Փաստորեն, սխա՞լ են զեկուցել

Ներքաղաքական

Երեկ Փաշինյան Նիկոլը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հերթական խայտառակ ելույթից բացի, նաեւ մեկ այլ հերթական խայտառակության մասին բացահայտում կատարեց, որը բոլորիս համար պարզ էր, սակայն այլ է, երբ ինքը` մեղավորն է խոստովանում, այլ` որ մնացյալն են գլխի ընկնում:

Փաշինյանը պատմեց, որ Շուշիի անկման վերաբերյալ Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ ամեն բան գտնվում է իրենց վերահսկողության ներքո, սակայն Արցախի նախագահը վստահեցրել է, որ Շուշին անկում է ապրում: Ու Փաշինյանը նաեւ դժգոհեց, որ պատերազմի ժամանակ նման դեպքերը տասնյակով են եղել:

Շատերը հիշում են, որ 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյան-Սարգսյան հայտնի «բանակցությունների» ժամանակ, ընդիմադիր Փաշինյանը հեգնում էր Սարգսյանին` ասելով, թե իրեն սխալ են զեկուցում, որ հանրապետությունում իրավիճակ է փոխվել: Անշուշտ, վարչապետ դարձած Փաշինյանն այսօր իր հեգնումների մասին դժվար հիշի, բայց պետք է հասկացնել պետական այրին, որ եթե իրեն սխալ են զեկուցում, ու ինքը դա խոստովանում է, այլ ոչ թե իրեն ընդդիմությունից են ասում, նշանակում է իր ղեկավար կարգավիճակը զանց է առնվում: Դեռ չենք խոսում այն հանգամանքից, որ զեկուցողները չեն լինում «խոռով», դրանք հատուկ անձինք են, ովքեր տարբեր տեղերից ճշտում են հավաստի տեղեկատվությունը ու նոր մատուցում բարձրաստիճան այրին: Մի՞թե այս կարեւոր հանգամանքը քննիչ հանձնաժողովի աչքից վրիպեց, թե՞ Քոչարյան Անդրանիկն այդ ամենը կազմակերպել էր հեքիաթների հերթական սեզոնը ապահովվելու համար: Ինչո՞ւ են մարդկանց խաբում, թե մեկը սխալ էր բանակցել, մյուսը սխալ էր զեկուցել, մեկը փախել էր, մյուսը վախեցել էր, մեկը չէր գնացել Արցախ, իրեն վրա հարձակվել էին…

Ո՞ւմ է հետաքրքիր այս բոլոր պատճառաբանությունները, ինչո՞ւ պետք է ղեկավար մարդը դժգոհի իր աշխատակազմից, չէ որ ինքն է նրանց նշանակում ինքն էլ նրանց աշխատանքի որակի պատասխանատուն է: Եթե մեկը սխալ է արել, ուրեմն` այդ սխալի գլխավոր պատասխանատուն նշանակողն է, ի՞նչ պետք ունենք մենք լսելու այս սուտլիկ պատմությունները: Ինչո՞ւ Փաշինյանը նույն այդ հանձնախմբի ժամանակ չի ներկայացնում, թե ինչու նա իր առաջին օրվա ելույթով թեւաթափ արեց կռվող մեր տղաներին, ի՞նչ իրավունք ուներ երկրի թիվ մեկ ղեկավարը կամ ինչպես ինքն է իրեն ասում` գերագույն հրամանատարը նման բարոյալքող տեքստեր արտասանել: Ինչո՞ւ քննիչ հանձնախումբը չի խոսում նրա մասին, որ Փաշինյանը պատերազմի օրերին այլ երկրների միջնորդությամբ շուրջ երեք բանավեճ է ունեցել Ալիեւի հետ, ու բոլորը տապալել է ու սրա մեղավորը հաստատ սխալ զեկուցողները չեն, այլ անկիրթ ու անսկզբունք բանակցողն է: Այս ի՞նչ հեքիաթ են մատուցում ժողովրդին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում