Ռուբինյանն անգամ արքեպիսկոպոսի հանգամանքից տեղյակ չէ, ինչպե՞ս է բանակցում

Ներքաղաքական

Մուրճով իշխանության եկած Փաշինյանը իր բանակցողներով ու իշխող էլիտայով պարզվում է՝ խիստ մուրճային տրամաբանությամբ է առաջնորդվում: Ընտրողը կարծում էր, թե մուրճն ուժային (տեղ-տեղ բռնության) սիմվոլ է, սակայն պարզվեց հակառակը՝ մուրճը բթամտության եւ փակուղիների «բալանին» էր:

Այսօր Հանրայինի եթերում հայ ժողովրդի անունից հանդես եկող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի անունից բանակցող) խիստ նյարդայնացած էր, անգամ իր նյարդերը հանգստացնելու համար հնարեց «ընդդիմադիր» արքեպիսկոպոս արտահայտությունը՝ դժգոհելով, թե արքեպիսկոպոսը ինչու է ասում, թե Արցախ չի կարողանում գնալ, թե իբրեւ լավ չէ, երբ հոգեւորականը նշում է, թե իրեն հայկական կողմից չեն թողնում գնալ Արցախ:

Այս թեման բավական հին է, նույնիսկ իր նշած արքեպիսկոպոսը բացատրել էր այդ խոսքի բուն էությունը՝ նշելով, որ իշխող ուժի ուղիղ պարտավորությունն է ապահովել ՀՀ քաղաքացու ազատ շարժի սահմանադրական իրավունքը, բայց, ինչպես նշեցինք, մուրճը այս պարագայում ազդել էր Ռուբինյանի վրա, եւ նա չէր ըմբռնելու այդ ասելիքը, որը ճշմարտություն է:

Այս հարցազրույցը դիտելով՝ հասկանալի դարձավ, թե մեր բանակցողը, որքան տկար է, անկարող եւ պարզամիտ: Օրինակ, իրենց սիրելի հաղորդավարը եթերում ուղիղ հարց է տալիս՝ ասում է դուք բանակցում եք Վաշինգտոնում, այստեղ զինվորներ են զոհվում, իսկ Ռուբինյանը ասում է՝ 1990 թվականից կրակում են, ի՞նչ անենք, չբանակցենք: Իրենց սիրելի հաղորդավարը նորից է հարցը տալիս, ասում է՝ դուք բանակցում եք Հայաստանում վիճակը ավելի է բարդանում, իսկ օղակը սեղմվում է, իսկ Ռուբինյանը հարցին հարցով է պատասխանում, թե բա ի՞նչ եք առաջարկում: Այսչափ սակավամտության հետեւանքը սովորաբար ուղեկցվում է մեր երկրի համար անդառնալի հետեւանքներով: Քիչ է մնում այս իշխանությունն «Առաջարկ» անունով մի հարթակ բացի եւ հայտարարի ով ինչ առաջարկ ունի իշխանությանը, ասեք, որ անենք: Դեռ այլ դրվագների չենք անդրադառնում, օրինակ, որ հունիսի սկիզբը այդքան էլ չի նշանակում ամռան սկիզբ եւ այլն: Բայց ընտրողները չպետք է զայրանան, չէ որ նրանք ընտրել են մուրճը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում