ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՍՏԱ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ «ԿԼԱՍՆ» ԷԼ ԳՑԵՑ

Վերլուծություն

Գի­տե­ինք, որ հու­նի­սի 27-ը ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նը հան­դես է գա­լու իր բան­սար­կու­թյան հեր­թա­կան սե­րի­ա­յով, սա­կայն Նի­կոլն իր պրի­մի­տի­վիզ­մով ե­կավ-հա­վա­սար­վեց «ծիգ­ռով­կա­յով» լա­չառ և դե­բիլ ժե­խու­հի­նե­րին: Թե ինչ է ա­սել Նի­կո­լը` ի­մա­նա­լու հա­մար բնավ կա­րիք չկա փնտրել նրա բան­սար­կու­թյան ձայ­նագ­րու­թյու­նը: Բա­վա­րար է կայ­քե­րում կամ Ֆեյս­բու­քում գտնել այդ ժե­խու­հի­նե­րից ո­րև­է մե­կի տե­սագ­րու­թյու­նը, ընդ ո­րում` ա­ռա­ջին պա­տա­հա­ծը, և կի­մա­նաք, թե ինչ ա­սել այդ տա­կան­քը: Ե­թե ի­հար­կե նյար­դե­րի ամ­րու­թյու­նը թույլ է տա­լիս այդ­պի­սի զա­ռան­ցանք լսել:

Սա­կայն մինչ նի­կո­լաս­տե­րի դեգ­րա­դա­ցի­ա­յի խո­րու­թյու­նը զննե­լը ներ­կա­յաց­նենք մի ա­նեկ­դոտ, ո­րը մեր գոր­ծըն­կեր Ա­րամ Ա­բա­ջյա­նը հանձ­նել է ֆեյս­բու­քա­հա­յու­թյան դա­տին` ի Հա­յաս­տան ու Ար­ցախ և ի սփյուռս աշ­խար­հի.

— Վա­լո­դիկ, ին­չի՞ ես տակդ չի­շիկ ա­րել:

— Ես չեմ ա­րել, Սու­րեն­չիկն ա ա­րել:

— Ա­րա՛ սենց չի լի­նի, էս ե­րե­խեն լրիվ նի­կոլ ա մե­ծա­նում:

Բայց ա­վաղ կա­պի­տու­լյան­տը բնավ երե­խա չէ, այլ վար­չա­պե­տի ա­թո­ռին սոսնձ­ված թրքա­հարճ ազ­գա­կոր­ծան պա­տու­հաս: Իսկ դեգ­րա­դաց­ված ստա­խո­սու­թյան աս­տի­ճանն ար­ձա­նագ­րել է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանը` ըն­դա­մե­նը մեկ փոք­րիկ օ­րի­նա­կով. «Սրանք ոտ­քից գլուխ ան­նոր­մալ են: Մի կող­մից բար­բա­ջում է­ին, թե իբ­րև բա­նակ չենք ու­նե­ցել, բա­նա­կը թա­լա­նել են և այլ նման հի­մա­րու­թյուն­ներ: Մյուս կող­մից էլ ի­րենց ու­սա­պար­կերն ու կա­պի­տու­լյանտ վար­չա­պե­տը այ­սօր գո­վեր­գում ու հպար­տա­նում է նա­խա­պա­տե­րազ­մա­կան (այսինքն` նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի) բա­նա­կի մար­տու­նա­կու­թյու­նով»:

Զա­քա­րյա­նի ներ­կա­յաց­ված օ­րի­նա­կը դեռ ա­մե­նա­թե­թև­նե­րից է, իսկ ա­վե­լի ծան­րե­րը` բո­լո­րին, լի­նի դա թի­մա­կից, թե քա­ղա­քա­կան ա­խո­յան, փու­ռը տա­լու մար­մաջն է: Ի դեպ, Ֆեյս­բու­քում և Տե­լեգ­րա­մում շրջա­նառ­վում է «կլասն ըն­կած» նի­կո­լաս­տե­րի վի­ճա­կագ­րա­կան ամ­փո­փա­գի­րը.

— Շու­շի­ի ու առ­հա­սա­րակ հո­ղե­րի հանձն­ման մե­ղա­վոր­նե­րը ըստ վի­ճա­կագ­րու­թյան

1. Գա­գիկ Ծա­ռու­կյան. իր խոս­տա­ցած ջո­կա­տը չե­կավ

2. Սեյ­րան Օ­հա­նյան. դիր­քե­րը չպա­հեց

3. Ար­թուր Վա­նե­ցյան. դիր­քեր չգնաց

4. Ռո­բերտ Քո­չա­րյան. Ար­ցա­խը հանձ­նել էր Քի Վես­թում

5. Սերժ Սարգ­սյան. Ար­ցա­խը հանձ­նել էր Մադ­րի­դյան սկզբունք­նե­րով

6. 5-րդ շա­րա­սյուն. բա­նա­կը տա­րան պար­տու­թյան

7. 11 հա­զար դա­սա­լիք. չգնա­ցին պա­տե­րազ­մի

8. Գլխա­վոր շտաբ. սխալ են զե­կու­ցել

9. Լև­ոն Տեր-Պետ­րո­սյան. կան­չեց, ա­սեց` հո­ղե­րը հանձ­նի

Նի­կոլ Փա­շի­նյան. լրիվ ան­մեղ, էս ա­մեն ին­չի հետ ոչ մի կապ չու­նե­ցող մարդ, մի մի­ա­միտ ան­ցորդ, ով Գյում­րի­ից ի­րա հա­մար քայ­լե­լով գա­լիս էր Ե­րև­ան, ճա­նա­պար­հին բռնե­ցին ու զո­ռով իշ­խա­նու­թյու­նը գցե­ցին ջե­բը:

Ան­շուշտ, շար­քը կա­րող է շա­րու­նակ­վել, բայց ար­դյո՞ք ի­մաստ ու­նի: Զո­րօ­րի­նակ` անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ար­դեն ընդ­հան­րա­պես հրա­ժար­վում է մեկ­նա­բա­նել Նի­կո­լի զա­ռան­ցանք­նե­րը և մի­այն ար­ձա­նագ­րում է, որ տե­ղե­կատ­վա­կան աղ­բը շատ ա­նե­րես ձև­ով թա­փան­ցում է ա­մե­նու­րեք` սոց­ցան­ցե­րի մի­ջո­ցով. «Առա­վո­տից ոչ մի լրատ­վա­մի­ջոց չեմ բա­ցել, հե­ռուս­տա­ցույց չեմ մի­աց­րել: Բայց վեր­ջին մեկ ժա­մում ար­դեն 50 ան­գամ կար­դա­ցի Նի­կո­լի, Կոն­ջո­րյա­նի, Վա­հագն Ա­լեք­սա­նյա­նի, Ար­սեն Խա­ռա­տյա­նի բլթե­րի մա­սին: Հար­գե­լի ֆրեն­դներ, խնա­յեք մեզ, խնդրում եմ»: Նույ­նիսկ նախ­կին ԱԳ նա­խա­րար Վար­դան Օս­կա­նյա­նը հրա­ժար­վում է նի­կո­լաս­տե­րի բո­վան­դա­կա­յին քննար­կու­մից և բա­վա­րար­վում է բնու­թագ­րու­մով, որ պե­տա­կան գոր­ծին Նի­կո­լը պի­տա­նի չէ. «Փա­շի­նյա­նը ռա­ցի­ո­նալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ չէր և չէր կա­րող լի­նել: Ռա­ցի­ո­նալ ո­րո­շում կա­յաց­նել կա­րո­ղա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ մի քա­նի պայ­ման կա. նախ, որ ան­հատն իր է­ու­թյամբ և մտա­ծո­ղու­թյամբ չպետք է հա­մակ­ված լի­նի ա­տե­լու­թյամբ, մո­լե­ռան­դու­թյամբ, նա­խա­պա­շար­մունք­նե­րով և նմանա­տիպ այլ բար­դույթ­նե­րով: Փա­շի­նյա­նի ա­տե­լու­թյու­նը ներ­սում նախ­կին­նե­րի, իսկ դրսում Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ բա­վա­կան էր, որ նա կորց­ներ ռա­ցի­ո­նա­լու­թյու­նը: Ա­վե­լին, ռա­ցի­ո­նալ ո­րո­շում կա­յաց­նո­ղը չպետք է ճա­նա­չո­ղա­կան պատ­րանք­ներ (cog­ni­ti­ve il­lu­si­on) ու­նե­նա: Ա­յո՛, ինչ­պես որ կա օպ­տի­կա­կան պատ­րանք (op­ti­cal il­lu­si­on), այն­պես էլ կա ճա­նա­չո­ղա­կա­նը: Տաս­նա­մյակ­նե­րի իր լրատ­վա­կան ու խմբագ­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում Փա­շի­նյանն ա­ռաջ­նորդ­վել է ոչ թե լրագ­րո­ղի ա­նա­չա­ռու­թյամբ, այլ քա­ղա­քա­կան և ընդ­դի­մա­դիր նկա­տա­ռում­նե­րով՝ հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ա­ղա­վա­ղե­լով և մա­նի­պու­լաց­նե­լով փաս­տերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և դրա­նով իսկ ճա­նա­չո­ղա­կան պատ­րան­քի են­թար­կե­լով սե­փա­կան ըն­թեր­ցո­ղին: Փա­շի­նյա­նը չէր կա­րող զերծ մնալ ան­ձամբ նման պատ­րան­քի են­թարկ­վե­լուց, հատ­կա­պես, երբ այդ ա­մենն ար­դեն տե­ղա­վո­րել էր պե­տա­կան նա­րա­տի­վի մեջ»:

Ա­յո՛, պա­րոն Օս­կա­նյան, Նի­կո­լը ռա­ցի­ո­նալ գոր­ծիչ չէ պե­տա­կան շա­հի տե­սա­կե­տից, սա­կայն նա ի­դե­ա­լա­կան է որ­պես պե­տա­կա­նու­թյուն քան­դող գոր­ծիք: Բայց մի­ա­ժա­մա­նակ նա գեր­ռա­ցի­ո­նալ է իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հար­ցում, և բո­լոր բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպա­տա­կա­ուղ­ղում է անձ­նա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լուն: Հա­նուն դրա զո­հա­բե­րում է ա­մեն ինչ ու բո­լո­րին, և հա­սել է ար­դեն թի­մա­կից­նե­րին զո­հա­բե­րե­լու փու­լին:

Եվ նրա մի­ակ «ձեռք­բե­րու­մը» թի­մի զազ­րե­լի բեսպ­րե­դելն է, ո­րը մղում է քա­ղա­քա­ցի­նե­րին այն հա­մոզ­ման, որ սրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար ըն­դու­նե­լի ցան­կա­ցած ե­ղա­նակ: «Ձերք­բե­րում­նե­րի» մաս­նա­վոր դեպքն էլ քաղ­բան­տար­կյալ­ներն են: Սա­կայն դա հա­կա­ռակ ար­դյունքն է տա­լիս: Ար­մեն Ա­շո­տյա­նին բան­տար­կե­լով` սրանք ա­մե­նև­ին էլ ա­վե­լի քիչ չեն տես­նում Ա­շո­տյա­նին ու վեր­ջի­նիս խոս­քը, ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հին սկսել են ցի­տել դա­սա­կան­նե­րի պես: Մայ­րա­քա­ղա­քի պա­տե­րից էլ, վա­հա­նակ­նե­րից էլ ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը նա­յում է այդ թվում և ՔՊ-ական­նե­րին, քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վու­թյան հա­րա­ճող հոսք ենք տես­նում քաղ­բան­տար­կյալ­նե­րի հար­ցով:

Ար­դեն հա­րյուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ստո­րագ­րել են, որ Ար­ցա­խը չպետք է լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Մնում է գե­նե­րացնել այն իմ­պուլ­սը, ո­րը կմղի նրանց դուրս գալ փո­ղոց` տեր կանգ­նե­լու սե­փա­կան ստո­րագ­րու­թյա­նը: Սա­կայն ժա­մա­նա­կի ռե­սուրր­սը կրճատ­վում է:

Բանն այն է, որ թե­և գեր­տե­րու­թյուն­ներն ըն­դու­նե­լի են հա­մա­րում 120 հա­զար ար­ցախ­ցի­նե­րի ար­տա­գաղ­թը, բայց ոչ ֆի­զի­կա­կան բնաջն­ջու­մը, սա­կայն ա­մե­նև­ին էլ մի­այն թուր­քը չի շա­հագրգռ­ված նրանց բնաջն­ջու­մով. քա­ղա­քա­գետ Ա­լեն Ղև­ոն­դյա­նի կար­ծի­քով` դրա­նում շա­հագրգռ­ված է և Նի­կո­լը, քան­զի վրե­ժով լե­ցուն ար­ցախ­ցի­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Ե­րև­ա­նում մա­հա­ցու վտանգ է հա­մա­րում իր հա­մար: Հի­շենք, թե ինչ էր նա գո­ռում 2008-ի մար­տի 1-ին` Ե­րև­ա­նը «ղա­րա­բաղ­ցի տա­կանք­նե­րից ա­զա­տագ­րե­լու» մա­սին...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259070&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը