ՓՈ­ՍԵՐ` ԱՍ­ՖԱԼ­ՏՈՒՄ ԵՎ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԴԱՇ­ՏՈՒՄ

Վերլուծություն

«Տիգ­րա­նիկս գուլ­պա չու­նի, հանդ է գնում ո­տա­բաց»,- ա­կա­մա մտա­բե­րե­ցինք դա­սա­կա­նի այդ տո­ղե­րը` տես­նե­լով, թե ինչ­պես է Ե­րև­ա­նի ՔՊ-ական քա­ղա­քա­պե­տա­ցու Տիգ­րան Ա­վի­նյա­նը բուռն զբաղ­վում մայ­րա­քա­ղա­քի աս­ֆալ­տի փո­սե­րը լցնե­լով, ո­րոնց հե­տև­ից է­լի նո­րերն են գո­յա­նում... Բուռն գոր­ծու­նե­ու­թյան ի­մի­տա­ցի­ա` հա­նուն ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րի, նա­և տա­րա­տե­սակ պո­պու­լիս­տա­կան խոս­տում­նե­րի տա­րափ... Սա­կայն մի տե­սակ անվս­տահ է Ա­վի­նյա­նը, և Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում շշուկ­ներ են պտտվում, որ կա­պի­տու­լյան­տի մոտ միջ­նոր­դում է այս կամ այն հնա­րա­վոր մրցակ­ցին դա­տա­խա­զու­թյան մի­ջո­ցով «փա­կե­լու»:

ԲԱ­ՐՈ­ՄԵՏ­ՐԸ ՄՈ­ՏԱ­ԼՈՒՏ ՓՈ­ԹՈ­ՐԻԿ Է ՑՈՒՅՑ ՏԱ­ԼԻՍ

Մայ­րա­քա­ղա­քում խա­բու­սիկ հան­դար­տու­թյուն է, սա­կայն խուն­տան գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նով և ա­վե­լի փոքր կա­լիբ­րի դա­վա­ճան­նե­րով ան­հան­գիստ է: Լու­րեր են պտտվում, որ հի­մա ձգտում են բա­ցա­հայ­տել ստույգ հա­կա­իշ­խա­նա­կան քվե­ար­կող տղա­մարդ­կանց և ընտ­րու­թյուն­նե­րի շրջա­նում նրանց մե­կու­սաց­նել` զին­վո­րա­կան մար­զա­կան հա­վաք­նե­րի կան­չե­լով:

Այդ­քան էլ պարզ չէ, թե ով է լի­նե­լու հիմ­նա­կան հա­կա­իշ­խա­նա­կան թեկ­նա­ծուն: Հա­վակ­նոտ քա­րոզ­չու­թյուն ա­նող Մա­նե Թան­դի­լյա­նին (կամ «Ընկ. Փան­ջու­նու» ա­սած` Mo­ney Թան­դի­լյա­նին) այդ­պի­սին հա­մա­րել կո­ռեկտ չի լի­նի, դա ա­վե­լի շուտ Նի­կո­լի կամ նի­կո­լա­տե­րե­րի «պա­հես­տա­յին» տար­բե­րակն է: Կու­լիս­նե­րի և մա­մու­լի մա­կար­դա­կով շրջա­նառ­վում է նախ­կին օմ­բուդս­մեն Ար­ման Թա­թո­յա­նի ա­նու­նը, բայց պարզ չէ` ար­դյո՞ք նա դի­տարկ­վում է որ­պես մի­աս­նա­կան թեկ­նա­ծո­ւի տար­բե­րակ: Ի­հար­կե, ե­թե նրան ձեր­բա­կա­լեն, ա­պա աղ­մու­կը նույն­քան կլի­նի, որ­քան Ար­մեն Ա­շո­տյա­նի կա­լան­քը, ո­րի ո­րոշ­ման ամ­բող­ջա­կան տեքս­տը մին­չև հի­մա չեն տվել Աշո­տյա­նին և նրա փաս­տա­բան Ա­թա­նե­սյա­նին` հա­վա­նա­բար չկողմ­նո­րոշ­վե­լով, թե մե­ջը ինչ գրեն:

Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ զգաց­վում է նա­և, որ Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րի մեջ փոր­ձում են քթնե­րը խո­թեն գեր­տե­րու­թյուն­նե­րը: Դե հաս­կա­նա­լի, մայ­րա­քա­ղաքն ա­ռանց­քա­յին դեր ու­նի ա­պա­գա իշ­խա­նու­թյան հար­ցում: Եվ ընդ­հան­րա­պես, ամ­բողջ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տը դա­րու­փոս է, օ­դում պայ­թյու­նի հոտ է գա­լիս: Շատ ակն­հայտ է, որ հան­րու­թյու­նը դեմ է Նի­կո­լի կա­պի­տու­լյան­տիզ­մին` ՀՀԿ-ի նա­խա­ձեռ­նած Ար­ցա­խյան ստո­րագ­րա­հա­վա­քին ար­դեն ա­վե­լի շատ մարդ է մաս­նակ­ցել, քան 2021-ին քվե էր ստա­ցել կա­պի­տու­լյան­տը, իսկ ՀՀ պե­տա­կան զի­նան­շա­նի հան­դեպ վիժ­ված­քի ոտնձ­գու­թյա­նը պա­տաս­խա­նե­ցին ֆուտ­բո­լա­սեր­նե­րը` մար­զա­դաշտ գա­լով հսկա­յա­կան զի­նան­շա­նով:

Իսկ դա­վա­ճա­նի հու­նի­սի 20-ի պիղծ բան­սար­կու­թյանն ար­ձա­գան­քել են ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րը: Տեր-Պետ­րո­սյա­նը Լև­ոն Զու­րա­բյա­նի շուր­թե­րով ար­հա­մար­հա­կան մեկ­նա­բա­նու­թյուն է տվել, որ Նի­կոլն այ­լևս պի­տա­նի չէ պե­տու­թյա­նը, Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կը 10 կե­տա­նոց հան­գա­մա­նա­լից պա­տաս­խան է հրա­պա­րա­կել, իսկ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կը Նի­կո­լի ե­լույ­թը ո­րա­կել է զա­ռան­ցանք. «Մեկ­նա­բա­նու­թյուն ստա­նա­լու լրատ­վա­մի­ջոց­նե­րի խնդրանք­նե­րին ըն­դա­ռա­ջե­լով՝ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյակն ար­ձա­գան­քում է վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նո­ղի ե­րեկ­վա ցնո­րամ­տու­թյուն­նե­րին, ո­րոնք հնչել են «2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գա­մանք­նե­րի ու­սում­նա­սիր­ման նպա­տա­կով ստեղծ­ված ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի դռնբաց նիստ» կոչ­վող շո­ո­ւի ժա­մա­նակ:

ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող կա­պի­տու­լյան­տի ե­րեկ­վա ըն­թեր­ցա­նու­թյու­նը ՀՀ ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում ա­վե­լի շուտ հի­շեց­նում էր սե­փա­կան պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին դա­վա­ճա­նե­լու մեջ մե­ղադր­վո­ղի պաշտ­պա­նա­կան ճա­ռի փոր­ձար­կում:

Հայ­րե­նա­վա­ճա­ռու­թյան մեջ մե­ղադր­վո­ղի հու­սա­հատ ջան­քե­րը ոչ մի քննու­թյան չեն դի­մա­նում: Ար­դա­րա­ցում չու­նե­ցող՝ իր պե­տա­կա­նա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­դա­րաց­նե­լու նպա­տա­կով ակն­հայտ փաս­տե­րի մի­տում­նա­վոր խե­ղա­թյու­րումն ա­վե­լի է ծան­րաց­նում հան­ցան­քը»:

Կարճ ա­սած, Սերժ Սարգ­սյա­նը կա­պի­տու­լյան­տին ա­սում է` պատ­րաստ­վի՛ր դատ­վե­լուն: «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյանն իր ա­սու­լի­սում փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով ման­րա­մասն ցույց տա­լով, որ Նի­կո­լի ա­սած­նե­րը ծայ­րե­ծայր կեղ­ծիք են և մա­նի­պու­լյա­ցի­ա, հնչեց­րեց շատ կա­րև­որ բան` ԱԺ ընդ­դի­մու­թյու­նը պատ­րաստ­վում է փո­ղո­ցա­յին պայ­քա­րի: Եվ նման է, որ պե­տա­կան դա­վա­ճա­նը հույժ վտան­գա­վոր ա­խո­յան է հա­մա­րում հենց Սերժ Սարգ­սյա­նին, այդ պատ­ճա­ռով էլ նոր տխմա­րա­գույն քրգործ են շտապ կա­րում: Մշտա­պես կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րը վեր­լու­ծող քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ Ար­մեն Հո­վա­սա­փյանն ար­ձա­նագ­րում է. «Վիժ­վածք­ներն ինք­նա­մո­ռաց դա­րակ­ներն են քան­դում, որ հեր­թա­կան ա­նա­սու­նու­թյու­նը երկ­նեն. մի 20 տար­վա վա­ղե­մու­թյուն ու­նե­ցող ե­սիմ ինչ է­շու­թյուն են գտել ու պա­թո­սով տա­րա­ծում են: Սե­փա­կան ա­թոռն ա­մեն գնով պա­հե­լու ցան­կա­ցած քայ­լի գնա­լու է՝ չկաս­կա­ծեք. փաստն էն է, որ իշ­խա­նու­թյա­նը սպա­սար­կող պնա­կա­լեզ­նե­րի ոհ­մա­կով դա շա­րու­նա­կում է իր քա­ղա­քա­կան ռեպ­րե­սի­ա­նե­րի շղթան, ու ա­սեմ՝ կանգ չի էլ առ­նե­լու, սա չի հա­գե­նում ու չի կշտա­նում մարդ­կանց տե­սա­րան­ներ ներ­կա­յաց­նե­լու մո­լուց­քից: Նե­րո­նից ո­չին­չով չտար­բեր­վող ա­րյու­նար­բու ջո­կե­րը հստակ գի­տի, թե հատ­կա­պես որ շրջա­նակ­նե­րից վտանգ զգա ու կոնկ­րետ հի­մա էլ գրո­հում է Ա­զա­տի­չին»:

ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՎԱ­ՂԵ­ՄՈՒ­ԹՅԱՆ ԺԱՄ­ԿԵՏ­ՆԵՐ ՉՈՒ­ՆԻ

Nzovq

Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայր Ար­մեն Սարգ­սյա­նը պարզ հայ­տա­րա­րել էր` Հոկ­տեմ­բե­րի 27-ի կազ­մա­կեր­պիչ ու­ժե­րը հի­մա կանգ­նած են Նի­կո­լի իշ­խա­նու­թյան թի­կուն­քում: Եվ հան­կարծ իր բան­սար­կու­թյան ըն­թաց­քում կա­պի­տու­լյան­տը անդ­րա­դար­ձավ «27»-ի թե­մա­յով շան­տա­ժա­յին ակ­նարկ­ներ ա­նե­լով գլո­բալ կազ­մա­կեր­պիչ­նե­րի ուղ­ղու­թյամբ: Ու ինչ­քան էլ գեր­տե­րու­թյուն­ներն ու­րացած լի­նեն, որ Նի­կո­լի պես գոր­ծի­քով վեր­ջա­պես չե­զո­քաց­րել են հայ­կա­կան գոր­ծո­նը, ու ինչ­քան էլ գի­տակ­ցեն, որ Նի­կո­լին փո­խա­րի­նող նրան հա­վա­սար կամ ա­վե­լի վատ վիժ­վածք գտնե­լը ան­չափ դժվար է, սա­կայն այդ շան­տա­ժով Նի­կո­լը կրա­կի հետ է խա­ղում: «27» կազ­մա­կեր­պած գեր­տե­րու­թյու­նը կամ անդ­րազ­գա­յին կա­ռույց­նե­րը դժվար թե շան­տաժ հան­դուր­ժեն, ու նման է, որ Նի­կո­լի խա­ղը մոտ է ա­վար­տին:

Ի դեպ, թրքահ­պա­տակ դա­վա­ճա­նու­թյան կա­րև­որ գա­ղա­փա­րա­խոս­նե­րից Վի­գեն Խա­չատ­րյա­նի հան­կար­ծա­մահ լի­նե­լու մա­սին շշուկ­ներ են պտտվում, որ նա­խօ­րե­ին նա ծանր լուր էր ստա­ցել` ի­րենց խուն­տա­յի գլխին մո­տա­լուտ գա­լի­քի մա­սին, ին­չը և բե­րեց սրտի կաթ­վա­ծի... Կա­պի­տու­լյան­տիզ­մի այդ ռահ­վի­րա­յի մա­հը դար­ձավ նա­և յու­րա­հա­տուկ լակ­մու­սի թուղթ, թե ինչ­պի­սին է հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը: ՔՊ-ական­նե­րի «բա­րո­յախ­րա­տա­կան» լո­լո­նե­րը բա­նի տեղ դնող­ներ չե­ղան, մար­դիկ հի­շե­ցին, որ մա­հա­ցա­ծի մա­սին լա­վը չա­սե­լու դեպ­քում պետք է աս­վի ոչ թե ո­չինչ, այլ ո­չինչ, բա­ցի ճշմար­տու­թյու­նից: Իսկ ճշմար­տու­թյունն այն է, որ դա­վա­ճա­նու­թյու­նը վա­ղե­մու­թյան ժամ­կետ չու­նի, և չու­նի ինչ­պես ող­ջե­րի, այն­պես էլ հան­գու­ցյալ­նե­րի պա­րա­գա­յում: Պատ­մա­կան օ­րի­նակ­նե­րի պա­կաս չու­նենք, սա­կայն ձեռն­պահ կմնանք մեջ­բե­րե­լու Մով­սես Խո­րե­նա­ցու խոս­քը դա­վա­ճան­նե­րի մահ­կա­նա­ցո­ւի մա­սին` սրան­ցից սպա­սե­լի է, որ օ­րի­նակ Ֆեյս­բու­քում Խո­րե­նա­ցուն դարձ­նեն նույն­պի­սի ար­գել­ված ա­նուն, ինչ­պես Մոն­թե ա­նունն է: Ու ինչ­քան էլ Մոն­թե­ի ար­գե­լու­մը փոր­ձեն գցել ա­զե­րի­նե­րի վրա, պարզ է, որ դա նի­կո­լա­խուն­տա­յի ձեռ­քի գործն է: Սահ­մա­նա­փակ­վենք ար­ձա­նագ­րու­մով, որ բու­մե­րան­գի օ­րենքն ար­դար է, իսկ սրանք, դա­գաղ­նե­րի և մա­հե­րի քա­մի ցա­նե­լով, օ­րի­նա­չա­փո­րեն մի օր փո­թո­րիկ պի­տի հնձեն...

Սա­կայն ռեպ­րե­սի­ա­նե­րը սրանց այ­լևս դժվար թե օգ­նեն: Ար­մեն Ա­շո­տյա­նին բան­տար­կե­լով, սրանք Ա­շո­տյա­նից չպրծան, և քաղ­բան­տար­կյալ Ա­շո­տյա­նը վեր­լու­ծել է Նի­կո­լի հու­նի­սի 20-ի բան­սար­կու­թյու­նը, լայ­վի փո­խա­րեն «Նու­բա­րա­շեն» ՔԿՀ-ի իր բան­տախ­ցում ձե­ռա­գիր հոդ­ված գրե­լով: Մեջ­բե­րենք. «1. Փա­շի­նյանն ինք­նա­խոս­տո­վա­նել է, որ ու­նե­ցել է պա­տե­րազմն առն­վազն ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­նե­լու ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն հոկ­տեմ­բե­րի 7-8-ին: Եվ այդ ա­ռա­ջար­կը նա նույն­պես մեր­ժել է, թե­պետ, ինչ­պես ինքն էր բազ­միցս նշում, մենք իբր բա­նակ չու­նե­ինք, և, որ պար­տու­թյունն «անխու­սա­փե­լի է»: Ա­վե­լին, հենց այդ օ­րե­րին էր նա նա­խա­պատ­րաս­տում Լե­լե-Թե­փե օ­պե­րա­ցի­ան, իսկ ար­տա­սահ­մա­նյան ԶԼՄ-նե­րով գրե­թե ու­ղիղ հայ­տա­րա­րում «այս պա­հին ըն­թա­ցող և պա­տե­րազ­մում բե­կում մտցնող» գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Ինչ­պես հե­տո պարզ­վեց, այդ չա­րա­բաս­տիկ գոր­ծո­ղու­թյու­նը կոտ­րեց հայ­կա­կան ԶՈՒ ռե­զեր­վի մեջ­քը, ին­չը հե­տո ան­դառ­նա­լի հե­տև­անք­ներ ու­նե­ցավ:

2. Ֆի­զու­լին չհանձ­նե­լու իբր վճռա­կա­նու­թյուն ու­նե­ցող մար­դը հե­տո հեշ­տու­թյամբ ա­վե­լի շատ հող հանձ­նեց գրի­չով, քան կռվով (Քար­վա­ճա­ռը, Լա­չինն ու Աղ­դա­մը վկա), և շա­րու­նա­կում է հանձ­նել առ այ­սօր՝ ար­դեն ՀՀ ինք­նիշ­խան տա­րած­քից»:

Ա­ռայժմ ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը շա­րադ­րել է 9 կե­տեր, հոդ­վածն ու­նե­նա­լու է շա­րու­նա­կու­թյուն: Հի­մա` ևս մեկ մեջ­բե­րում. «Շահ­րե­զա­դե­ի փառ­քին նա­խան­ձող և հե­քի­աթ­նե­րի սե­փա­կան շար­քը դայ­լայ­լող Փա­շի­նյա­նը, առն­վազն ինձ հա­սած նյու­թե­րով, բառ ան­գամ չի ար­տա­բե­րել պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու մտադ­րու­թյան մա­սին, ինչն այդ ժա­մա­նակ հայ­կա­կան կող­մի ձեռ­քե­րում հզոր քարտ էր, գե­ո­պո­լի­տիկ ջո­կեր, դի­վա­նա­գի­տա­կան ИС­КАН­ДЕР»:

Մինչ­դեռ, հի­շեց­նենք, որ 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մում Սերժ Սարգ­սյա­նը հա­ջո­ղու­թյամբ կի­րա­ռել է «գե­ո­պո­լի­տիկ ջո­կե­րը»: Իսկ 2018-ին «Սեր­ժին մեր­ժե­լը» կազ­մա­կեր­պե­ցին այդ թվում նրա հա­մար, որ այդ­պի­սի զո­րա­վոր քայ­լեր կի­րա­ռող ընդ­հան­րա­պես չլի­նի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258687&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը