Ռազմիկ Դավոյան բանաստեղծն ինձ «ուղեկցում» է դեռ մանկությունից. ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

Մշակութային

 Այսօր Ռազմիկ Դավոյանը կդառնար 83 տարեկան: Սիրված բանաստեղծի մասին հիշողություններով մեզ հետ կիսվում է գրականագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ:

Առաջին անգամ, ե՞րբ եք ծանոթացել Ռազմիկ Դավոյանի ստեղծագործություններին:

— Ռազմիկ Դավոյան բանաստեղծն ինձ «ուղեկցում» է դեռ մանկությունից: Հայրս մեկնել էր Մոսկվա՝ գործուղման եւ իր հետ բերել էր «Կեղեւդ բաց արա» բանաստեղծական ժողովածուն: Նա այդ գիրքը ձեռք էր բերել շատ պատահական ձեւով: Փողոցում քայլելիս գրախանութներից մեկի ցուցափեղկին տեսել էր դեռեւս իրեն անծանոթ հեղինակի հայատառ գիրքը, անմիջապես ներս էր մտել եւ գնել: Ես, իհարկե, այդ ժամանակ դա չէի կարող կարդալ եւ հասկանալ, բայց հետագայում ես այն գրեթե անգիր գիտեի: Ինձ դուր էին եկել բանաստեղծի ասելիքը, տողերի մեղեդայնությունը, հակադրությունները, դրամատիզմը եւ էլի շատ բաներ:
Երբ ստեղծագործական վարպետություն էի սովորում երգահան Աշոտ Զոհրաբյանի մոտ, Դավոյանի տեքստերով երգեր էի գրում: Դասախոսս հավանության էր արժանացնում եւ խորհուրդ էր տալիս՝ շարունակել...
— Ի՞նչ հիշողություններ ունեք` սիրված բանաստեղծի հետ կապված:

— Դավոյանի հետ կապված հուշերը շատ են: Կան հետաքրքիր հանդիպումներ, դիպվածներ, հեռախոսազրույցներ: 2020-ին, երբ դեռ մեր կյանք նոր էր ներխուժել կորոնավիրուսը, իմ կողմից բացված «Գրականություն» խմբի տարեդարձն էինք նշում Մաշտոցի պողոտայի վրա գտնվող մի գողտրիկ արվեստանոցում, ներկա էին շատ գրողներ, արվեստագետներ, վաղ գարուն էր: Եվ ներկաներից մի քանիսը, որ այդ պահին դրսում էին, նկատեցին, որ այդտեղով անցնում է Ռազմիկ Դավոյանը... Ինչպիսի զուգադիպություն: Անկեղծորեն պիտի ասեմ, որ չէի հրավիրել՝ մտածելով, որ զբաղված կլինի եւ այլն: Բայց հետո իմացա, որ կուզենար մասնակցել, կարդալ իր գործերը: Կան այդ պահին արված մի շարք լուսանկարներ: Սիրով եմ հիշում, որ մեր անդրանիկ հաղորդումը ես եւ Անուշ Ասլիբեկյանը նվիրեցինք իրեն: Նա ուղղակի հիացրեց իր անկեղծությամբ, հումորով: Հաղորդման ընթացքում իր գործերից միասին արտասանեցինք, անգամ... Ինձ հետ վերցրել էի հորս՝ Մոսկվայից բերած գիրքը, որը խնամքով պահում էի, խնդրեցի, որ ընծայագիր գրի: Նախապես պատմել էի՝ ինչպես եմ ձեռք բերել այն: Եվ նա այսպես գրեց. «Սիրելի Անի Փաշայանին, այսքան տարիներ այս գիրքը իր հետ ապրեցնելու ջերմ շնորհակալությամբ»:
Հետաքրքիր է, որ երբ խոսում էինք գրականության շուրջ, մեր կարծիքները համընկնում էին: Հեռախոսային զրույցները միշտ կմնան իմ հիշողությունների մեջ: Ես միշտ հասկանում էի, որ նա նվիրյալ է խոսքի եւ մտքի, ով ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում է հայտնվել՝ լցնելով մեր բանաստեղծության տարածքը նորույթներով եւ պատկերավորությամբ, ինքնատիպ բառուբանով, չվերջացող անհուն ասելիքով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=259366&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ