Հրանտ Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է
Սպորտ
Transfermarkt-ը թարմացրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը։ Մինչև հունիսի 29-ը Ռանոսի տրանսֆերային գինը գնահատվում էր 325 հազար եվրո, իսկ սյժմ` 1 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Ռանոսն իր նախկին թիմի` «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։

