ՔՊ–ՈՒՄ ԼՐԻՎ «ԿՈՒՐ­ԲԱՆ–ԲԱՅ­ՐԱՄ» Է

Վերլուծություն

Գե­րա­գույն գլխա­վոր պե­տա­կան դա­վա­ճա­նը զան­գա­հա­րել և շնոր­հա­վո­րել է Էր­դո­ղա­նի «Կուր­բան–բայ­րա­մը»: Իսկ զու­գա­հե­ռա­բար Ար­ցա­խում մեր զին­վոր­ներն է­ին զոհ­վում, և հատ­կա­պես այդ պա­հին գլխա­վոր թուր­քի «Կուր­բան–բայ­րա­մը» շնոր­հա­վո­րե­լը ա­ռանձ­նա­հա­տուկ զար­հու­րե­լի ցի­նիզմ էր: Ով մո­ռա­ցել է` հի­շեց­նենք, որ «կուր­բան» կամ «ղուր­բան» նշա­նա­կում է, մա­տաղ, զո­հա­բե­րու­թյուն, և ստաց­վում է, որ կա­պի­տու­լյան­տը շնոր­հա­վո­րում էր թշնա­մուն` հա­յե­րին «բա­րե­հա­ջող» մա­տա­ղե­լու առն­չու­թյամբ...

«ԹՔՈՂ ՏՂԱ» Ա­ԼԵ­ՆԸ, ԱԽՔ–Ը ԵՎ ԱՅ­ԼՔ

Իսկ «Երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյա­նը, ե­րև­ի թե է­լի «Կուր­բան–բայ­րա­մի» առն­չու­թյամբ, պար­գև­ատ­րել է «ԱԺ ավ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­ներ» կոչ­վող ե­նի­չե­րի­նե­րին: Դե պարզ է, թե ին­չու է դրանց այդ­քան շնոր­հա­կալ` ա­ռանց դրանց, առ­հա­սա­րակ չէր կա­րո­ղա­նա­լու ԱԺ նիստ վա­րել, ա­ռանց դրանց, ՔՊ–ական­նե­րը չէ­ին կա­րո­ղա­նա­լու լպիր­շա­բար հայ­տա­րա­րել, թե ի­րենք են ո­րո­շե­լու` երբ ծե­ծեն ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին... Ա­ռանց այդ էլ, «մի­լի­մեջ­լի­սի» վե­րած­ված ԱԺ–ն դար­ձել էր ազ­գա­յին ա­մո­թի վայր, իսկ հի­մա լրիվ նող­կանք է հա­րու­ցում: Ի դեպ, հե­տաքր­քիր տվյալ­ներ ու­նեն փոր­ձա­գետ­նե­րը` ՀՀ քա­ղա­քա­ցի­ներն ար­տա­գաղ­թում են ոչ մի­այն սո­ցի­ալ–տնտե­սա­կան նկա­տա­ռում­նե­րով, այ­լև ժե­խա­պե­տու­թյան հան­դեպ նող­կան­քից ել­նե­լով:

Ի դեպ, Ադր­բե­ջա­նի վեր­ջին ագ­րե­սիվ սադ­րան­քի առն­չու­թյամբ ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյու­նով Ար­ցա­խի խորհր­դա­րա­նը մաս­նա­վո­րա­պես ա­սել էր. «Վա­շինգ­տո­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյա­նը՝ ան­հա­պաղ դա­դա­րեց­նել մեկ­նար­կած բա­նակ­ցու­թյուն­նե­րը՝ մին­չև Ար­ցա­խի հետ շփման գծում և ՀՀ սահ­ման­նե­րում լի­ա­կա­տար հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մը և այն պահ­պա­նե­լու փաս­տաթղ­թա­յին ե­րաշ­խիք­նե­րի տրա­մադ­րու­մը, հա­կա­ռակ պա­րա­գա­յում, բա­նակ­ցու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­մը կնշա­նա­կի ադր­բե­ջա­նա­կան կող­մի ագ­րե­սիվ պահ­ված­քի խրա­խու­սում և մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով ար­տո­նու­թյուն»: Դրա առն­չու­թյամբ Ա­լեն Սի­մո­նյա­նի ար­ձա­գան­քը կան­խա­տե­սե­լի­ո­րեն թշնա­մահ­պա­տակ էր` որ չեն էլ պատ­րաստ­վում նման հարց քննար­կել... Մինչ­դեռ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը ՔՊ–ական պատ­վազր­կու­թյան գա­գաթ­նա­կետն է­ին, և քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյա­նը բան­տախ­ցում  գրել է «Այդ ո՞ւր՝ ա­ռանց պա­տիվ» վեր­նագ­րով հոդ­վա­ծը. «Արլինգ­տոն… Վայր, որն աշ­խար­հին նախ հայտ­նի է՝ որ­պես ԱՄՆ ի­դե­ալ­նե­րի և շա­հե­րի հա­մար ի­րենց կյան­քը չխնա­յած զին­վո­րա­կան­նե­րի վեր­ջին հանգր­վան, վայր, որն ա­մե­րի­կյան հայ­րե­նա­սի­րու­թյան և ար­ժա­նա­պատ­վու­թյան մարմ­նա­վո­րում­նե­րից է:

Վա­շինգ­տո­նյան հենց այս ար­վար­ձա­նում է տե­ղի ու­նե­նում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան բա­նակ­ցու­թյու­նը:

...Արլինգ­տոն… Զմրուխ­տյա մար­գա­գետ­նին տե­ղադր­ված սպի­տակ քա­րե­րի ան­ծայր և կո­կիկ ա­տամ­նա­շար, ո­րը ռազ­մա­կան փառ­քի, հայ­րե­նա­սի­րու­թյան և մե­ծա­րան­քի մարմ­նա­վո­րում է: Վա­շինգ­տո­նյան հենց այս ար­վար­ձա­նում իր մահ­կա­նա­ցուն վերջ­նա­կան կնքե­լուն մոտ է հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը:

Սա­կայն այն եր­բեք Ար­լինգ­տո­նում հու­ղար­կա­վոր­վե­լու շանս չի ու­նե­նա, քան­զի դա ար­ժա­նա­պատ­վու­թյան և ոչ թե՝ գե­ո­պո­լի­տիկ ան­կա­նոն հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ան­պատ­վո­րեն վեր­ջին շուն­չը փչած­նե­րի սիմ­վոլ է:

Եվ հե­տո, չէ՞ որ ինք­նաս­պան­նե­րին ընդ­հա­նուր գե­րեզ­մա­նում չեն թա­ղում»:

Ինչ վե­րա­բե­րում է ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում Նի­կո­լի բե­մադ­րած կրկե­սին, ո­րի ըն­թաց­քում նա բո­լո­րի գրպանն էր գցում սե­փա­կան բո­լոր ո­ճիր­նե­րը, սխալ­նե­րը և դա­վա­ճա­նու­թյուն­նե­րը, ա­պա պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ա­մո­թանք էր տվել Օ­նիկ Գաս­պա­րյա­նին, որ ե­թե չի խո­սում, ա­պա ու­րեմն հա­մա­ձայն է կա­պի­տու­լյան­տի բո­լոր ա­սած­նե­րին: Ի վեր­ջո Օ­նի­կը «թա­սի­բի ըն­կավ» և տա­րա­ծեց հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով ոչ մի­այն պատ­ռեց Նի­կո­լի դի­մա­կը, այ­լև, ե­թե մեր երկ­րում գո­յու­թյուն ու­նե­նար ի­րա­վա­պահ հա­մա­կարգ, ա­պա Օ­նիկ Գաս­պա­րյա­նի տեքս­տը կհա­մա­րեր հայ­տա­րա­րու­թյուն լրջա­գույն պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին և ան­հա­պաղ կձեր­բա­կա­լեր Նի­կո­լին: Սա­կայն մեր երկ­րում կան ըն­դա­մե­նը ի­րա­վա­պահի ան­վան տակ Նի­կո­լի կա­մա­կա­տար­ներ, և ի­րա­վա­պահ­նե­րի փո­խա­րեն ար­ձա­գան­քեց ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը` հար­ձակ­վե­լով Գաս­պա­րյա­նի վրա` իր մամ­լո խոս­նա­կի շուր­թե­րով. «Օնիկ Գաս­պա­րյանն իր հու­նի­սի 28–ի հայ­տա­րա­րու­թյան մեջ խե­ղա­թյու­րել է 2020 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 14–ի ԱԽ նիս­տի ըն­թաց­քում իր հնչեց­րած զե­կույ­ցը: Այդ օր­վա նիս­տում Գաս­պա­րյա­նը մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ Ա­րև­ե­լյան և Հյու­սիս–Արև­ե­լյան օ­պե­րա­ցի­ոն ուղ­ղու­թյուն­նե­րում մենք կա­րո­ղա­նում ենք առ­կա ու­ժե­րով ու մի­ջոց­նե­րով «ոչ մի քայլ հետ» սկզբուն­քով հետ մղել, ձա­խո­ղել հա­կա­ռա­կոր­դի հար­ձա­կու­մը և ջախ­ջա­խել նրա խմբա­վո­րում­նե­րը` չընդգ­ծե­լով Թուր­քի­ա­յի գոր­ծո­նը: Իսկ Նա­խի­ջև­ա­նյան և Թուր­քի­ա­յի օ­պե­րա­ցի­ոն ուղ­ղու­թյուն­նե­րով ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն է տրա­մադ­րել և նշել խնդիր­նե­րը: Նա նա­և նշել է, որ խնդիր­նե­րի լուծ­ման մեծ մա­սը տես­նում է աշ­խար­հա­զո­րի ստեղծ­ման ու կա­յաց­ման շրջա­նակ­նե­րում: Այդ օր­վա նիս­տի ըն­թաց­քում Օ­նիկ Գաս­պա­րյա­նի ա­ռա­ջար­կած խնդիր­նե­րի լուծ­ման բո­լոր ա­ռա­ջարկ­նե­րին ԱԽ–ն հա­վա­նու­թյուն է տվել: Հե­տա­գա­յում, 44–օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Նա­խի­ջև­ա­նյան ու Թուր­քի­ա­յի օ­պե­րա­ցի­ոն ուղ­ղու­թյուն­նե­րում ՀՀ–ն Օ­նիկ Գաս­պա­րյա­նի նշած ռազ­մա­կան խնդիր­նե­րը չի ու­նե­ցել: Չնա­յած սրան` պա­րոն Գաս­պա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյան ներ­քո ԶՈւ–ն չի կա­րո­ղա­ցել ա­պա­հո­վել ԱԽ նիս­տում ստանձ­նած «առկա ու­ժե­րով ու մի­ջոց­նե­րով «ոչ մի քայլ հետ» սկզբուն­քով հա­կա­ռա­կոր­դի հար­ձա­կու­մը հետ մղե­լու, ձա­խո­ղե­լու և նրա խմբա­վո­րում­նե­րը ջախ­ջա­խե­լու» ԱԽ ա­ռաջ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը եւ խոս­տու­մը»:

ԳԶՎՌՏՈՑ ԿՈ­ԼԱ­ԲՈ­ՐԱ­ՑԻ­Ո­ՆԻՍ­ՏԱ­ԿԱՆ ԽՈՒՆ­ՏԱ­ՅՈՒՄ

Condoms

Թե ին­չու ԱԽՔ–ը շտա­պեց ար­ձա­գան­քել` հաս­կա­նա­լի է, չէ՞ որ անգ­լո­սաք­սե­րի կող­մից նա դի­տարկ­վում է որ­պես «от­р­а­бо­тан­ный ма­те­ри­ал» Նի­կո­լի հնա­րա­վոր փո­խա­րի­նող: Եվ Ար­մեն Գրի­գո­րյա­նը կար­ծես շտա­պում է հա­վաս­տի­աց­նել, որ կոնկ­րետ իր մա­սով դա­վա­ճա­նու­թյուն չի ե­ղել: Կար­ծում ենք` դեռ ա­կա­նա­տես էլ կլի­նենք, թե ինչ­պես է ԱԽՔ–ը «երգում» Նի­կո­լի վրա...

Սա­կայն մի­այն ԱԽՔ–ի օ­ֆի­սը չէ ՔՊ–ի թույլ կե­տը: Իս­կա­կան պրոբ­լեմ է դար­ձել ԲԴԽ ղե­կա­վար Կա­րեն Անդ­րե­ա­սյա­նը, ում առն­չու­թյամբ Ստրաս­բուր­գից սպաս­վում են բա­ցա­սա­կան փաս­տաթղ­թեր: Ի դեպ, չար լե­զու­ներն ա­սում են, որ Անդ­րե­ա­սյա­նի հետ կռիվ ու­նի նա­և Ա­ԱԾ–ն: Թե «աբազ­նո­ցի» դուրն ին­չով չի ե­կել այդ ծեր կա­րի­ե­րիս­տը` ա­ռան­ձին հարց է, սա­կայն Ա­ԱԾ–ն մինչ օրս հան­րու­թյա­նը չի ներ­կա­յաց­րել, թե ով էր 4 տոն­նա կո­կա­ի­նի վերջ­նա­կան տե­րը... «Չեն հայտ­նա­բե­րում» թե­րևս մեկ պատ­ճա­ռով` որ խուն­տա­յին պետք չէ հայտ­նա­բե­րու­մը, բայց մի օր պայ­թե­լու է, չէ՞...

Ընդ­հան­րա­պես, կա­պի­տու­լյան­տի կա­րև­որ պրոբ­լեմ­նե­րից է սե­փա­կան կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Չէ՞ որ նա իշ­խա­նու­թյա­նը տի­րա­ցավ յո­թու­կես լու­զեր­նե­րից բաղ­կա­ցած թի­մով, և հա­մա­կար­գը լրաց­նե­լու հա­մար ստիպ­ված ե­ղավ վերց­նել Սերժ Սարգ­սյա­նին դա­վա­ճա­նած կա­րի­ե­րիստ­նե­րին: Դե, դրանք մի օր էլ Նի­կո­լին ի­զու­թո­զով կծա­խեն...

Ի դեպ, տհաճ նո­րու­թյուն խուն­տա­յի հա­մար` Եվ­րո­պա­յի Ժո­ղովր­դա­կան Կու­սակ­ցու­թյան ա­նու­նից կա­տար­վել է գրա­ռում, ո­րով Ար­մեն Ա­շո­տյա­նը ճա­նաչ­վում է քա­ղա­քա­կան բան­տար­կյալ, իսկ նի­կո­լա­կան­նե­րից պա­հանջ­վում է նրան ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել. «Խո­րը մտա­հո­գու­թյուն ենք հայտ­նում Ար­մեն Ա­շո­տյա­նի քա­ղա­քա­կան դրդա­պատ­ճառ­նե­րով կա­լա­նա­վոր­ման կա­պակ­ցու­թյամբ: Մեր հա­մե­րաշ­խու­թյունն ենք հայտ­նում Ար­մեն Ա­շո­տյա­նին և ի­րենց ժո­ղովր­դա­վա­րա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման հա­մար Հա­յաս­տա­նում հա­լած­վող բո­լոր ան­ձանց: Եվ­րո­պա­կան Ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյու­նը կոչ է ա­նում ման­րակր­կիտ վե­րա­նա­յել ի­րա­վի­ճա­կը և ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել Ար­մեն Ա­շո­տյա­նին»: ՄԻՊ Ա­նա­հիտ Մա­նա­սյանն էլ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ինքն ի­րեն տեղ է թո­ղել, որ պետք ե­ղած պա­հին Ա­շո­տյա­նին ինքն էլ քաղ­բան­տար­կյալ ճա­նա­չի. «Քաղ­բան­տար­կյալ լի­նե­լու հա­մար պար­տա­դիր է ոչ մի­այն այն հան­գա­ման­քը, որ ան­ձը քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վի, այ­լև նրա դեմ նա­խա­ձեռն­ված քրե­ա­կան վա­րույ­թը լի­նի բա­ցա­ռա­պես նրա` քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու պատ­ճա­ռով»: Դե միշտ էլ կա­րե­լի է հար­մար պա­հին տես­նել բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու պատ­ճառ:

Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն էլ ար­ձա­նագ­րում է, որ Նի­կոլն ար­դեն ու­րա­նում է իր իսկ «հե­ղա­փո­խու­թյուն» կո­չե­ցյա­լը. «Իսկ ո՞վ էր ա­սում՝ կամ ես կլի­նեմ վար­չա­պետ, կամ Հա­յաս­տա­նը վար­չա­պետ չի ու­նե­նա: Նի­կոլ, դու է­իր ա­սում՝ կամ ես կլի­նեմ վար­չա­պետ, կամ Հա­յաս­տա­նը վար­չա­պետ չի ու­նե­նա: Հի­մա ար­դեն «թռնո՞ւմ» ես քո «սի­րո եւ հա­մե­րաշ­խու­թյան հե­ղա­փո­խու­թյու­նից»:

Բայց հի­րա­վի, ա­վե­լի քիչ պե­տա­կա­նա­կոր­ծան բա­ներ կլի­նե­ին, ե­թե Հա­յաս­տա­նը չու­նե­նար վար­չա­պետ, քան թուրք­նի­կոլ­նե­րի իշ­խա­նա­վար­ման ար­դյուն­քում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259219&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը