Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրը մանդատ կստանա

Ներքաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահով պայմանավորված՝ դատարկ աթոռ չի մնա: Թեպետ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին փոփոխությունները հարթ չեն, եւ առնվազն տեխնիկական առումով հարցեր են առաջացնում, քանի որ համապատասխան հոդվածում նախատեսված չէ պատգամավորի մահը՝ որպես նրա լիազորությունների դադարման հիմք, այդուհանդերձ, ակնհայտ է, շուտով ականատես կլինենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կկազմի պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն եւ մեկ շաբաթվա ընթացքում կուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից մանդատ կտան ՔՊ համամասնական ցուցակի հաջորդ համարին:

Իսկ թե ով է հաջորդ ՔՊ-ականը, որը մանդատ կստանա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակը հուշում է, որ հերթը 93-րդ համարինն է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանինը: Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված, տնով-տեղով ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երեւանու ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ: Մինչդեռ, այսպես ասած, նախկինների օրոք՝ 1998-2017թթ. աշխատել է Երեւանի Գ. Գյուլբենկյանի անվան համար190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ