ԲԵՍՊ­ՐԵ­ԴԵ­ԼԸ` ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ­ՆԵ­ՐԻ ՎԵՐ­ՋԻՆ Ա­ՊԱՍ­ՏԱ­ՐԱ՞Ն

Վերլուծություն

«Վագ­ներ­նե­րի» խռո­վու­թյա­նը Ռու­սաս­տա­նում հե­տև­ել են մեր քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը, ո­մանք` «կի­նո­յի» պես, մյուս­նե­րը` տագ­նա­պով, կա­յին և այն­պի­սիք, որ ան­գամ դրա հետ հույ­սեր կա­պե­ցին: Ին­չև­է, կան բա­զում բա­ցատ­րու­թյուն­ներ և վար­կած­ներ, գործ­նա­կա­նում գրե­թե բո­լո­րը` կոնս­պի­րո­լո­գի­ա­յի ո­լոր­տից: Մենք այդ­տեղ խո­րա­նա­լու անշ­նոր­հա­կալ գոր­ծով չենք զբաղ­վի, նշենք մի­այն ա­մե­նա­կա­րև­ո­րը` Ռու­սաս­տա­նի ա­պա­կա­յու­նա­ցում տե­ղի չու­նե­ցավ, իսկ ա­պա­կա­յու­նա­ցու­մը մեր երկ­րի հա­մար հղի էր շատ լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րով, ո­րոնց դի­մագ­րա­վե­լը պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի վար­չա­կարգ ու­նե­նա­լու պայ­ման­նե­րում ան­լու­ծե­լի խնդիր էր լի­նե­լու:

ՄԻ­ԱՅՆ ԲՌՆԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ, ՇՈ՛ՒՐԱ

Ինչ­պես խռո­վու­թյան առն­չու­թյամբ նկա­տել էր ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Ռու­սաս­տա­նը հսկա եր­կիր է և իր հար­ցե­րը կա­րող է ինք­նու­րույն լու­ծել: Որ­պես կա­նոն, պատ­մա­կան բարդ ի­րա­վի­ճակ­նե­րից ռուս ժո­ղո­վուր­դը դուրս է ե­կել ա­վե­լի ամ­րա­ցած և ու­ժե­ղա­ցած:

Մենք ցան­կա­ցած տի­պի էս­կա­­լա­ցի­ա­յի կամ համ­գու­ցա­լուծ­ման պա­րա­գա­յում, պետք է մեր մա­սին մտա­ծենք: Զար­գա­ցում­նե­րը կա­րող են նա­և շատ վատ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վրա: Մեր ժո­ղովր­դի հա­մար դրանք կա­րող են ճա­կա­տագ­րա­կան ըն­թացք ու­նե­նալ, հատ­կա­պես, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը շա­րու­նա­կում է հան­դի­սա­նալ թուրք-ադրբե­ջա­նա­կան շա­հե­րի ակ­տիվ ներ­կա­յա­ցու­ցի­չը:

Խե­լա­ցի մարդ­կանց, ի­րա­կան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, հայ­րե­նա­տեր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­վե­լի պա­տաս­խա­նա­տու և պատ­մա­կա­նո­րեն վճռո­րոշ ժա­մա­նակ­ներ կա­րող են սկսվել: Իսկ հի­մա­րա­ցած զանգ­ված­նե­րի, փո­ղա­սեր­նե­րի և օ­տա­րա­հար­ճե­րի հա­մար նի­կո­լիզ­մը շա­րու­նա­կում է լի­նել վերջ­նա­կան կոր­ծան­ման տա­նող լա­վա­գույն լու­ծու­մը»: Եվ ի­րոք` «ռու­սա­կան մար­տա­ֆիլ­մի» ըն­թաց­քում ա­զե­րի­նե­րը հասց­րե­ցին փա­կել Հա­կա­րի­ի կա­մուր­ջը բե­տո­նե բլոկ­նե­րով, իսկ հե­տո հա­նել դրանք: Ար­դյո՞ք այդ հա­նե­լու դի­մաց Նի­կո­լը նոր զի­ջում­նե­րի մա­սին հեր­թա­կան բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ է ձեռք բե­րել, թե՞ դա գեր­տե­րու­թյուն­նե­րի ճնշման հա­մեստ ար­դյունք է, ստույգ ա­սել չենք կա­րող: Բայց ստույգ կա­րող ենք ա­սել, որ ոչ մի լավ բան սպա­սե­լի չէ Բաք­վի իր գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դիպ­ման Վա­շինգ­տոն «ջհան­դամ­ված» «Օմե­գա» Ա­րա­րատ Միր­զո­յա­նից...

Բայց պարզ­վեց, որ «ռու­սա­կան մար­տա­ֆիլ­մից» վար­դա­գույն հույ­սե­րով է­ին լցվել ԱԺԲ-ում, ի­րենց թվա­ցել էր, որ ՌԴ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը այդ գեր­տե­րու­թյան` մեր տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռա­նա­լու նա­խա­կա­րա­պետն են, և պա­թո­սով կոչ է­ին ա­նում հան­րու­թյա­նը` պատ­րա­սատ­վել մո­տա­լուտ պրո­ա­մե­րի­կյան ապս­տամ­բու­թյան: Իսկ մի քա­նի ժամ անց ռու­սա­մետ­նե­րը ծաղ­րե­ցին ա­րևմ­տա­մետ­նե­րին...

Իսկ հի­մա` ա­վե­լի կա­րև­որ գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին: Պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի խուն­տան սան­ձա­զեր­ծել է իս­կա­կան տե­ռոր ընդ­դի­մա­դիր­նե­րի, քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան և քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ: Փաս­տա­բան­ներն ար­դեն տև­ա­կան ժա­մա­նակ բո­ղո­քի ցույ­ցեր և գոր­ծա­դուլ­ներ են ա­նում ոս­տի­կա­նու­թյան բա­ժին­նե­րում փաս­տա­բան­նե­րի դեմ սան­ձա­զեր­ծած բռնու­թյուն­նե­րի դեմ: Հան­րու­թյու­նը նա­և ցնցվեց ՀԱԿ ակ­տի­վիստ Տիգ­րան Ա­ռա­քե­լյա­նի վկա­յու­թյու­նից` Քննչա­կան կո­մի­տե­ում իր հան­դեպ կի­րառ­ված խոշ­տան­գում­նե­րի մա­սին, ո­րոնց մաս­նակ­ցել էր ­նա­և ան­ձամբ ՔԿ ղե­կա­վար Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նը... Սույն ակ­տի­վիս­տը «նախ­կին­նե­րի» օ­րոք քա­նիցս խնդիր­ներ ու­նե­ցել էր ի­րա­վա­պահ­նե­րի հետ, սա­կայն ա­մե­նա­վատ ե­րա­զում չէր կա­րող ե­րև­ա­կա­յել այս­պի­սի այ­լան­դա­կու­թյուն:

Նման է, որ ՔՊ-ն և վեր­ջի­նիս կա­պի­տու­լյանտ պա­րագ­լու­խը բեսպ­րե­դե­լը հա­մա­րում են ի­րենց վեր­ջին հույ­սը: Ան­գամ հա­սել է նրան, որ բա­նա­կում «անտռու­սիկ» մնա­ցած հա­կա­հի­գի­ե­նիկ պատ­գա­մա­վոր Վա­հագն Ա­լեք­սա­նյա­նը հրա­պա­րա­կավ հո­խոր­տում է, որ երբ կու­զեն` ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին կծե­ծեն: Թա­գու­հի Թով­մա­սյա­նի վկա­յու­թյամբ. «Ամեն ան­գամ ինչ-որ ա­ռիթ փնտրել և նիս­տե­րը վե­րա­ծել փո­ղո­ցա­յին, խու­լի­գա­նա­կան գոր­ծըն­թա­ցի...  Ես այ­լևս շատ ան­հար­մար եմ զգում այս դահ­լիճ մտնել, ո­րով­հե­տև  ա­մեն ան­գամ մտնում ես և չգի­տես, թե այս դահ­լի­ճում քեզ ինչ է սպաս­վում: Ես ա­մա­չում եմ ա­մեն ան­գամ, որ ու­ղիղ ե­թե­րում մար­դիկ ստիպ­ված են լսել փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շա­րի կի­րա­ռում պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից: Դուք ուղ­ղա­կի չեք լսել, թե ինչ էր տե­ղի ու­նե­նում այն ժա­մա­նակ, երբ ընդ­մի­ջում էր հայ­տա­րար­ված: Իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ան­թա­քույց վի­րա­վո­րանք­ներ ու սպառ­նա­լիք­ներ է­ին հնչեց­նում ընդ­դի­մա­դիր­նե­րի հաս­ցե­ին»: Դե ինչ, ժա­մա­նա­կին փո­ղո­ցում կուռ­կո­ռի ձա­գի, չմո­յի պես ի­րենց պա­հած ան­լի­ար­ժեք­նե­րը, 2018-ի իշ­խա­նա­զավթ­ման պղտոր ա­լի­քով ման­դատ ձեռք բե­րե­լով, փո­ղո­ցա­յին վար­քա­գիծ են դրսև­ո­րում` թաքն­ված լի­նե­լով անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ե­նի­չե­րի­նե­րի և այլ ու­ժա­յին­նե­րի թի­կուն­քում... Տիպիկ «շա­կա­լի» վար­քա­գիծ:

Ի դեպ, շատ ու­շագ­րավ հի­շե­ցում ա­րեց Նա­րեկ Մա­լյա­նը. «Շա­տե­րը ե­րև­ի չեն հի­շի, բայց ԱԺ-ում ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին ծե­ծե­լու պրակ­տի­կան հիմ­նադ­րել է Վի­գեն Խա­չատ­րյա­նը: «Վի­գեն, քո ե­րե­խա­նե­րը ա­մա­չե­լու են քո հա­մար...»: Այս մար­գա­րե­ա­կան խոս­քե­րը 1996 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 26-ին ԱԺ դահ­լի­ճում ամ­բի­ո­նից Վի­գեն Խա­չատ­րյա­նին ա­սաց Պա­րույր Հայ­րի­կյա­նը: Հի­շեց­նեմ, որ այդ օ­րը Հա­յաս­տա­նում հիմ­նադր­վեց ԱԺ-ում ընդ­դի­մա­դիր­նե­րին ծե­ծե­լու պրակ­տի­կան: Վի­գեն Խա­չատ­րյա­նը նիս­տի ժա­մա­նակ ո­գև­որ­ված հար­ձակ­վում և ծե­ծում էր ընդ­դի­մա­դիր Պա­րույր Հայ­րի­կյա­նին և Շա­վարշ Քո­չա­րյա­նին: Սա որ­պես զուտ հի­շե­ցում, թե ով էր Պա­նի­կովս­կին հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ...»:

Այ­սինքն` Վի­գե­նը, ում մահ­վան հան­դեպ հան­րու­թյան լա­վա­գույն դեպ­քում ան­տար­բեր վե­րա­բեր­մուն­քից նեղ­վում է ՔՊ-ն, ոչ մի­այն դա­վա­ճա­նա­կան կա­պի­տու­լյան­տիզ­մի գա­ղա­փա­րա­խոս­նե­րից մեկն էր, այ­լև ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր ծե­ծե­լու քստմնե­լի պրակ­տի­կա­յի հիմ­նա­դիր:  Թե թող չնեղ­վեն, քա­մի ցա­նող­նե­րի հունձ­քը օ­րի­նա­չա­փո­րեն փո­թո­րի­կը պի­տի լի­նի:

ՔԱՂ­ԲԱՆ­ՏԱՐ­ԿՅԱԼ Ա­ՇՈ­ՏՅԱ­ՆԸ ՆԱ­ԵՎ ԲԱՆ­ՏԻՑ Է ՊԱՅ­ՔԱ­ՐՈՒՄ

Ashotyan

Ի դեպ, ամ­բողջ Ե­րև­ա­նը հի­մա ո­ղող­ված է Ար­մեն Ա­շո­տյա­նի լու­սան­կար­նե­րով, գրա­ֆի­տի­նե­րով, նրա ա­զա­տու­թյան կո­չե­րով և այլ նյու­թե­րով: Նա էլ բան­տախ­ցում գրել է թվով ար­դեն երկ­րորդ հոդ­վա­ծը:

Այն­պես որ, բան­տար­կե­լով ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հին, բեսպ­րե­դե­լին ա­պա­վի­նած խուն­տան չպրծավ վեր­լու­ծա­բան Ա­շո­տյա­նից: Մաս­նա­վո­րա­պես. «Կա­րիք չկա հի­մա դե­տալ­նե­րով և դրվագ առ դրվագ հա­կա­դար­ձել Փա­շի­նյա­նի կեղ­ծա­պատ­մա­նը՝ ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Բո­լոր ի­րա­վա­կան փաս­տե­րը, ա­պա­ցույց­նե­րը, փաս­տաթղ­թե­րը, հղում­նե­րը, նյու­թե­րը վա­ղուց բեր­ված են թե՛ իմ, թե՛ խնդրով զբաղ­վող այլ գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից: Այս հոդ­վա­ծում կփոր­ձեմ ա­նել ըն­դա­մե­նը մի քա­նի կա­րև­որ շտրիխ:

Եվ այս­պես:

1. Սե­փա­կան դա­վա­ճա­նա­կան տգի­տու­թյու­նը քո­ղար­կե­լու հա­մար բո­լո­րին մե­ղադ­րե­լը նոր հնարք չէ Նի­կո­լի կա­տար­մամբ: Այս­պես է­ին վար­վում նա­և, օ­րի­նակ, ո­րոշ խե­լա­պա­կաս և շի­զո­իդ հռո­մե­ա­կան կայսր­ներ, երբ ի­րենց մո­լա­գա­րու­թյան հե­տև­ան­քով ա­ռա­ջա­ցած ա­ղետ­նե­րը վե­րագ­րում է­ին Աստ­ված­նե­րի ան­բա­րե­հա­ճու­թյա­նը:

Պար­զա­պես Նի­կո­լի կա­տար­մամբ տեքս­տում այդ չա­րա­գործ Աստ­ված­նե­րի դե­րում է­ին Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին, երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը:

2. Սե­փա­կան հե­տույ­քը ժա­մա­նա­կա­կից­նե­րի զայ­րույ­թից և պատ­մու­թյան դա­տավճ­ռից փրկե­լու հա­մար Նի­կո­լը կրկին չի խոր­շում, ա­վե­լին՝ ան­մարդ­կա­յին ջան­քեր է գոր­ծադ­րում հնչեց­նե­լու հա­մար այն­պի­սի հա­կա­հայ­կա­կան, զազ­րե­լի, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռու­մով Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի վրա տոք­սիկ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող գնա­հա­տա­կան­ներ, ո­րոնք չէ­ին անց­նում ան­գամ 30 տա­րի Ար­ցա­խի հար­ցով զբաղ­վող ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վար­նե­րի և փոր­ձա­գետ­նե­րի մտքով: Իսկ ո­րոշ հատ­ված­ներ պար­զա­պես ար­տագր­ված է­ին ադր­բե­ջա­նա­կան պրո­պա­գան­դա­յի է­ջե­րից:

3. Ըն­թեր­ցո­ղին հարցն ա­վե­լի պարզ դարձ­նե­լու հա­մար շեշ­տեմ, որ մեծ հաշ­վով կապ չու­նի, թե ինչ են բա­նակ­ցել Ար­ցա­խի հար­ցով Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը կամ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը մին­չև 2007 թվա­կա­նի Մադ­րի­դյան սկզբունք­ներ: Թե­պետ նա­խորդ եր­կու նա­խա­գահ­նե­րին վե­րագր­վող «մեղ­քե­րի» մեջ ստի և կեղ­ծի­քի պա­կաս նույն­պես չկա:

Բայց փաս­տա­ցի մի­ակ ռե­ալ նշա­նա­կու­թյունն ու­նի այն բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյու­նը, ո­րը Նի­կո­լը ստա­ցել է Սերժ Սարգ­սյա­նից և ո­րը սե­փա­կան շուր­թե­րով ըն­թեր­ցել է 2020 թվա­կա­նին Կա­պա­նում, հուն­վա­րյան իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ. Ար­ցա­խի մի­ջան­կյալ կար­գա­վի­ճակ, պար­տա­դիր ի­րա­վա­կան ուժ ու­նե­ցող և ոչն­չով չսահ­մա­նա­փակ­ված հան­րաք­վե, Քել­բա­ջար ու Լա­չին, etc: Եվ այս բո­վան­դա­կու­թյան հետ կապ­ված էր նա ճո­ռո­մա­բա­նում, թե` երբ ու­զենք, սրան կվե­րա­դառ­նանք, ես ձեզ խոս­տա­նում եմ…»:

14 կե­տա­նոց հիմ­նա­վոր շա­րադ­րան­քը քա­րը քա­րին չի թող­նում կա­պի­տու­լյան­տի «հանձ­նա­ժո­ղո­վա­կան» բան­սար­կու­թյու­նից: Եվ քաղ­բան­տար­կյալ Ա­շո­տյա­նի նյու­թի վեր­ջին ա­կոր­դը շատ տե­ղին է. «Փա­շի­նյա­նը փոր­ձում է պատ­մու­թյու­նը սրբագ­րե­լով՝ իր ու­զած պատ­մու­թյու­նը գրել: Սա­կայն պատ­մու­թյու­նը գրում են հաղ­թող­նե­րը, իսկ Նի­կո­լը մեր ժո­ղովր­դի գլխին ա­ղետ և ա­մոթ բե­րած պար­տու­թյան և պա­տե­րազ­մի պատ­ճառ հան­դի­սա­ցող կա­պի­տու­լյանտ է»:

Ա­յո՛ պատ­մու­թյու­նը գրում են հաղ­թող­նե­րը: Եվ այն դեռ գրե­լու ենք` վա­խից դո­ղա­ցող և վա­խից բռնա­տի­րու­թյուն ծա­վա­լած այս թրքա­հար­ճե­րին հե­ռաց­նե­լուց հե­տո: Հաղ­թա­նակ դեռ լի­նե­լու է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258992&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը