Թե տղա ես, «տոռմուզ» տուր. խայտառակ իրավիճակ՝ Երեւան-Մարգարա ճանապարհին

Հասարակություն

Երեւան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը Գայ գյուղի վարչական շրջանում փակ է ամբողջությամբ: Չկա շրջանցող ճանապարհի մասին ոչ մի տեղեկություն կամ ցուցանակ: Որեւէ պատկան կառույց որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում: Այս մասին ահազանգում է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ զանգահարել է 9-11 ծառայություն, 1-02 ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

— Ճանապարհին ընդհանրապես գոյություն չունեն նշաններ, տեղադրված քարտեզ, թե վարորդները որ գյուղերով պետք է իրականացնեն շրջանցում: Առհասարակ նման իրավիճակներում տրակտորը բացում է լրացուցիչ ճանապարհ, որպեսզի հարակից դաշտամիջյան ճանապարհը ծառայի որպես շրջանցման ճանապարհ: Սակայն, դա բացակայում է, դու արագության տակ հասնում ես հողաթմբին, ու «թե տղա ես, «տոռմուզ» տուր» հասկացողությամբ՝ արգելակում ես, ապա ստիպված հետ ես վերադառնում քո եկած ճանապարհով, որպեսզի շրջանցես:

— Պարոն Իսայան, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ հետեւանք պետք է սպասել:

— Առաջին հերթին՝ Տեղական ինքնակառավարման մարմինը, ով «Կամուրջշին» ընկերության հետ պատասխանատու է կամուրջների վերանորոգման համար եւ պատասխանատվություն է կրում ճանապարհի փակ լինելու հետեւանքով ճանապարհային նշանների եւ շրջանցման քարտեզի բացակայության համար: Կարծում եմ՝ ՀՀ օրենքը նման է ՌԴ օրենքին, այնտեղ տվյալ կազմակերպությունը՝ «Կամուրջշին»-ը, նման դեպքում, բնականաբար, կենթարկվեր պարտադիր տուգանքի:

— Փաստորեն, ինքներդ եք եղել այդ ճանապարհին  եւ սեփական փորձով գիտեք խնդրի մասին…

— Այո, ինքս եմ եղել այդ ճանապարհին, երկու գյուղ շրջանցելով՝ 500 մետրի փոխարեն՝ 7 կմ ճանապարհը երկարացնելով՝ բժշկին հասցրել եմ հիվանդի տուն: Նույն հարցը ես ուղղել եմ Արտակարգ իրավիճակների վարչության պետին եւ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահին, որ եթե ձեր տատիկը մահանում է, եւ ձեր հայրը կանչել է շտապօգնություն, բժիշկն ուշանում է, ու ձեր հայրը ստիպված է տեսնել, թե ինչպես է մահանում իր հարազատ մայրը, որովհետեւ բոլոր ծառայությունները տեղում չեն, ո՞վ է պատասխանատու այս «բարդակի» համար: Ես արդեն չեմ զարմանում, այսօրվա իշխանությունն ինչպես վերաբերվում է արցախահայության հարցին, նույն կերպ էլ ՀՀ տարածքում գործող կազմակերպությունները վերաբերվում են մեր ազգաբնակչությանը վերաբերող հարցերին: Հիմա մի հոգի ավել մեռավ, մի հոգի՝ պակաս, իրենց համար էական չէ, գլխավորը՝ իրենք ճանապարհների վերանորոգմամբ՝ կարող են գումար աշխատել: Սա ամենաանպատասխանտու պահվածքն է, որը վերջին մի 10 օրվա ընթացքում հանդիպեցի: Ուղղակի, անթույլատրելի, զզվելի, նողկալի, ցավալի է: Ընդ որում՝ եթե նույնիսկ համացանցում տեղադրված է հայտարարություն դրա մասին, դա բավարար չէ: Այսօր ՀՀ-ում բնակվող հազարավոր քաղաքացիներ օգտվում են այնպիսի հետախոսներից, որոնցով չեն կարող համացանց մտնել եւ հետեւել հայտարարություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ