Հայաստանին Նվարդ Նալչաջյանի պես հայրենասեր կանայք էին պետք

Թեմա

Օրերս հայ հասրակությունը ցնցվեց Նվարդ Նալչաջյանի դաժան սպանությամբ: 

Ու մինչ հայ հասարակությունը՝ իրեն բնորոշ անառողջ հետաքրքրասիրությամբ սոցիալական ցանցերում քննարկում էր Նվարդի սպանությունը` հանցագործության ահասարսուռ կողմը թողած, մենք հարկ համարեցինք անդրադառնալ Նվարդ Նալչաջյանի թեեւ կարճ, բայց բովանդակալից կյանքին ու մարդկային բարձր որակներին:

Առաքինի, ազնվագույն մարդ, հայրենասեր, ինտելեկտուալ անձնավորություն, աշխատասեր, պատասխանատու, արդարության համար կռիվ տվող, բարեգործ, կենդանասեր-այսպես են բնութագրում Նվարդին ընկերները, ծանոթները, գործընկերները, եւ նույնիսկ գեթ մեկ անգամ նրա հետ շփված անձինք….

Նվարդը հասնում էր բացառապես բոլորին, ովքեր տկար էին ու կարիքի մեջ ՝ մարդկանց, ծերերին, կենդանիներին…

Նվարդը այն եզակի կենդանասերներից էր Հայաստանում, ով սեփական միջոցներով Պտղնի գյուղում ընդարձակ հողատարածք էր գնել՝ հատուկ նպատակով՝ այնտեղ խնամելու հաշմանդամ կենդանիների, որոնց գտնում էր փողոցներից… արդեն ուներ 100-ից ավելի շներ ու կատուներ….եւ մտածում էր տարածքն ավելի ընդլայնելու մասին: 

Բայց առանձնահատուկ ուշադրության է արժանի Նվարդի հայրենիքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը….

Նվարդի ծայրահեղ հայրենասիրությունը անմիջապես աչքի է զարնում ընդամենը թերթելով նրա սոցիալական ցանցերի էջերը՝ գլխավոր նկարը՝ Տիգրան Մեծի կիսանդրին, ներշնչման աղբյուրն ու պաշտելի հայ հերոսները՝ Նժդեհ, Մոնթե, Մարշալ Բաղրամյան…

Դեռ մանկուց երազում էր հայրենիքի համար կռվելու մասին, եւ այդ նպատակով մարզվում: 44-օրյա պատերազմից հետո հաճախում էր մարտարվեստի ու զենքի տիրապետման դասընթացների, մտքի ծայրով իսկ չէր կարող անցկացնել՝ երբեւէ հայրենիքը լքելու գաղափարը, թեեւ ուներ բազում հնարավորություններ՝ աշխատելով միջազգային կազմակերպություններում: Նվարդը հայրենիքի զինվորն էր, որի կարիքը այսօր այնքան ունի մեր հայրենիքը: Նա իր կենսակերպով կարող է օրինակ լինել շատ շատերին:

Ցավոք, ինչպես հայրենիքին ծառայելու, այնպես էլ նրա մյուս բարձր երազանքները անավարտ մնացին….

Նյութը պատրաստեց՝ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին