Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը. կա վիրավոր
Պատահար
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
https://iravunk.com/sim/?p=258665&l=am/