Ակնկալում եք Ալեն Դելոնի՞ բազմահազար կլոնների հայտնվելը Արցախի սահմաններում. Ալլա Հակոբյան

Մշակութային

«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» ներկայացուցիչները երեկ հերթական ակցիան են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք պնդել են, թե Ռուսաստանի Դաշնությունում վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան խոցելի եւ փխրուն է Արցախի անվտանգությունը։ ԱԺԲ-ականները դիմում են Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ բոլոր շահագրգիռ երկրներին` իրականացնել համապատասխան գործողություններ, այն է` պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի շրջանակում ձեւավորել եւ Արցախում ու տարածաշրջանում տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր։

Անդրադառնալով վերոնշյալին` գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հարց է բարձրացնում. «Իսկ կարո՞ղ եք այդ «շահագրգիռ երկրների» ցուցակը լրիվ ներկայացնել՝ Իսրայե՞լ, Անգլիա՞: Ինչպես ասվում էր դասական դարձած ֆիլմում. «Огласите весь список, пожалуйста…» Բացի այդ, իսկ ի՞նչ է, Ռուսաստանը միջազգային չէ՞, թե՞ ազգայնականները բոլորից շուտ արդե՛ն իսկ ընդունել են, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեկ պետություն են... Ասում են` «այսպես կոչված «ռուսական խաղաղապահները» չեն կատարում իրենց պետության կողմից ստանձնած հանձնառությունները»: 2020-ի նոյեմբերից Արցախում սաստվել է թուրքերի կողմից հայերի ֆիզիկական ոչնչացումը եւ մինչ օրս Արցախում ապրում են հայեր, հավատացե՛ք, ոչ թե «պիկապով» Արցախի սահմանները հսկող ազգայնականների շնորհիվ»:

Ինչ վերաբերում է ԱԺԲ-ի այն հայտարարությանը, թե իրենք մշտապես գտել են եւ հիմա էլ գտնում են, որ Արցախում ցանկացած խաղաղապահ գործունեություն պետք է բովանդակությամբ լինի միջազգային ու բազմազգ եւ խարսխված պետք է լինի ոչ թե ալիեւյան ռեժիմի բարեհաճության, այլ միջազգային իրավունքի կայուն հենքի վրա, Ալլա Հակոբյանն արձագանքում է. «Իսկ արդյո՞ք «ալիեւյան ռեժիմի» թիկունքում կանգնած չեն հենց ա՛յդ՝ «միջազգային իրավունքի» կենտրոնները, որոնք ողջ աշխարհում ձեւավորում են թե՛ կարծիք, թե՛ «գունավոր հեղափոխություններ»: Ուզում եմ հասկանալ, պահանջելով «բազմազգ» խաղաղապահներ Ֆրանսիայից, ակնկալում են Ալեն Դելոնի՞ բազմահազար կլոնների հայտնվելը Արցախի սահմաններում, թե՞ Հոլիվուդի հայտնի աստղաբույլ կազմող դերասանների այցը Միացյալ Նահանգներից: Չարաչար սխալվում ե՛ք, «միջազգային խաղաղապահ ուժեր»-ը առաջին հերթին ներկայացված կլինեն հե՛նց թուրքերով: Հիշեցնեմ, որ մեր ոխերիմ եւ դարավոր թշնամին՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է եւ ընդգրկվել է այդ կազմակերպության մեջ մեկ նպատակով՝ ոչնչացնել ՍՍՀՄ-ը եւ զավթել նրա տարածքները»:

Հրապարակախոսի գնահատմամբ` առաջին փուլը արդեն դարձել է իրականություն՝ ՍՍՀՄ-ը փլուզվել է. «Այժմ երկրորդ փուլն է` զավթել նրա նախկին բոլոր տարածքները եւ արդեն 30 տարուց ավել մենք ապրում ենք դրա իրականացման իրականության մեջ: Արդեն նույնիսկ տնային տնտեսուհիներին էլ է պարզ, որ Հայաստանից փորձում են սարքել երկրորդ Ուկրաինա՝ ընդամենը մի պլացդարմ, որտեղից ավելի հեշտ կիրականացնեն իրենց զազրելի պլանները; Եվ բեւեռի պես ազգայնականները՝ այլ ոչ թե հայրենասերներն, ամեն ինչ անում են, որ մոտեցնեն մեր թշնամիների այդ բաղձալի ժամը... Բոլոր՝ միայն մամոնային ծառայող եւ բանկերում ձեր հաշիվներով ուրախացող էակնե՛ր, ինչպես ձեր բանկերում տեսախցիկներն են ամեն վայրկյան հետեւում ձեզ, այդպես էլ վերեւից՝ Աստված է հետեւում բոլորիս... Եվ Դատաստանի օրն ամեն մեկս պատասխան ենք տալու... Տնային կենդանիները՝ ձկնիկները, փիսիկները, շնիկները, գաղափար չունեն հոսանքի մասին, որի լարերով պատված են տան բոլոր պատերը... Մի նմանվե՛ք ձեր տնային կենդանիներին, ովքեր գաղափար չունեն թե ի՞նչ է հոսանքը, որն ամեն առավոտ մեկին պարգեւում է մի գավաթ սուրճ, մյուսին՝ մի բաժակ թեյ... Բայց բարեկեցություն պարգեւելուց բացի, հոսանքը կարող է նաեւ շանթահարել բոլոր նրանց, ովքեր չգիտեն իր հզորության մասին...»:

https://iravunk.com/sim/?p=259048&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ