«Իրավունք». Ընտրություններին ընդառաջ` ՔՊ-ում անհանգիստ ջղաձգումներ են
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու ընտրությունների գլխավոր ինտրիգը դեռ առջեւում է: Խնդիրն այն է, որ առանցքային քաղաքական ուժերը ո՛չ գվում են, ո՛չ բվում, թե արդյոք մասնակցելու են ընտրություններին եւ ինչ ձեւաչափով:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` սա սկսել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհանգիստ ջղաձգումների առիթ հանդիսանալ: ՔՊ-ի մեր աղբյուրները պնդում են, որ կուսակցության ներսում լարված սպասում են ոչ միայն արմատական ընդդիմության որոշմանը, այլ թե ինչ մասնակցություն կունենան ընտրություններին նախկին ՔՊ-ական առանցքային դեմքերը, որոնք քաջ ծանոթ են իրենց ներքին խոհանոցին: Եվ թեպետ ընտրություններին արդեն ապահովել են մի շարք գրպանային քաղաքական ուժերի մասնակցությունը, բայց, միեւնույնն է, հասկանում եմ, որ միայն դրանով չեն կարողանալու ապահովել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու բաղձալի երազանքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=259116&l=am/

