Էդին Ջեկոն տեղափոխվեց թուրքական «Ֆերերբահչե»
ՍպորտՄիլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց թուրքական «Ֆերերբահչե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
37-ամյա ֆուտբոլիստն «Ինտերում» խաղում էր 2021 թվականից: 2022/23 մրցաշրջանում բոսնիացին մասնակցել է 52 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 4 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

