Ծննդյանս օրվան նվեր` խաղաղություն եւ բարություն եմ խնդրում. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Երկարատև դադարից հետո հիմա ակտիվ եք: Հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել անձնական կյանքի, ընտանիքի հետ: Հատկապես երբ որ փոքր երեխաներ ունեք:

— Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում: Ժամանակն ինձ ցույց տվեց, որ առանց ստեղծագործելու չեմ կարող ապրել: Որովհետև իմ ինքնաարտահայտումս երգի միջոցով է: Դա իմ դաշտն է: Ես երբեք չեմ կարող առանց երգարվեստի, առանց ստեղծագործելու, առանց բեմի և առանց իմ հանդիսատեսի ապրել: Այդ պատճառով էլ երևի թե նույնիսկ մեծ դժվարություններով` համատեղելով փոքրիկ երեխաներին, ընտանիքս իմ սիրած աշխատանքի հետ, նորից կարողացա ոտքի կանգնել և լինել արվեստում:

Առավոտն ինչպե՞ս եք սկսում:

— Շատ դաժան, որովհետև տղաս շատ շուտ է արթնանում, իսկ ես կցանկանայի մի քիչ էլ երկար քնել: Գրիգորս երեք տարեկան է: Երկուսուկես տարեկանից մանկապարտեզ է հաճախում: Արդեն ուզած-չուզած պետք է արթնանամ: Այս ամենի հանդեպ էլ դիմադրողականություն եմ ձեռք բերել, որովհետև ես միանշանակ համոզվել եմ մի բանում` Աստված մայրերին գերբնական ուժ է տալիս: Այլապես մայրերը չէին կարող դիմանալ այս ամենին: Հենց կինը մայրանում է, այդ ուժն էլ հետը տրվում է, որպեսզի դիմակայի: Տղայիս տանում եմ մանկապարտեզ ու արդեն զբաղվում առօրյա գործերով: Սովորաբար օրս արդեն պլանավորած եմ լինում: Բնականաբար, վազքը շատ-շատ է:

Շոգ ամառ է, չե՞ք պատրաստվում հանգստի մեկնել:

— Այս տարի աղջիկս պետք է դպրոց ընդունվի: Դեռևս այդ նախապատրաստական գործերով ենք: Կարծում եմ, եթե արտերկիր չգնամ, Հայաստանում էլ կան շատ լավ տեսարժան վայրեր: Ես ինքս կողմնակից եմ լինել անտառային բնության գրկում, որտեղ կա շատ թթվածին, երեխաներին էլ է այդ ամենը շատ օգտակար: Հանգստի մասին կմտածեմ միգուցե հուլիսի վերջին:

Հուլիսի 4-ին Ձեր ծննդյան օրն է: Այդ օրը բեմո՞ւմ եք լինելու:

— Երկու տարի առաջ ամուսինս ասաց` ի՞նչ ես ուզում այդ օրվա համար նվեր: Ասացի` համերգ: Ես ինքս ինձ համերգ պետք է նվիրեմ: Որովհետև դա այդ պահի համար գերագույն նվերն էր ինձ համար: Կարոտել էի բեմը, հանդիսատեսիս, երգելս…Եվ ծննդյանս օրը նշեցի բեմում: Համատեղեցի մենահամերգս` կենդանի նվագակցությամբ ծննդյանս տոնի հետ: Շատ լավ օր ունեցանք: Եվ հետո մտերիմ ընկերական շրջապատով ունեցանք After Party Երևանի ակումբներից մեկում: Բոլորս լավ ուրախացանք: Ամեն ինչ հիանալի անցավ: Այս տարի չեմ կարծում, որ ծննդյանս օրը կնշեմ բեմում, որովհետև կլոր ամյակ չէ: Ամենայն հավանականությամբ,  նեղ ընտանեկան շրջապատում կնշեմ ծննդյանս տարեդարձը:

Нет описания.

Ի՞նչ կցանկանաք, որ Ձեր ծննդյան օրը նվիրեն:

— Ծննդյանս օրվան նվեր` խաղաղություն, բարություն եմ խնդրում: Ուզում եմ, որ մեր երկրում չլինի չարություն, նախանձ: Եվ ապրենք շատ լավ, խաղաղ երկնքի տակ:Հայերը ոչ թե գնան մեր երկրից, այլ` վերադառնան:

Հասմիկ Կարապետյան և Շուշան Պետրոսյան շփման մասին ի՞նչ կասեք: Համացանցում շրջանառվում էին լուրեր, որ միմյանց հետ դադարել եք շփվել:

— Այո, դա իրական պատմություն է: Մի հարցի շուրջ տարբեր կարծիքներ ենք ունեցել: Բայց, փառք Տիրոջը, մենք միմյանց հետ այնքան մտերիմ ենք, որ այդ ճղճիմ կոնֆլիկտը չէր կարող մեզ բաժանել: Քույրերի մեջ էլ են լինում կոնֆլիկտներ, որոնք հետո անցնում են: Կարևորը մենք ոչ մի անգամ չենք դադարել իրար սիրել: Ամեն ինչ նույնն է: Այս պահին նախապատրաստվում եմ Շուշան Պետրոսյանի համերգին:

Շփման մեջ լինում եմ նաև կոնֆլիկտային իրավիճակներ: Դուք դա ինչպե՞ս եք հաղթահարում:

— Ես այն երջանիկներից եմ, որ հիմնականում բարեդրացիական վերաբերմունք եմ ստացել: Սակայն նաև եղել են մարդիկ, որոնք փորձել են ինձ վիրավորել, իմ մասին սխալ տեղեկատվություն տարածել, չարախոսել են: Դրանք բոլորի կյանքում էլ կան: Ես հիմա նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում այդ ամենին: Ես իմ անկեղծությամբ եմ միշտ հաղթում: Երբեք չեմ փոխի ինձ չարակամների պատճառով: Ես երջանիկ եմ, որովհետև զգացել եմ՝ մարդիկ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ:

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Ամենամեծ նպատակս՝ նոր տեսահոլովակ նկարահանելն է: Առաջիկայում պատրաստվում եմ նոր պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումների: Հասկացել եմ, որ ինձ նոր ֆոտոսեսիաներ են պետք: Պատրաստվում եմ համագործակցել տարբեր լուսանկարիչների հետ: Իսկ նոր տեսահոլովակը, որ պետք է նկարահանեմ, երկու երգերի շուրջ է գնում բանակցությունները: Երգերիս խոսքերը, ինչպես միշտ, վստահել եմ Ավետ Բարսեղյանին: Մենք, բացի նրանից, որ շատ լավ ընկերներ ենք, կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միշտ համագործակցել ենք մեր արվեստի կայացման ճանապարհին: Ուզում եմ, որ նոր տեսահոլովակ լինի, որովհետև լսարանս արդեն չի սպասում, այլ պահանջում է ինձանից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում