Ոչինչ թող հորինեն, իրենց գործը «հանուն հայրենիքի ինքնահրկիզվելն է». ԱՀ ԱԺ պատգամավորը ՔՊ-ի հետ համագործակցելու մերկապարանոց հայտարարությունների մասին

Հանդիպում

Հունիսի 29-ին հրավիրվել էր Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որից հետո ԱՀ նախագահը ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորների հետ: ԱՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները փաստում են, որ բավական լարված հանդիպում է տեղի ունեցել, թեև հանդիպումը ինքնին փակ էր, ինչը ենթադրում է, որ քննարկվելիք հարցերը լուսաբանման ենթակա չեն: Սակայն, հաշվի առնելով տարածված տեղեկությունները հանդիպման վերաբերյալ եւ ոչ միայն զրուցել ենք հանդիպմանը մասնակցած ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով հանդիպման մանրամասններին նախ նկատեց.

-Այ՛ո, ճիշտ նկատեցիք, որ երեկ Արցախի նախագահը Ազգային ժողովում էր, ներկայացրեց հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ, որից հետո տեղի ունեցավ օրակարգային հարց ու պատասխանը, որը նպատակահարմար չէ ամբողջությամբ լուսաբանել, որովհետև առկա իրավիճակից ելնելով կարող է առաջանալ անվտանգային որոշակի խնդիրներ։ Հանդիպումը անցել է բնական դիրսկուսի պայմաններում, որևէ լարվածություն չի եղել, եթե որևէ մեկն էլ լարվել է, ապա դա ցուցիչ չէ, թե խորհրդարանը լարված է եղել, անձամբ ես տվել եմ հարցեր ու ստացել պատասխաններ ու ոչ միայն ես։ Եթե որևէ գործչի լարվածությունը պիտի վերագրել ընդհանուրին ու փորձել տպավորություն «կարել», համապատասխան աստառն էլ դնել շրջանառության մեջ, մեղմ ասած ազնիվ չէ։

-Պարոն Հովհաննիսյան, ի դեպ, որ որոշ լրատվականներ գրում են, որ իբրև թե Դուք  համագործակցում եք ՔՊ-ի հետ եւ ԱՀ ԱԺ-ում Դուք ՔՊ-ի, այսպես ասած, մարդն եք:

-Ճիշտն ասած երեկ ընկերներս ուղարկեցին մեկ երկու հոդվածներ որ «ըստ որոշ շրջանակների ես համագործակցում եմ ՔՊ ի հետ», որից հետո ինձ համար պարզ դարձավ, թե քամին որտեղից է փչում և ինչ են ակնկալում, ինչի են ձգտում, բայց համապատասխան շրջանակներին հուշեմ, որ մերկապարանոց հայտարարությունները ունեն գնահատման համապատասխան սանդղակ, ուստի քանի չեն գնահատվել, լավ կլինի ստույգ նշեն, թե ՔՊ-ի հետ համագործակցությանս կապավորը ով է, որովհետև այդ կուսակցությունը բազմանդամ է, վերացական երևույթ չէ և մեկը, կամ մի քանիսը պիտի լինի, որոնց հետ շփում պիտի լինի։ Եթե կան այդպիսիք թող նշեն, եթե չկան, էլի ոչինչ թող հորինեն, իրենց գործը «հանուն հայրենիքի ինքնահրկիզվելն է» մնացյալս ինչքան պիտի աճենք, որ հասնենք իրենց նման բարձրյալներին։

-Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, կարո՞ղ ենք ասել, որ ներկա զարգացումը կարող ենք սպասված համարել՝ հաշվի առնելով մի քանի օր առաջ Ադրբեջանի ՊՆ նախարարի հայտարարությունները, մասնավորապես այն, որ «ադրբեջանական մեկ կորպուսը կարող է լուծել Ղարաբաղում գտնվող հայկական ուժերի հարցերը»: Ի՞նչ հնարավորություններ ունի Արցախը իր ձայնը միջազգային դերակատարներին լսելի դարձնելու համար։

-Ներկա վիճակը բարդ է, թշնամին նենգ է: Վերջինիս քայլերը ուղղակիորեն համապատասխանեցվում են մեր ներքին վախերին և թույլ տրված սխալներին։ Որպեսզի կարողանանք դիմակայել բազմաշերտ սպառնալիքներին, անհրաժեշտ է ոչ թե առավոտից իրիկուն ջուր պղտորել այլ փորձել ի հայտ եկած սխալները թերությունները չեզոքացնել, օգնել մեկս մյուսիս։ Հասարակությունը պիտի լինի կարգապահ և չտրվի չճշտված տեղեկատվական հոսքերին, իսկ դրա համար բոլորս պիտի լծվենք նույն գործին։ Ինձ էլ շատ-շատ հարցեր ու բացասական երևույթներ դուր չեն գալիս, հունից հանում են, բայց ես իմ եսը, առողջությունը մի կողմ դրած փորձում եմ իմ ուժերի չափ օգտակար լինել ընդհանուր գործին՝ այն է Արցախի գոյապահպանման անհրաժեշտ քայլերին։

https://iravunk.com/sim/?p=259287&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ