Հայ թենիսիստուհիները 11 թիմերի պայքարում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը

Սպորտ

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup):

Հայաստանի թիմը մասնակցել է եվրոպական գոտու երրորդ խմբի մրցաշարին և 11 թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզուհիներին տպավորիչ ելույթների ու գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ.

«Լավ է, որ թենիսում այսպիսի հաջողություն ունենք. սա շատ լուրջ նվաճում է: Բավական երիտասարդ թիմ ունենք: Վստահ եմ՝ հետագայում կխաղանք բարձր լիգայում ու դա կդիտվի որպես օրինաչափություն, և ոչ պատահականություն»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է թենիսիստների առաջիկա ծրագրերից, տեղեկացել, որ նրանցից շատերը բարձրագույն կրթություն են ստանում ԱՄՆ-ի համալսարաններում: Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ ուսումնառությունն ավարտելուց հետո հայ մարզուհիները կշարունակեն խաղալ ու տարբեր մրցահարթակներում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

Նշենք՝ հայ թենիսիստները Ա ենթախմբում միևնույն 2։1 հաշվով 4 հաղթանակ են տարել Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերի նկատմամբ, դուրս են եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, դժվարին պայքարում 1-2 հաշվով զիջել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին ու չեն կարողացել բարձրանալ երկրորդ խումբ:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի