Ահա թե ինչն էր պատճառը, որ հունիսի 24-ի առավոտյան հոխորտացող Պրիգոժինը, երեկոյան ընդամենը ժպտում էր. Նահապետյան

Տեսանյութեր

Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված ռուսաստանյան վերջին ռազմաքաղաքական դեպքերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ: Ըստ նրա` այն, ինչ տեղի ունեցավ, ռազմական հեղաշրջման փորձ էր, որի մասին ՌԴ նախագահը եւս իր տեսաուղերձում հստակ ասել է:

«ՀԱՐՎԱԾԸ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ»

— Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Ռուսաստանում, եւ որքանո՞վ ծագած խնդիրը կարելի է համարել հանգուցալուծված:

— Զինված ուժերի մեկ ստորաբաժանման ներգրավմամբ` փաստացի կառավարության անդամի հրաժարականի պահանջ կար` ի դեմս պաշտպանության նախարարի: Բնականաբար, հարվածը միջնորդավորված ուղղված էր ՌԴ նախագահի դեմ, ինչի մասին չէր բարձրաձայնվում: Պահանջը, որը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինը հրապարակավ բարձրաձայնում էր, թիրախում նաեւ ՌԴ քաղաքական ղեկավարությունն էր, թեեւ առերեւույթ սլաքն ուղղված էր ռազմական ղեկավարությանը` ի դեմս պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի: Հեղաշրջման փորձը ձախողվեց, եւ կարելի է ասել` այս էտապում գործընթացը կասեցված է: Իր տեսաուղերձում Վլադիմիր Պուտինը շատ հստակ, առնվազն հինգ անգամ նշեց, որ սա դավաճանություն է: Այսօր նացիստական Ուկրաինայի իշխանությունների կողմից բռնազավթված ռուսաստանյան տարածքները ազատագրելու գործընթացի մեջ ներգրաված մի ռազմական խմբավորում, փաստորեն, դավաճանում է քաղաքական այն կուրսին, որը Ռուսաստանի ղեկավարությունը իրականացնում է: Իմ գնահատմամբ` սա կազմակերպված էր դրսից, ինձ մոտ որոշակի հիմքեր կան` այդպես գնահատելու:

— Պարոն Նահապետյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ հիմքեր ունեք` այդպես գնահատելու:

— Նախ սահմանադրական կարգի տապալմամբ ցանկացած հեղափոխություն կամ հեղաշրջում Արեւմուտքում ուղեղային կենտրոնները, երբ պլանավորում են, սովորաբար այնտեղ մեծ մասամբ նաեւ կաբալայի հետեւորդներ կան: Իրենց համար տարեթվերը, սիմվոլները եւ այլն, պատահական չեն: Օրինակ, ուշադրություն դարձրեք հեղաշրջման օրը, ճիշտ է, հունիսի 23-ի երեկոյան սկսվեց, բայց բուն գործընթացը տեղի ունեցավ հունիսի 24-ին` բանակցությունները Պրիգոժինի հետ, ռազմական տեխնիկայի շարժվելը Մոսկվա` երկու քաղաք վերցնելուց հետո: 1945 թվականի ճիշտ նույն օրը նացիստական Գերմանիայի պարտությունը մեկ անգամ եւս, ռազմական շքերթի օրն է, որը տեղի է ունեցել Մոսկվայում` Կարմիր հրապարակում: Այնպես որ, անգամ օրը պատահական ընտրված չէր: Նաեւ ուշադրություն դարձրեք հունիսի 24-ի սկիզբը եւ ավարտը: Սկզբում «Վագների» ստորաբաժանումներն առանց դիմադրության գրավում են Ռոստով քաղաքը, որտեղ գտնվում է  հարավային ռազմական օկրուգի շտաբը, զինանոցներ, պահեստներ եւ այլն: Իրենց մոտ գալիս է երկու բարձրաստիճան պաշտոնատար անձ բանակցելու` մեկը պաշտպանության նախարարի տեղակալը, որը հայտնի անձնավորություն է եւ Ինգուշեթիայի նախկին նախագահն է, ով ժամանակին դեռեւս Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակայանը գրավելու փայլուն օպերացիայի պատասխանատուն էր, եւ գլխավոր շտաբի պետի տեղակալը, որը պատասխանատու է հատուկ օպերացիաների համար: Նրանք բանակցում են տեսախցիկի առաջ, այդ խոսակցությունը հիմնականում նաեւ եթեր է հեռարձակվում, բայց այն պահվածքը, որն ուներ Պրիգոժինը, շատ արհամարհական էր, թե ինչու եք ինձ «դու»-ով դիմում եւ այլն: Այսինքն` նա  հարցը տանում էր դեպի այլ հարթություն եւ պահանջ էր դնում, որ այդտեղ պետք է գան ՊՆ նախարարը եւ գլխավոր շտաբի պետը: Սա Պրիգոժինի գործողություն սկսելու, ինչպես ասում են, սկիզբն էր, մինչդեռ օրվա վերջում նա հրաման տվեց, որ այն տեխնիկան, որը  միջպետական ճանապարհին էր եւ դեպի Մոսկվա էր գնում, հետ դառնա Ռոստով, այսինքն` «Վագների» զինյալները վերադարձան իրենց ելման դիրքեր: Առերեւույթ հրապարակավ բարձրաձայնվում է, որ Պրիգոժինի հետ հեռավար բանակցել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Բայց արդյոք բավարար էր ընդամենը մի հեռախոսազանգ, որ մարդուն համոզես մի գործում, որտեղ ինքը վճռական է եւ կարմիր գիծ է հատել:

«ՀԻՇԵՔ ԼԵՆԻՆԻ ՓՈՂԿԱՊԸ ԵՎ ՆԱՅԵՔ ՊՈՒՏԻՆԻ ՓՈՂԿԱՊԻՆ. ՍԱ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՏԱՊԱԼՈՒՄՆ ԷՐ»

— Հետեւապես, վարկած կա, որ սա հենց ՌԴ նախագահի գծած օպերացիան էր, որով փորձում էր ՊՆ-ի եւ գլխավոր շտաբի փոփոխության հարց լուծել…

— Տեսականորեն նման վարկած կա, որ իբր այս քայլով ՌԴ նախագահին հնարավորություն է տրվում ազատվել որոշ զինվորականներից, մասնավորապես` նույն ՊՆ նախարարից եւ ԳՇ պետից: Բայց ի՞նչն էր խանգարում ՌԴ նախագահին հրամանագրել Շոյգուի հրաժարականը: Վ. Պուտինն է գերագույն գլխավոր հրամանատարը, եւ լրիվ օրենքի շրջանակում կլիներ նման որոշումը: Ճիշտ է, այն որոշակի լարումներ կարող էր առաջացնել, բայց ոչ ավել, քան պետական հեղաշրջման փորձն էր, որը հղի էր վտանգներով: Ի՞նչ երաշխքիներ կային, որ զինված խմբավորումները դիմադրության չէին հանդիպի տեսականորեն Ռոստով քաղաքում կամ Վորոնեժում եւ արյուն չէր թափվի: Ինչպես ասում են, երբ սկզբում կրակում ես, հետո կանգնեցնելը շատ դժվար է լինում: Ուստի` այդ տեսակետը, թե իբր սա օպերացիա էր պլանավորած, չեմ կիսում: Այստեղ բավականին լուրջ ռիսկեր կային: Հետեւաբար, գնահատել, որ իբր պլանավորված օպերացիա էր, իրականությունից բավականին հեռու է: Ինչեւէ, վերադառնամ նրան, որ Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերին միջամտեց Բելառուսի նախագահը: Այն, որ նա հեռավար կերպով կարողացել է համոզել Պրիգոժինին` իր արարքի անթույլատրելիության մասով, ժպիտ է առաջացնում: Պրիգոժինն արդեն կարմիր գիծ էր հատել, այդ ի՞նչ պետք է համոզեին, ի՞նչ բառեր պետք է ասեին, որ նա ասեր, թե սխալվել է: Ստացվում է, որ ոչինչ էլ չի ասել, իհարկե, բանակցություններ  եղել են, բայց էլի եմ պնդում` նա հունիսի 24-ի առավոտյան մի Պրիգոժին էր, երեկոյան` այլ: Ի դեպ, նման զինված բունտեր Ռուսաստանում դեռեւս անհիշելի ժամանակներից եղել են` Եմելյան Պուգաչով, Ստեպան Ռազին… Զինված գալիս էին Մոսկվան գրավելու:

— Այս առումով ի՞նչ են հուշում պատմության դասերը եւ Պրիգոժինի գործողությունները:

— ՌԴ նախագահն իր տեսաուղերձում հետաքրքիր զուգահեռ տարավ 1917 թվականի հեղափոխության հետ: Սա պատահական չէ, որովհետեւ այդ թվականին, երբ համաշխարհային պատերազմն էր, ռուսական զորքերը փայլուն հաղթանակներ էին տանում, այդ թվում նաեւ արեւելյան ճակատի հարավում, որտեղ մեր պատմական հայրենիքի մի մասն է: Այդ պետական հեղաշրջումը, որը եղավ 1917 թվականի փետրվարին, նպատակ ուներ ռազմական գործողություններում Ռուսաստանի հաջողությունները ներքին խժդժություններով, հեղափոխություններով կասեցնել, որն ի դեպ, այդ ժամանակ ստացվեց: Իսկ ի՞նչ փոխվեց մեկ օրում Պրիգոժինի մոտ, մի շատ պարզ բան. նա խոյահարողն էր պետական հեղաշրջման, որը, ինչպես ասացի` առաջին գործողությունն էր, հետո նրան պետք է միանային քաղաքական, հասարակական գործիչներ: Չէ որ նա իր կոչերում խիստ պոպուլիստական է, արդարության մասին է խոսում, ասում է, թե բանակը լավ չկառավարելու հետեւանքով շատ են զոհվում, այսինքն` մարդկանց ականջին ցանկալի ու հաճելի բաներ է ասում: Նաեւ կարծում եմ` պետք է իրեն միանային բանակի գործող հրամանատարներ: Ասեմ, որ այդ օրը բավական ուշադիր մեկ անգամ եւս թերթեցի 1917 թվականի հեղաշրջման պատմությունը, որի վերաբերյալ լուրջ վերլուծություններ կան, թե այն ժամանակ ովքեր կազմակերպեցին ու ում բերեցին իշխանության: Հոկտեմբերին, երբ կարելի է ասել, Ռուսաստանը վերագտավ իրեն, եւ տեղի ունեցավ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, ինչը կարծում եմ` «հակահեղափոխություն» էր փետրվարյանին, Մեծ Բրիտանիայի գործակալական ցանցը` ի դեմս Ալեքսանդր Կերենսկու բերած իշխանության, տապալվեց: Ի դեպ, Կերենսկու վերաբերյալ  բավականին փաստեր կան, որ կանացի շորերով մի կերպ ճողոպրել է Մեծ Բրիտանիա: Եվ քանի որ Պրիգոժինը չստացավ պատասխան ազդակներ, հրապարակային հայտարարություններ` որոշ զորամասերի իրեն միանալու մասին եւ այլն, հասկացավ, որ մեն-մենակ է մնացել: Այսինքն` որպես ռազմական բունտ արած անձնավորություն` նա տեսավ, որ 25 հազարին ռուսական բանակի համար ոչնչացնելն առանձնապես խնդիր չէ: Վստահաբար, միայն օդուժը բավարար էր, որովհետեւ այն տեխնիկական հագեցվածությունը, որ ուներ եւ շարժվում էր դեպի Մոսկվա, իհարկե, բավարար չէր մարտական խնդիր լուծելու համար, եթե իր դիմաց զորքերը կանգնած մնային: Ահա, թե ինչն էր պատճառը, որ հունիսի 24-ի առավոտյան հոխորտացող Պրիգոժինը, նույն օրը երեկոյան ընդամենը մեքենայի մեջ միայն ժպիտով հեռացավ ու որեւիցե խոսք չասաց: Ի դեպ, զուգահեռելով 1917 թվականի փետրվարյանից մինչեւ հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածի հետ` այդ 10 ամիսներին Ռուսաստանը մեծ ցնցումներ ապրեց, տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ, Բրեստի խայտառակ պայմանագրի կնքում, որտեղ ունեցան կորուստներ: Մինչդեռ այս դեպքում, կարելի է ասել, որ կրկին հեղաշրջման փորձ եղավ, որը տեւեց մեկ օր` առանց արյուն թափվելու: Ուշադրություն դարձրեք, թե Վ. Պուտինն իր տեսաուղերձում ինչպիսի սիմվոլներ էր օգտագործել: 1917 թվականի հոկտեմբերյան հակահեղափոխության կամ անգլիական գործակալների տապալման ավանգարդում Լենինն էր: Հիշեք Լենինի փողկապը եւ նայեք Վ. Պուտինի փողկապին, արտաքին տեսքը նույնն էր, այսինքն` ինքը նաեւ մեսիջ է ուղարկում, որ նույն 2017-ի Մեծ Բրիտանիայի բերած իշխանության տապալումն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=259254&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ