Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հանդիպում

Արդեն 193-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ հունիսի 15-ից սկսած՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Արցախի Հանրապետությունից բուժառուներին Կարմիր Խաչը տեղափոխի Երևան՝ բուժվելու նպատակով, խոչընդոտում է նաև ռուս խաղաղապահներին՝ շրջափակման մեջ գտնվող գյուղերին հումանիտար օգնություն հասցնելու համար։

Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արև կա՝ չնայած անձրևոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.

-Յուրաքանչյուր աղետ վտանգավոր է, բայց առավել վտանգավոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղետի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժեք պատասխան տալ այդ աղետին: Տեսեք, մենք շատ լավ գիտենք բնական աղետների դեմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղետի ակունքը մենք կամ չենք պայքարում կամ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղետի դեմ պայքարի միակ զենքը, միակ ուժը պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դեմ: Միայն համատեղ ներուժն ու հավատն է հնարավոր դարձնելու առկախված աղետի չափերի նվազեցմանը:

-Սրբազան, այդ համախմբան ներուժը տեսնո՞ւմ եք այսօր:

-Այ՛ո, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մեջ, մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախված է մի քանի անձերից, ովքեր պետք է այդ քաջությունը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկա է: Որովհետեւ հնարավոր չէ հայի պատվին, արժանապատվությանը անընդհատ վնասեն եւ հայը մնա անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է  համարժեք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամենը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:

-Սրբազան, Դուք փորձե՞լ եք  դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ որ դա էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:

-Գիտեք, ես միանշանակ դեմ չեմ նման երկխոսության, բայց  տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կներեք, բայց ես նրանց մեջ երկխոսության գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձ մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգեն Վեհափառի շրջանից սկսած, բայց եւ որեւէ հանդիպում նշանակալից դեռ չի խաղաղացել: Ադրբեջանցի հոգեւոր այրերը ուղղորդվում են մեկ կետից եւ այդ կետը հակահայ, հակաքրիստոենական արժեքների ամրանդումն է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում