Դեռ պատմությունը ցույց կտա, թե ովքեր են իրական սրիկաները. Երջանիկ Ղազարյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանու իշխանական եւ ընդդիմադիր անդամները ձեռք ձեռքի տված ջնջեցին ծնունդով շուշեցի պետական գործիչ, հրապարակախոս, Կոմունիստական կուսակցության անդամ Սարգիս Կասյանի (Տեր-Կասպարյան) անունը Երեւանի փողոցներից: Ու այդպես էլ երեկ ավագանու նիստին որեւէ անդամ չհիշեց, որ հենց Կասյանի օրոք Լոռին վերամիավորվեց եւ ձեւավորվեց ներկա ՀՀ տարածքը: Ինչեւէ, Կասյանի անվան փողոցը վերանվանելու հարցում ավագանին հատուկ «օպերացիա» էր մշակել` այն դարձնելով Վազգեն Առաջինի անվան փողոց` մի կողմից Եկեղեցու ականջն էին շոյել, մյուս կողմից էլ` հակազդեցությունը զրոյացրել. ո՞վ պետք է դեմ լիներ սիրված Վեհափառի անվան փողոցին: Թե ինչպես են վերաբերվում փողոցի անվանափոխությանը Կոմկուսում, «Իրավունքը» պարզեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

— Նախ գտնում եմ, որ շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ հարցեր կային եւ կան Երեւանի ու ընդհանրապես Հայաստանի առաջ ծառացած, քան փողոցի անվանափոխում կատարելն է: Այս իշխանությունները դեռեւս 2017 թվականին, երբ ընդդիմություն էին, նման հարց բարձրացրել էին, հիմա իրենք մեծամասնություն են ու գնացին այդ քայլին: Արսեն Ամիրյանի անվան փողոցն էլ փոխեցին եւ դրեցին Վռամշապուհի անունով, բայց ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ չէ, եւ որոշումը փոխվեց, եւ փողոցը նորից դարձավ Ամիրյան: Իհարկե, ես ոչինչ չունեմ` Վազգեն Առաջինի անձի եւ գործունեության հետ կապված, նա արժանի մարդ էր: Բայց Երեւանում կան ուրիշ փողոցներ, որոնք կարելի էր անվանափոխել եւ դնել Վազգեն Առաջինի անունով: Ի դեպ, ինչ-որ մարդիկ մեկնաբանություններ են իրենց թույլ տվել, թե «ազատվեցինք սրիկայից» եւ այլն, դեռ պատմությունը ցույց կտա, թե ովքեր են իրական սրիկաները: Ավելին` կան փողոցներ, որոնք իսկապես պետք է անվանափոխվեն, օրինակ, Սիմոն Վրացյանի, Դրոյի անվան փողոցները: Նրանք շատ ավելի վատ դեր են ունեցել Հայոց պատմության մեջ: Այնպես որ, միանշանակ մենք այս որոշումը դատապարտում ենք: Նրանք չէ, որ պետք է գնահատական տան իմ նախկին ղեկավարների եւ կուսակցական գործիչների գործունեությունը: Պատմությունը, համոզված ենք, կտա նաեւ իրենց արժանի գնահատականը, թող երբեք չկասկածեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում