Փաշինյանի այս շոուն հերթական մանիպուլյացիան էր. Սեյրան Օհանյան

Ներքաղաքական

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում երեկ շարունակվեց Նիկոլ Փաշինյանի զեկույցի երկրորդ մասը: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ասաց, որ քննիչ հանձնաժողովի նիստերը պետք է փակ անցկացվեին, իսկ Փաշինյանը հանձնաժողովի նիստում իր հերթական մամուլի ասուլիսը տվեց:

— Սա խոսում է այն մասին, որ ավելի բարձր դիրք է իրեն վերապահում, երկրորդը՝ քննիչ հանձնաժողովի իր հրապարակային խոսքը ոչնչով չի տարբերվում իր ասուլիսներից, հայտարարություններից, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից եւ դրանց ընթացքում իր շեղող մանիպուլյացիաներից: Իրենք շեղելու են մեր հանրությանը, իրենք հիմք են նախապատրաստում` հերթական անգամ կուլ գնալու թուրք-ադրբեջանական տանդեմի խորամանկությանը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինքը խոսում է մանիպուլյացիաներից, պատերազմի ժամանակ իրենց կատարած գործողություններից, միանշանակ է, որ նա բանակցային գործընթացի ամբողջ ներուժը, հավաքած ամբողջ պարունակությունը զրոյացրել է, սկսել է իր զրոյական կետից, որը բերել է պատերազմական գործողությունների: Ադրբեջանը, օգտվելով դրանից, գնացել է մարտական գործողությունների, իսկ ինքը ոչինչ չի արել պատերազմական գործողությունների ընթացքում մեր երկիրը համախմբելու, մոբիլիզացնելու, բանակին թիկունք կանգնելու համար: Իրավական համակարգը, դատաիրավական համակարգը, ուժային կառույցները ոչինչ չեն արել` պատերազմի դաշտում կարգուկանոն, օրինականություն հաստատելու, բայց պատերազմից հետո հանգամանքները դեռ չքննած՝ տեսեք` ովքեր են գեներալական եւ դրանց հավասար դասային աստիճաններ ստացել` միայն ու միայն իրավական եւ դատաիրավական ոլորտի մարդիկ: Չի կարող այս հանձնաժողովը ճիշտ գնահատական տալ, որովհետեւ իրենք մեծամասնություն են, եւ իրենք իրենց երգն են երգելու, իրենց կուրծքն են ծեծելու: Նիկոլ Փաշինյանի այս շոուն հերթական մանիպուլյացիան էր` հանրությանը շեղելու իրական օրակարգերից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում