«ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՀԵՏ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԷՐ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

Օրերս Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել է 1-ին հորիզոնականը։ Աննախադեպ նվաճումներ են գրանցել մեր պատանի ըմբիշները. նրանց հաջողվել է նվաճել 2 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Iravunk. com-ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել արդեն հայրենիք վերադարձած պատանիների Եվրոպայի նորընծա չեմպիոն, ծնունդով Երևանից, 17-ամյա ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, հաղթանակի առթիվ ։

 - Շատ շնորհակալ եմ։ Չորս գոտեմարտ ունեցա, առաջինը ազգությամբ վրացի ըմբիշի հետ, հետո ադրբեջանցու, երրորդը գերմանացու, եզրափակչում էլ ռուս մարզիկի հետ, բոլորին էլ հաղթեցի։

- Նարեկ, իսկ որ գոտեմարտը առավել բարդ անցավ ։ 

- Ամենադժվարը ադրբեջանցի մարզիկի հետ էր, բնական է, մեր դարավոր թշնամի երկրից էր, շատ մեծ էր պատասխանատվությունը նրա հետ գոտեմարտ ունենալ, ավելի շատ էր ոգևորվածությունը ինձ մոտ, որ հաղթելու եմ։

- Եվ ի՞նչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։

- Շատ աննկարագրելի զգացողություններ, իսկապես շատ էի ուրախացել, շատ հպարտ էի, որ կարողացա մեր երկրի դրոշը բարձրացնել, ծածանել այլ երկրում, հպարտ էի, որ ես առաջին տեղում եմ կանգնած, իսկ ադրբեջանցի մարզիկը ավելի ցածր հորիզոնականում։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին։ Այս նվաճումը ինձ կտա ավելի մեծ ոգևորվածություն, որպեսզի էլ ավելի լավ պարապեմ ու հասնեմ իմ նպատակներին։

- Իսկ որո՞նք են այդ նպատակները։

- Նախ, Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել, հետո էլ Օլիմպիական ոսկե մեդալը։ Ես 9 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով։ Երկու անգամ պատանիների Հայաստանի չեմպիոն եմ դարձել, անցած տարի էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի