Ինչ խնդիրներ է ստեղծել շրջափակումը կրթության ոլորտի համար.Պարզաբանում է ԱՀ նախարարը

Հանդիպում

Արցախի շրջափակումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել յուրաքանչյուր ոլորտի համար։ Այն հատկապես իր բացասական ազդեցությունն է ունեցել կրթության ոլորտի, մասնավորապես՝  ուսումնական գործընթացի կազմակերպման վրա։ Որո՞նք կհամարեք ոլորտի առաջնային խնդիրները և արդյո՞ք հնարավորություն կա դրանց լուծումներ տալուն հարցի պատասխանը ստացել ենք ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՆՈՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ.

-Խնդիրների շրջանակը բավականին մեծ է, առաջնահերթություններ՝ վարանում եմ նշել, որովհետև բոլորն էլ առաջնահերթ են, կարևոր են ու ածանցված են մեկը մյուսին։ Պետք է ունենալ ռազմավարություն և այդ ռազմավարության հիման վրա ծրագրային մեթոդական մշակումներ իրականացնել և  դրանք ներդնել կրթական համակարգում։ Ներդնելուց հետո ծագում է մասնագետների վերապատրաստման խնդիրը, այսինքն՝ բոլոր հարցերը փոխկապակցված են իրար։ Վերապատրաստման խնդրի հետ միաժամանակ առաջանում է կառավարման խնդիր։ Գոյություն ունի նաև տեխնիկական հագեցվածության խնդիր։ Մենք աշխատում ենք նորագույն տեխնոլոգիաներ ներդնել կրթության ոլորտում, որպեսզի կարողանանք ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ ծախսելով հասնել ցանկալի արդյունքի։

Մենք նախապատրաստում ենք նոր ուսումնական տարում շրջանառության մեջ դնել ուսուցչի վարքականոնը և աշակերտի վարքականոնը, որտեղ սահմանվելու են նրանց էթիկական նորմերը, վարվեցողությունը, պատասխանատվության աստիճանն է ամրագրվելու։ Մշակել ենք պայմանագրի նոր ձև, որը ստորագրվելու է աշակերտի ծնողի և դպրոցի միջև, և ըստ որի՝ այդ իրավափոխհարաբերությունները կարգավորվելու են։ Մինչև հիմա խոսվում է աշակերտների իրավունքների մասին, բայց երբևիցե այդ նույն չափ չի խոսվել աշակերտների պարտականությունների մասին։ Աշակերտի պարտականություն ասելով՝ պետք է հասկանանք նաև ծնողի պարտականությունները, որովհետև այս կամ այն չափ ծնողը պարտավորություն է կրում և պարտականություններ ունի իր երեխայի համար, ով սովորում է հանրակրթական ուսումնական հաստատությունում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=259469&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ