«Փաստ». Տե­սեք, թե ով­քեր են խո­սում «շո­ուի» մա­սին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի մարդ պատրաստվում է լիճը սուզվել, մեկ էլ ջրասուզակ է դուրս գալիս լճից ու ջղային ասում. «Էստեղ ձեզ համար ջրասուզվելու տեղ չէ»: Ճիշտ և ճիշտ՝ կարկառուն քպական Անդրանիկ Քոչարյանի նման: Նշված քպականը նաև գլխավոր դերերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում: Այնտեղ նախօրեին Նիկոլ Փաշինյանն էր եկել ելույթ ունենալու: Նախազդով, գովազդով, ուղիղ եթերով և շոուի մնացյալ տարրերով: Լիարժեք շոու ապահովելու համար պակասում էին ծխարձակող երփներանգ ֆայերները (ծխագլանները): Բայց չշեղվենք Անդրանիկ Քոչարյանի «փայլատակումից»:

Նրան հարց են ուղղում իրենց իշխանության կողմից նշանակված պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանի առաջարկության վերաբերյալ՝ իր, Անդրանիկ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ անցկացնելու մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է. «Բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»: Լո՞ւրջ: Կամ, ավելի ճիշտ՝ իյա՜, իրո՞ք… Բա որ «քննիչ հանձնաժողով» է, այլ ոչ թե՝ «շոուի հարթակ», այդտեղ նախօրեին ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ իր «մեկ դերասանի թատրոն»-ով: Նա ինչո՞ւ էր ուղիղ եթերում, ըստ էության՝ «բանավիճում» իր ընդդիմախոսների, առհասարակ՝ մեղադրողների հետ:

Իսկ առհասարակ, ինչպե՞ս կարող է որևէ հանձնաժողով քննել որևէ մեկի գործողություններն ու որոշումները, եթե այդ հանձնաժողովում այդ «ինչ-որ մեկի» կուսակցական ու քաղաքական ենթականերն են գերազանցապես: Ներողություն, այս դեպքում՝ միայն: Նման պայմաններում այդ հանձնաժողովում ո՛չ ասելիք կա, ո՛չ էլ իրենցից՝ լսելիք: Առհասարակ, հանձնաժողովը շոուի հարթակ չէ, բայց դա հանձնաժողո՞վ է: Ու ո՞վ է շոուի մասին խոսում, էլի, կարկառուն քպակա՞նը, որի կուսակցությունն իր շեֆով միայն շոուով է զբաղված՝ երկիրն ավիրելու, Արցախը հանձնելու արանքներում»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի