Ինչ խաղերի մեջ էր Միրզոյանը Վաշինգտոնում

Վերլուծություն

«Այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյու­նը Վա­շինգ­տո­նում շա­րու­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հետ՝ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տը հա­մա­ձայ­նեց­նե­լու ուղ­ղու­թյամբ»: Ա­հա սա էր Նի­կո­լի ար­ձա­գան­քը՝ նա­խօ­րե­ին Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած հեր­թա­կան սադ­րանք­նե­րի, ո­րի ըն­թաց­քում ա­զե­րի­ներն ա­նօ­դա­չու­նե­րով եւ հրե­տա­նի­ով գրո­հե­ցին հայ­կա­կան դիր­քե­րը՝ սպա­նե­լով 4 զին­վո­րա­կա­նի:

ՀՀ ԱԳՆ-Ի «ՊԱՐ­ՏԻ­ԶԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Չնա­յած, այդ մի­ջա­դե­պի հետ կապ­ված, Նի­կո­լի ռե­ակ­ցի­ան ակն­հայտ էր, երբ նա նա­խօ­րե­ին Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի Կուր­բան Բայ­րա­մին էր շնոր­հա­վո­րում՝ խո­սե­լով նա­եւ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եւ սահ­մա­նը բա­ցե­լու թե­մա­յով: Ի­հար­կե, նման վար­վե­լա­կերպն ա­նակն­կալ չէ այն բա­նից հե­տո, ինչ Նի­կոլն 2018թ.-ից սկսած ա­նում է Հա­յաս­տա­նի հետ: Բայց այս ա­մե­նը նա­եւ հու­շում է այն մա­սին, թե ի՞նչ է կա­տար­վում այս օ­րե­րին: Հաշ­վի առ­նե­լով, որ տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի պա­կաս կար­ծես թե չկա:

Այս «տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րից» հիմ­նա­կա­նը, ի­հար­կե, Նի­կո­լի հի­շա­տա­կած վա­շինգ­տո­նյան բա­նակ­ցու­թյուն­ներն են: Հի­շեց­նենք, նախ­նա­կան տե­ղե­կատ­վու­թյունն այն մա­սին էր, որ Միր­զո­յան Ա­րոն հու­նի­սի 26-ին պետք է հան­դի­պի Բայ­րա­մո­վին՝ Պետ­դե­պար­տա­մեն­տի «քա­վո­րու­թյամբ» բա­նակ­ցե­լու հա­մար: Եվ մի­այն հա­ջորդ օ­րը ՀՀ ԱԳՆ-ն պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյուն հայտ­նեց, թե՝ պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը հան­դի­պել է Միր­զո­յա­նին: Որ­պես կա­նոն, նման դեպ­քե­րում հա­ջոր­դում էր Բայ­րա­մո­վի հետ պետ­քար­տու­ղա­րի հա­նդիպ­ման, ա­պա նա­եւ ե­ռա­կողմ ու Բայ­րա­մով-Միր­զո­յան երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին: Սա­կայն այս ան­գամ ՀՀ ԱԳՆ-ն Բլին­քե­նի եւ Բայ­րա­մո­վի հետ հան­դիպ­ման մա­սին մինչեւ երեկվա օրավարտը բառ անգամ չէր ասում: Ու սա այն դեպ­քում, երբ լրատ­վա­մի­ջոց­նե­րում խոս­վում էր հու­նի­սի 27-ին կա­յա­ցած Բայ­րա­մով-Միր­զո­յան 4 ժա­մա­նոց հան­դիպ­ման մա­սին, ո­րը պետք է ե­րեկ շա­րու­նակ­վեր: Բայց փո­խա­րե­նը, ՀՀ ԱԳՆ-ն հայ­տա­րա­րեց Միր­զո­յա­նի եւ ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խորհր­դա­կան Ջեյք Սա­լի­վա­նի՝ հու­նի­սի 28-ին կա­յա­ցած հան­դիպ­ման մա­սին, ո­րին, ըստ ԱԳՆ-ի ներ­կա­յաց­ման՝ «Ներ­կա էր նա­եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը»: Սա ար­դեն իսկ տա­րօ­րի­նակ տեր­մի­նա­բա­նու­թյուն էր. ի՞նչ ա­սել է՝ «ներ­կա էր» եւ ոչ թե՝ «մաս­նակ­ցում էր»: Ու վերջ, կրկնում ենք, մինչեւ երեկ` օրվա վերջը ՀՀ ԱԳՆ-ն ո­րե­ւէ այլ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն Միր­զո­յան Ա­րո­յի վա­շինգ­տո­նյան այ­ցի մա­սին չէր ներ­կա­յաց­րել: Հետո ասեց, որ հունիսի 27-29-ին Բայրամովի հե բանակցությունենր եղել է: Իսկ դա նշանակում է, որ ԱԳ նա­խա­րա­րը հրա­հան­գել է, որ ան­գամ պաշ­տո­նա­կան խղճուկ հա­ղոր­դագ­րու­թյան տես­քով այդ մասին չխոսել, այն է` կա­րե­ւո­րա­գույն ին­ֆոր­մա­ցի­ա են թաքց­րել: Ու քա­նի որ ՀՀ ԱԳՆ-ն գե­րա­դա­սում է կի­սատ-պռատ տե­ղե­կու­թյու­ններ հա­ղոր­դել, ա­պա մնում է են­թադ­րել, որ խոսքն այն կար­գի խայ­տա­ռակ գոր­ծըն­թա­ցի մա­սին է, որ չեն կա­րո­ղա­նում ընթացքի մասին ան­գամ լղոզ­ված մեկ­նա­բա­նու­թյան տես­քով ներ­կա­յաց­նել:

ԻՆ­ՉՈՒ ՄԻ­ՋԱՄ­ՏԵՑ ՍԱ­ԼԻ­ՎԱ­ՆԸ

Սա­կայն տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի շա­րա­նը մի­այն ՀՀ ԱԳՆ-ի այդ «պար­տի­զա­նու­թյամբ» չեն սահ­մա­նա­փակ­վում: Ոչ պա­կաս տա­րօ­րի­նակ է փաս­տը, որ թե­եւ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի գլխին պետք է կանգ­նած լի­ներ պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը, սա­կայն Սպի­տակ տու­նը, ի դեմս Բայ­դե­նի՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խորհր­դա­կան Սա­լի­վա­նի, ա­մե­նա­ու­ղիղ ձե­ւով սկսեց մի­ջամ­տել: Ի՞նչ է, Վա­շինգ­տոնը սկսել է հայ-ադրբե­ջա­նա­կան թե­ման հա­մա­րել ԱՄՆ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խնդի՞ր: Թե՞ պետք է մտա­ծենք, որ Բլին­քենն ինչ-որ բան այն չի ա­րել, ու գոր­ծը նրա «ձեռ­քից» վերց­րել ու տվել են Սա­լի­վա­նին: Բայց այդ դեպ­քում ինչ­պե՞ս հաս­կա­նանք պետ­քար­տու­ղա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Վե­դանտ Պա­տե­լի պնդու­մը՝ «Արտգործ­նա­խա­րար­նե­րի ե­րեկ­վա (հու­նի­սի 27-ի- Հեղ.) հան­դի­պում­նե­րը կա­ռու­ցո­ղա­կան է­ին»:

Ին­քը՝ Սա­լի­վա­նը, չմո­ռա­նանք, որ հա­մար­վում է Սպի­տակ տան «ծանր հար­ցեր լու­ծող­նե­րից» մե­կը, այս­պես է մեկ­նա­բա­նել. «Ուրախ եմ հյու­րըն­կա­լել ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նին եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վին այ­սօր մի­ա­սին Սպի­տակ տա­նը: Ես հոր­դո­րե­ցի Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին՝ շա­րու­նա­կել ա­ռա­ջըն­թաց գրան­ցել դե­պի խա­ղա­ղու­թյուն, ինչ­պես նա­եւ խու­սա­փել սադ­րանք­նե­րից ու նվա­զեց­նել լար­վա­ծու­թյու­նը՝ վստա­հու­թյուն ձե­ւա­վո­րե­լու հա­մար»: Ու ինչ­պե՞ս հաս­կա­նանք «հոր­դո­րե­ցի» կոշտ տեր­մի­նը: Ե­թե դրա վրա­յից հա­նենք դի­վա­նա­գի­տա­կան տո­նը, չի՞ դառ­նա՝ «ստի­պե­ցի՞», «պա­հան­ջե­ցի՞» ու նման այլ բան: Այ­սինքն, Սա­լի­վա­նը Բայ­րա­մո­վին եւ ­Միր­զո­յա­նին կան­չել էր «հոր­դո­րե­լու» հա­մա՞ր:

ԱՐՈՅԻՆ ՃՆՇԵԼՈՒ ԽՆԴԻ՞Ր ԿԱՐ

Բայց այդ դեպ­քում ին­չի՞ց է­ին խո­սում, որ Սալիվանի «հոր­դո­րե­լու» կա­րիքն ա­ռա­ջա­ցավ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, քննարկ­վել են «ստան­դարտ» հար­ցեր՝ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի եւ 1975թ. քար­տե­զի, զոր­քե­րի հետ­քաշ­ման մա­սին եւ այլն: Ու հա­ջոր­դում է եր­կու «ոչ ստան­դարտ» դե­տալ: Նախ. «Անդրա­դարձ է կա­տար­վել նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցե­րին»: Խոս­քը՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին է, ո­րի մեջ ԱՄՆ-ն սո­վո­րա­բար, կապ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ, գո­նե հրա­պա­րա­կավ հիմ­նա­կա­նում չէր մտնում, բայց ե­րե­ւում է, որ Սպի­տակ տան ներ­կա­յա­ցուց­չի մո­տե­ցում­ներն այլ են: Հի­շեց­նենք, զու­գհա­հեռ ըն­թա­նում է նա­եւ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով գոր­ծըն­թա­ցը, եւ ե­թե այն հան­գու­ցա­լուծ­վի այն տես­քով, ո­րը ռուս­ներն ա­ռաջ են տա­նում, ա­պա Սա­լի­վա­նը, ի­հար­կե, չի կա­րող դա աչ­քա­թող ա­նել: Այ­սինքն, նա «հոր­դո­րել» է, որ գոր­ծըն­թա­ցը ռուս­նե­րի մատ­նան­շած ուղ­ղու­թյամբ ա­ռաջ չգնա՞: Ինչ կա որ, շատ հա­վա­նա­կան տար­բե­րակ է, ո­րին դեռ կանդ­րա­դառ­նանք:

Երկ­րոր­դը, Միր­զո­յանն այս հան­դիպ­մա­նը նո­րից խո­սել է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րի պատ­շաճ հաս­ցե­ագր­ման կա­րե­ւո­րու­թյու­նից», նա­եւ բո­ղո­քե­լով «Ադրբե­ջա­նի հեր­թա­կան ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյու­նից, ո­րի ար­դյուն­քում այ­սօր ԼՂ ՊԲ-ն ու­նե­ցել է չորս զոհ»: Վեր­ջա­պես, ըստ ԱԳՆ-ի տե­ղե­կատ­վու­թյան, Ա­րոն հա­սել է ընդ­հուպ՝ «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն էթ­նիկ զտման են­թար­կե­լու» հար­ցին: Կա­րե­լի է նա­եւ այս­պես հաս­կա­նալ՝ Ա­րոն բո­ղո­քել է, որ ե­թե կրա­կում, մարդ­կանց են սպա­նում, այդ ինչ­պե՞ս ենք «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Կա­րե­լի է են­թադ­րել, որ այդ ա­մե­նը ներ­կա­յաց­րել է պետ­քար­տու­ղա­րու­թյա­նը, եւ այն­տեղ սկսել են հաս­կա­նալ, որ երկ­րորդ ան­գամ են Բայ­րա­մո­վին ու Միր­զո­յա­նին եր­կա­րա­շունչ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար բե­րում ԱՄՆ, բայց էլի կա­րող է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վերջ­նա­կան տեքստ չստաց­վի: Իսկ այդ դեպ­քում, բնա­կա­նա­բար, չե­ղած տեքս­տը չի կա­րող դրվել հու­լի­սի կե­սե­րին ծրագր­ված Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի հան­դիպ­ման օ­րա­կար­գում, թե՝ ստո­րագ­րեք: Ու գոր­ծըն­թա­ցը կձգվի առն­վազն մին­չեւ տա­րե­վերջ, եւ այդ ըն­թաց­քում կա­րող է  շատ բան փոխ­վել: Նախ Ուկ­րա­ի­նա­յում, որ­տեղ Վա­շինգ­տո­նի հա­մար կա­րող են լուրջ ա­նակն­կալ­ներ ի հայտ գալ` մեծացնելով Մոսկվայի կշիռը: Այդ ֆո­նին, Ա­լի­եւն ու Նի­կո­լը կա­րող է հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նան ձգձգել ռու­սա­կան կո­մու­նի­կա­ցի­ոն թե­ման ար­գե­լա­փա­կել: Եր­րոր­դը, ԱՄՆ-ն կսկսի մտնել նա­խընտ­րա­կան փուլ, եւ հայ-ադրբե­ջա­նա­կան թե­մա­յով ճնշում­նե­րը կա­րող են ստիպ­ված թու­լաց­նել:

Այս­պի­սով, նման է նրան, որ պետ­քար­տու­ղա­րու­թյան ճնշու­մա­յին ռե­սուրս­նե­րը բա­վա­րար չհա­մա­րե­լով, Վա­շինգ­տո­նը կցել է նա­եւ Սպի­տակ տան «հար­վա­ծա­յին ու­ժե­րին»՝ ի դեմս Սա­լի­վա­նի: Բայց դա կբա­վա­վա­րի՞, որ ստա­նան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վերջ­նա­կան տար­բե­րակը. կտես­նենք այ­սօր-վա­ղը:

(Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259289&l=am)

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=259288&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը