Արցախը հանձնելու մեջ կոնկրետ մեկ մեղավոր կա. Հակոբ Պէրպէրեան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի մասնակից, սփյուռքահայ քաղակտիվիստ ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ հետ:

— Դուք այն անձն եք, ով դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ փողոցում հանդիպելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին` ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարցեր էր ուղղում, նա էլ բորբոքվեց, թե Արցախը ոչ մեկը չի ծախում, կարգավիճակի հարցը ոչ ոք կասկածի տակ թող չդնի, իրենից էլ ավելի հայրենասեր չլինի: Ամիսներ հետո սկսվեց պատերազմը: Փաստորեն, Դուք գիտեիք, թե ինչ է մեզ սպասվում, սակայն պաշտոնյաները չէի՞ն գիտակցում:

— Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության` իր մտքում ունենալով Արցախի հարցի լուծումը, որը, իր պատկերացմամբ, հանձնելն էր, որպեսզի 29.800 քառ.կմ-ում ապրենք: Չգիտեմ, թե ինչպես էին մարդիկ խաբվել, նույնիսկ հիմա կասկածում եմ, որ ոչ էլ խաբվել են: Ովքեր 2018-ին փողոցներ էին փակում, իրենք էլ համոզված էին, որ Արցախը բեռ է: Ես այն ժամանակվանից եմ հարց բարձրացրել` ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ, ուզում եք Արցախը հանձնե՞ք: Հայհոյում էին, սպառնում էին, ասում էին` ժողովրդի թշնամին ես, աշխատանքից էին ազատում: Եվ երբ պատահական տեսա Զոհրաբ Մնացականյանին փողոցում, փորձեցի հարցերիս պատասխանը ստանալ, որպեսզի այն նաեւ հանրությունը տեսնի: Ինչքան էլ ասում էին, որ մենք ժողովրդի թիկունքի հետեւում ոչինչ չենք բանակցում, բայց հենց այդ օրը Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ բանակցություններ կան, միայն թե չհստակեցրեց` ինչ բանակցություններ: Իր նյարդային վիճակն արդեն ցույց էր տալիս, որ այդտեղ մի բան եփվում է:

— Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ սփյուռքահայերին էր մեղադրում Արցախը հանձնելու մեջ…

— Ինչպե՞ս ենք հանձնել: Միշտ ասում են, որ Սփյուռքը մեղավոր է, քանի որ չի գալիս Հայաստանում ապրելու, բայց Հայաստանն էլ մեղավոր է, որ առիթ չի տալիս, որպեսզի սփյուռքահայը գա եւ ապրի: Բայց սա չի նշանակում, որ Արցախը հանձնելու մեջ այսինչը կամ այնինչն է մեղավոր: Արցախը հանձնելու մեջ կոնկրետ մեկ մեղավոր կա` Նիկոլ Փաշինյանն է, որը ժողովրդին 20 տարի իր ՀԺ-ով ու բոլոր ռեսուրսներով կերակրեց այն ստով, թե Արցախը բեռ է, տանք, հանգիստ ապրենք: Նա 20 տարի մարդկանց ուղեղի մեջ մտցրել է սա: Արցախը կորցրել ենք, բայց մինչեւ այսօր հասարակությունն ուշքի չի գալիս: Արցախի մեծ մասը, ցավոք, արդեն մերը չէ, բայց ժողովուրդն էլի նույն համոզմունքին է, որ վատ է ապրում, որովհետեւ Արցախը կա:

— Սփյուռքի մի ներկայացուցիչ էլ Դուք եք, ով եկավ, ապրեց Հայաստանում, մասնակցեց պատերազմին, իսկ պատերազմից հետո «արժանացավ» Ձեր դեմ հարուցված քրեական գործի: Ի՞նչ տեղի ունեցավ իրականում:

— Միշտ ասում եմ` քառօրյա պատերազմին մասնակցելուց հետո արժանացա այն ժամանակվա պաշտպանության նախարարի կողմից պատվոգրի, իսկ այս անգամ պատերազմից վերադարձա եւ ստացա քրեական գործ: Ես նոյեմբերի 9-ին նոր վերադարձա Արցախից Հայաստան: Մեզ հրամանատարն ասաց` գնացեք, երկու օր հանգստացեք, թարմացեք, հետ եք վերադառնալու: Երեկոյան 20:00-ին հասա Երեւան, հրապարակով անցնում էի, երբ տեսա մարդիկ են հավաքված, եւ այնտեղ իմացա, որ ինչ-որ ստորագրություն է տեղի ունեցել, հողերը հանձնվել են: Իջա, որ տեսնեմ` ինչ է կատարվում, հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանին: Դե, բնական է, պատերազմից ես վերադարձել ու լսում ես, որ հողերը հանձնել են, հո ծաղկեփունջ չէի նվիրելու իշխանության ներկայացուցչին: Իր դեմքին թքեցի եւ ասացի, որ Դուք մեզ դավաճանել եք, մենք ուզում էինք պատերազմը շարունակվի, ոչ թե այս պայմաններով կանգնեցվի: Եթե պետք էր կանգնեցվեր, ապա ավելի վաղ թող կանգնեցնեին: Այդ դեմքին թքելը սկզբում սարքեցին իշխանությունը զավթելու փորձ, հետո տեսան, որ իրենք էլ չեն կարողանում այդ հոդվածի տակից դուրս գալ, փոխեցին հոդվածը` ներկայացնելով զանգվածային անկարգությունների մասնակից: Այդ քրեական գործը մինչեւ հիմա ընթանում է, դատաքննության փուլում է, լսում են վկաներին, որոնք պատմում են, թե այդ օրն ինչ եղավ: Սա է ներկա եւ նախկին իշխանությունների ժամանակ պատերազմին մասնակցելու տարբերությունը:

— Պատերազմից երեք տարի անց` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փողոցում թքեց քաղաքացու վրա` այն պատճառով, որ իրեն «դավաճան» էր անվանել: Սակայն, քրեական գործ այդպես էլ չհարուցվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Վերջին դատական նիստին դատախազին հարց տվեցի` եթե թքելը զանգվածային անկարգության մասնակցել է համարվում կամ հոգեբանական բռնություն, ինչպես Մանե Գեւորգյանն է պնդում, նույնն էլ պետք է ձեռնարկեք Ալեն Սիմոնյանի նկատմամբ: Դատախազն ասում է` հասկանում եմ քեզ, բայց ոչինչ չեմ կարող ասել: Եթե դատախազը հասկանում է ու չի կարողանում ոչինչ ասել, ես ի՞նչ պետք է ասեմ:

— Ի՞նչ ելք եք տեսնում Ձեր դեմ հարուցված քրեական գործում:

— Ես ավելի շատ վատ կզգայի, եթե իմ դեմ հարուցված քրեական գործ չլիներ, կմտածեի` ի՞նչն եմ սխալ անում, որ այս իշխանություններն իմ դեմ ոչինչ չեն անում: Մի քիչ խիղճս հանգիստ է, որ քրեական գործով եմ անցնում, որ փորձել եմ Արցախի հանձնումը կանգնեցնել: Առայժմ չի հաջողվել, բայց սա դեռ չի նշանակում, որ չի հաջողվելու: Ի վերջո, ժողովուրդը մի օր ոտքի կանգնելու է:

— Դուք մշտապես պնդում եք, որ ռեւանշ լինելու է: Այդպիսի հռետորաբանությամբ հանդես չի գալիս ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Ինչո՞վ եք վստահ:

— Ռեւանշ հաստատ լինելու է: Վստահ եմ, որովհետեւ ուրիշ ելք չկա: Ես երբեք նկատի չունեմ, որ ռեւանշ լինելու է Ադրբեջանի դեմ: Ռեւանշը պետք է սկսել ներսից: Պետք է պայքարենք նախ «Արցախը հանձնենք, լավ ապրենք» գաղափարախոսության դեմ: Արցախը պետք է պահենք, որ լավ ապրենք: Ի վերջո, հիմա փաստ է, որ 30 տարի խաղաղ ապրել ենք, եւ մեր երկիրը բոլոր առումներով զարգանում էր` հենց Արցախի շնորհիվ: Երկու տարի առաջ մեկին ասեի` ռեւանշ լինելու է, ինձ կասեին` սա բռնցքամարտ չէ: Իսկ հիմա ընդդիմության շատ համակիրներ խոսում են այդ մասին: Ռեւանշը սկսվելու է Երեւանում, իսկ հաջորդ փուլում կանցնենք Շուշին ու Հադրութը հետ բերելուն: Եթե հարցնեն` ինչպե՞ս եք հետ բերելու, ես էլ կհարցնեմ` երբ 2018-ին Նիկոլն ասում էր` վե՛րջ կոռուպցիային, հարցնո՞ւմ էիք` ինչպե՞ս, փողոց էիք չէ՞ փակում, հիմա էլ բարի եղեք, մեզ մի հարցրեք, թե ռեւանշն ինչպես է լինելու, եկեք մեր կողքին կանգնեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում