«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ, արնանման հետքեր

Քրեական

Այսօր՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երևանդ Նիկոյանի գլխավորությամբ։Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իր մասին տեղեկություններ չի հայտնել։ Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցու 11Ա հասցեի մոտից և նրան առաջինը օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի գլխավորությամբ։Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վնասվածքը նա ստացել էր ոտքի հատվածում։

Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, վերջիններս սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դ․ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ․ Ժամկոչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանական փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներըը օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, և Հարություն Հ․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության կասկածանքով հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ին, ում հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է կրակոցի հեղինակը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան