Արսեն Զախարյանը` Հայաստանում անցկացրած հանգստի մասին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sport24-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում անցկացրած հանգստի մասին.
«Ես մեկնել էի Հայաստան հանգստանալու համար, ամեն ինչ լավ էր, լիցքաթափվեցի: Հանդիպե՞լ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Ոչ։ Առաջին անգամ էի Հայաստանում, պարզապես հանգստացա, տեսա ամենատարբեր հետաքրքիր վայրեր, ծանոթացա... Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել։ Նորմալ հանգիստ էր, նույնիսկ հասցրեցի հոգնել հանգստանալուց։ Բոլորս ունեցել ենք անհատական մարզումային ծրագիր, որն անցկացրել ենք հանգստի ընթացքում»։

