Ալիեւը գնալու է ռազմական արկածախնդրության. Բալասանյան

Ներքաղաքական

«Ալիեւի մոտ կրկին հեգախանգարմունք է։ Այս անգամ նա հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը արհեստական կոնստրուկցիա է, որը ստեղծվել է Խորհրդային բռնակալ Ստալինի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք տելեգրամ ալիքներից։ Դրա հետ միաժամանակ տարածվում է տեղեկատվություն, որ օրերս ադրբեջանցիներն Արցախում իրականացնելու են «Վրեժ-3» հատուկ գործողությունը։ Անգամ մոտավոր ժամկետներն են նշում՝ հուլիսի 10-12, երբ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Վուչիչն էլ է հայտարարություն տարածում ու նշում, որ նախատեսվում է հարձակում Կոսովոյի սերբերի վրա ու կրկին հիշատակում այդ ժամկետները։ Հիմա ամենից կարեւոր հարցը. ինչո՞ւ է Ալիեւը կրկին հիշել իր բնորոշմամբ Խորհրդային բռնակալ Ստալինին, եթե այդ որոշումը եղել է հօգուտ Ադրբեջանի: Ինչո՞ւ է խոսում Խորհրդային բռնապետությունից, եթե կարծես կա միջազգային կոնսենսուս Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս Խորհրդային տարածքներով կամ Հայաստանի հետ սահմանը գծել խորհրդային քարտեզով:

Ակնհայտ է, որ այս հայտարարության հասցեատերը Մոսկվան է։ Չնայած ադրբեջանանպաստ զարգացումներին՝ Ալիեւը գնալու է ռազմական արկածախնդրության։ Ոչ թե անգամ նրա համար, որ ինքն է այդպես ցանկանում։ Այլ նրա, որ իր տերերի կողմից ստացել է նման հրահանգ։ Սկսել Արցախում պատերազմ արցախահայերի ու զուգահեռաբար ռուս խաղաղապահների դեմ, ռուսական կողմին քաշել պատերազմի մեջ ու վերջապես բացել այդքան սպասված Երկրորդ ճակատը։ Ուկրաինայում հակահարձակումը շնչահեղձ է լինում։ Արեւմուտքն ունի դեմքը փրկելու եւ իրավիճակը ինչ որ կերպ շտկելու խնդիր։ Խաղադրույքները շատ բարձր են», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում