ է­ի գնա­ցել: Ին­քը` Փա­շի­նյա­նը, հո­գե­բա­նա­կան ա­հեր ու­նի բո­լոր այն մարդ­կան­ցից, ով­քեր կա­յա­ցած են, ու­ժեղ, խնդիր լու­ծող և որ սրանց հա­մար ա­մե­նախնդ­րա­հա­րույցն է` սկզբուն­քա­յին:

...Այս իշ­խա­նու­թյան` հաղ­թա­նակ տա­րած պե­տա­կան գոր­ծիչ­նե­րից, զին­վո­րա­կան­նե­րից ու­նե­ցած ան­հաղ­թա­հա­րե­լի վա­խե­րի հե­տև­անքն էլ Խա­չա­տու­րո­վի ա­նա­զա­տու­թյան մեջ գտնվելն է: Ա­զա­տու­թյուն բո­լոր այն ան­ձանց, ով­քեր այս իշ­խա­նու­թյան դա­վադ­րու­թյան և քա­ղա­քա­կան հե­տապնդ­ման հե­տև­ան­քով հայտն­վել են բան­տե­րում` Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վից մին­չև Ար­մեն Ա­շո­տյան»:

ՀՀԿ-ում հակ­ված են այն տե­սա­կե­տին, որ մի­այն հա­մազ­գա­յին ընդվ­զու­մով է հնա­րա­վոր ձեր­բա­զատ­վել ազ­գա­քանդ խուն­տա­յից: Հի­շենք նա­և, որ իշ­խա­նա­փո­խու­թյան կա­րև­որ բա­ղադ­րիչ­նե­րից մեկն է իշ­խա­նու­թյան զու­գա­հեռ մար­մին­նե­րի ստեղ­ծու­մը, ե­րկիշ­խա­նու­թյու­նը` հի­շենք նա­և դա­սա­կան­նե­րին, զո­րօ­րի­նակ Ջին Շար­փի ա­ռա­ջար­կած տեխ­նո­լո­գի­ա­նե­րը: Դրան հաս­նե­լու հա­մար ՍԻՄ կու­սակ­ցու­թյունն իր բա­նա­ձև­ով ա­ռա­ջար­կում է. «Տակ­տի­կա­կան ա­ռու­մով կոչ ենք ա­նում Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ ձե­ւա­վո­րել ընդ­դի­մա­դիր մի­աս­նա­կան դա­շինք, վե­րա­կանգ­նե­լով 16 կու­սակ­ցու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ֆոր­մա­տը՝ մի­աս­նա­կան ճա­կա­տով հան­դես գա­լու նպա­տա­կով: Մենք կրկին կոչ ենք ա­նում վե­րա­կանգ­նել մին­չեւ հե­ղաշր­ջում ե­ղած իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րը, այդ թվում` 6-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը, ո­րը ա­պօ­րի­նա­բար լու­ծար­վել է ու­ժի կի­րառ­ման եւ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րին կյան­քի սպառ­նա­լիք­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո»:

Նա­և կա­րև­որ է ընդ­դի­մա­դիր դաշ­տում կրկնա­կի չա­փա­նիշ­նե­րի և ե­րես­պաշտ խա­ղե­րի բա­ցա­ռու­մը: Ինչ­պես նշում է «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նը. «Ընդհան­րա­պես ազ­նիվ չի, ե­թե չա­սենք ե­րես­պաշ­տու­թյա­նը հա­վա­սար բան է նրան, որ քո թի­մա­կիցը ա­մեն րո­պե հար­մար ա­ռի­թով վայ­րա­հա­չում ու տա­րա­տե­սակ կեն­դա­նի­նե­րի վայ­րա­հա­չեց­նում է Սերժ Սարգ­սյա­նի, 2018-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու ՀՀԿ-ի մա­սին, բայց դու սպա­սում ես, որ ՀՀԿ-ն պետք է քեզ սա­տա­րի, օ­ժան­դա­կի կամ, օ­րի­նակ, տեղն ե­կած տե­ղը՝ ա­րածդ դեմդ չդնի»: Սամ­սո­նյանն այդ­պի­սի կադ­րե­րին բնու­թագ­րում է որ­պես «ժան­գո­տած գոր­ծիք­ներ, ո­րոնք ա­վե­լի շատ նկար ու­նեն 2018-ի իշ­խա­նա­զավթ­ման պրո­ցե­սից, քան վեր­ջին 5 տա­րի­նե­րին Նի­կո­լին տված վնաս»:

Եվ ի­րոք, պար­բե­րա­բար ծա­ռա­նում է այս խնդի­րը` իսկ նախ­կին նի­կո­լա­կան­ներ առ­հա­սա­րակ լի­նո՞ւմ են:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259476&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը