Երեւանի հավանական քաղաքապետերը երազում եւ արթմնի. 10-յակը հայտնի է

Ներքաղաքական

Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները ոտքի է հանել հայտնի ու անհայտ մի շարք գրպանային ու իրական քաղաքական ուժերի: Եվ թեպետ առաջադրումների համար դեռ վաղ է, բայց արդեն մի շարք ուժեր հայտնել են, թե ով է լինելու իրենց քաղաքապետի թեկնածուն:

Այսպիսով՝ «Միացյալ Հայաստան» կուսակցությունն առաջիններից էր, որ հայտարարեց այս ընտրությանն իրենց մասնակցության մասին, իսկ ցուցակը գլխավորելու է կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Արդեն վաղուց Երեւանի քաղաքապետարանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Իշխող ուժը չխորշեց ժամանակից շուտ հայտարարել այդ մասին ու անցնել չհայտարարված քարոզարշավի:

«Ապրելու երկիր» կուսակցությունը, հետ չմնալով Ավինյանից, նույնպես դե ֆակտո անցել է նախընտրական քարոզարշավի: Կուսակցությունը ոչ միայն ջանք ու եռանդ, այլ փողերն էլ չի խնայում ճչացող ու զոռով փիառ անելով իր թեկնածուին՝ նախկին ԼՀԿ-ական, Փաշինյանի կառավարությունում նախարար աշխատած Մանե Թանդիլյանին:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը եւս որոշում է կայացրել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Նրանք պատվիրակել են կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանին քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, արդյունքում հասնել քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրմանը, իսկ դրա անհրաժեշտության դեպքում՝ հենց Նորիկյանին էլ առաջադրել քաղաքապետի թեկնածու:

Անկախ նրանից, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը գտնվում է կալանքի տակ՝ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ «Հանրային ձայն»-ը մասնակցելու է ընտրություններին եւ իրենց քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է:

Տիգրան Խզմալյանի 5-ամյա Հայաստանի Եվրոպական կուսակցությունն էլ 136-ամյա ՍԴՀԿ-ի միասնական ցուցակով է որոշել մասնակցել ընտրություններին: Նա Նիկոլ Փաշինյանի հետ պարբերաբար, իբրեւ արտախորհրդարանական ուժ հանդիպող ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ հուշագիր է ստորագրել եւ ներկայացրել իրենց քաղաքապետի թեկնածուին՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանին:

Ընդամենը մեկ տարի առաջ գրանցված «Բարոյական արժեքներ» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել ընտրություններին: Հավանաբար, նրանց քաղաքապետի թեկնածուն էլ կլինի իրենց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մելիքսեթյանը, որը հայտարարում է, թե իրենք գալիս են կյանքի կոչելու «հեղափոխական գաղափարները»:

Ի դեպ, թեպետ շատերն անլուրջ են համարում, բայց «Ուժը հայրենյաց» կուսակցության հենց առաջին համագումարում եւ ամենայն լրջությամբ՝ դեռեւս նախորդ տարի Տիգրան Արզաքանցյանի տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին է առաջադրվել Երեւանի քաղաքապետի թեկնածու:

Ավագանու ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւս, որի ցուցակը կգլխավորի կուսակցության վարչության անդամ, ամերիկաբնակ փաստաբան ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետի իր թեկնածուն նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Ի դեպ, սա նրա առաջին փորձը չէ, նա մեկ անգամ եւս եղել է Երեւանի քաղաքապետի թեկնածու 2018-ին:

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը եւս պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Միայն թե հայտնի չէ, որ քաղաքական ուժով: Համենայնդեպս, պատրաստվում էր նոր կուսակցություն հիմնել, քանի որ Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ կուսակցություններից եւ ոչ մեկի գաղափարներն ու սկզբունքները արի ու տես չեն համընկնում իր տեսլականին:

«Լուսավոր Հայաստանում» դեռ քննարկում են՝ մասնակցել, թե չմասնակցել, դաշինքով գնալ ընտրության, թե՝ մենակ, վերջնական որոշում չկա: Իսկ մի շարք այլ առանցքային քաղաքական ուժեր ընդհանրապես դեռ չեն ուզում լսել ընտրության մասին, ուր մնաց` թե շտապեն թեկնածու առաջադրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում