Հայկական կողմը պարտավոր է անհապաղ ընդհատել բանակցությունները. Արման Աբովյան

Ներքաղաքական
«Կուզենայի կրկին անդրադառնալ այն զավեշտալի, անգրագետ, պրիմիտիվ իբր «փաստարկներ»-ին եւ մանիպուլյացիաներին, որոնք կոչված են արդարացնելու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, կապված վաշինգտոնյան բանակցություններն ընդհատվել/չընհդատելու մասով։
 
Ինչպես հայտնի է, երեկ գիշեր թուրք-ադրբեջանական ավազակախմբերը գնդակոծել են Արցախի Հանրապետության տարածքները, ինչի հետեւանքով զոհվել է 4 հայ (Աստված լուսավորի զոհված տղաների հոգիները):
Զուգահեռաբար Վաշինգտոնում ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ իբր բանակցությունները ՝ ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո ։
 
Անշուշտ, ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունը նպատակ ուներ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Սա, անշուշտ։ Ինչպե՞ս արձագանքեց հայկական իշխանությունը։ Ըստ էության, ոչ մի կերպ, բացառությամբ Twitter-ի թվային տիրությում դատապարտման եւ «թղթի վրա գրված»կոչերի ձեւաչափով:
 
Արցախի իշխանություններն ավելի կատեգորիկ էին եւ արդարացիորեն պահանջեցին հայկական իշխանություններից ընդհատել բանակցությունները Վաշինգտոնում ՝ իրենց պահանջը պատճառաբանելով նրանով, որ Հայաստանի առարկայական արձագանքի բացակայությունը կնշանակի թուրք-ադրբեջանական տանդեմի խրախուսում։
 
Դրանից անմիջապես հետո արձագանքեցին Հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք առանց հապաղելու հայտարարեցին հետեւյալը ՝ բանակցություններից հրաժարվելը կնշանակի էսկալացիա եւ հավանական պատերազմ։
 
Չգիտեմ, թե որն է Վաշինգտոնում բանակցությունները չընդհատելու հայկական իշխանությունների որոշման նման բացահայտ մանիպուլյատիվ եւ, ըստ էության, խայտառակ անգրագետ արդարացման պատճառը, գուցե դա պարզապես անգրագիտություն է կամ տարրական դիվանագիտական գործիքակազմից անտեղյակությունը, բայց, այնուամենայնիվ... Տպավորություն է ձեւավորվում, որ հայաստանյան իշխանություններին չի էլ անհանգստացնում այն տրամաբանական դիսոնանսը, երբ արցախահայության սպանության պայմաններում Հայաստանը բանակցում է մարդասպանի (այսինքն` Ադրբեջանի) հետ արցախահայության անվտանգության երաշխիքների շուրջ, ում մարդասպանն այսօր կրկին սպանում է:
 
Բայց վերադառնանք բանակցությունները ընդհատելու Հայաստանի իշխանությունների հանդեպ պահանջին։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե դուրս գալ բանակցություններից, այլ ընդհատել (սա չափազանց կարեւոր է պարզաբանում է)։ Հենց սա է դիվանագիտական գործիքակազմը հասկանալու բանալին։ Տեսեք... բանակցություններից դուրս գալը գործընթացի բուն էության զրոյացումն է, իսկ բանակցությունների ընդհատումը հակառակորդի գործողությունների նկատմամբ բացասական դիրքորոշման արտահայտումն է։ Համաձայնեք, որ տարբերությունը (դադարեցնել եւ ընդհատել) եզրույթների շուրջ էական է։
 
Այնպես որ, բոլոր «տագնապալի» առարկություններն առ այն, որ Վաշինգտոնում բանակցությունների ընդհատումը գրեթե պատերազմի կհանգեցնի, կամ աղետալի անգրագիտության արդյունք են, կամ գիտակցված ադրբեջանահաճո մանպուլյացիա։ Կրկնում եմ` իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս պարագայում ինձ համար միեւնույն է, թե որ հարթակում են տեղի ունենում բանակցությունները՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում, եթե բանակցությունների ընթացքում նման իրավիճակ է ստեղծվում, ապա հայկական կողմը պարտավոր է անհապաղ ընդհատել բանակցությունները։ Վե՛րջ:
 
Եվ հավատացեք, ընդունող կողմը մեզ կհասկանա եւ կաջակցի ( լինեն դրանք ամերիկացիներ, ռուսներ, թե եվրոպացիներ), քանի որ արտաքին հարթակներում բանակցային գործընթացում իրավիճակի սրումը հարվածում է հրավիրող կողմի ( միջնորդի) հեղինակությանը։ Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ նման տարրական բաներ մանրամասն նկարագրել, բայց ստերն ու մանիպուլյացիաներն այլեւս պարզապես թույլ չեն տալիս հասարակ մարդկանց համարժեք գնահատել իրավիճակը», – գրել է քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում