«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՇՄՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Սպորտ

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը վերջերս Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը ։Մեր բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով, նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը, բրոնզե մեդալ է նվաճել Շահեն Բաբայանը։

Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե աջ, թե ձախ ձեռքի մրցումներում։

Iravunk.com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել ծնունդով Արցախից, 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, ինչպես որ պլանավորել էի, հենց այդպես էլ անցավ, հաղթեցի ազգությամբ թուրք մարզիկին ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցի։ Առաջին օրը ձախ ձեռքով հաղթեցի, իսկ երկրորդ օրը աջ ձեռքով։ Շատ ուրախացա, որ կարողացա հաղթել թուրք մրցակցիս, շատ աննկարագրելի էին զգացողություններս։ Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Սա արդեն երկրորդ անգամ է, որ դառնում եմ Եվրոպայի չեմպիոն, անցած տարի էլ եմ հաղթել կրկին թուրք մարզիկի։ Ես նաև Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եմ։ 22 տարեկան եմ, այժմ Երևանում եմ գտնվում, քանի որ Արցախ չեմ կարող գնալ ճանապարհի փակ լինելու պատճառով։ Ծնվել եմ Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ 1,5 տարվա ծառայող էի, երբ սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը։ Ծառայել եմ Մարտակերտում, մարտական հերթապահության անցել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում։ Հոկտեմբերի 28-ին ծանր վիրավորվել եմ ու տեղափոխվել Մարտունու հոսպոտալ, բայց ճանապարհին շտապօգնության մեքենան շրջվում է, մեծ դժվարությամբ երկրորդ մեքենայով հասցնում են հիվանդանոց։ Հիշում եմ, բոլոր մանրամասներով, գիտակցությունս տեղն էր ։Հոսպիտալում, երբ ասել են, որ փրկվել եմ, դրանից հետո միայն կորցրել եմ գիտակցությունս։ Աչքերս բացել եմ Ստեփանակերտի հիվանդանոցում, երկու օր հետո էլ Երևան եմ տեղափոխվել։ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում մնացել եմ մինչև նոյեմբերի 21-ը, որտեղ էլ 3 վիրահատություն տարել։

- Սարգիս, ինչ հետագա ծրագրեր կան։

-Երկու ամիս հետո Ղազախստանում կկայանա Աշխարհի առաջնությունը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի