Արցախում հումանիտար բեռներ տեղափոխելու արգելքով պայմանավորված՝ պետությունն անցել է խնայողական ռեժիմի

Թեմա

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, որի պատճառով պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և քաղաք Ստեփանակերտ տեղափոխելու, հասարակական տրանսպորտի աշխատանքը և պետական որոշ մարմինների հրատապ գործունեությունը կազմակերպելու համար:

Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում: Լցակայաններում խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով օպերատիվ ճանապարհով կատարվել են որոշակի ճշտումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը: Ամեն դեպքում, պետական համապատասխան մարմինների կողմից շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու լցակայանների գործունեության նկատմամբ՝ հնարավոր խախտումներն ու չարաշահումները կանխելու և բացառելու նպատակով:

Այդ առումով ակնկալում ենք նաև հանրության աջակցությունը հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու հանրային վերահսկողության ապահովման հարցում:
 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին