Նիկոլը խոստովանեց, թե ում էր ձեռնտու Վազգենի եւ Դեմիրճյանի սպանությունը

Վերլուծություն

44-օրյա պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում Նի­կոլն իր ե­րեկ­վա ե­լույ­թում մեկ պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյան եւս անդ­րա­դար­ձավ, ո­րը, թե­րեւս, սխալ կլի­ներ շրջան­ցել: Խոս­քը՝ 1999թ.-ի Ստամ­բու­լյան հայտ­նի գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին է, որ­տեղ մի շարք գլո­բալ թե­մա­նե­րով ա­ռանց­քայն ո­րո­շում­ներ կա­յաց­րին: Գա­գա­թա­ժո­ղո­վում անդ­րա­դարձ կար նա­եւ Ար­ցա­խին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258600&l=am):

Եվ ա­հա Նի­կո­լը հի­շեց­րեց նա­եւ այդ անդ­րա­դար­ձը` ընդ­հա­նուր մեջ­բե­րում­ներ կա­տա­րե­լով: «Այդ գա­գա­թա­ժո­ղո­վին հղում չկար ո՛չ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը, ո՛չ ինք­նո­րոշ­ման սկզբուն­քին: Ո­րով­հե­տեւ այդ ըն­թաց­քում մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան հան­րու­թյու­նը գի­տեր, որ հի­մա բա­նակ­ցա­յին սե­ղա­նին է դրվել կար­գա­վոր­ման փաս­տա­թուղթ, ո­րը կոչ­վում է «Տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբունք»»,- ա­սաց Փա­շի­նյա­նը՝ «Մեղ­րի­ի տար­բե­րա­կը», որն այդ պա­հին ար­դեն օ­րա­կար­գում էր ԱՄՆ-ի օրհ­նու­թյամբ:

Նի­կո­լը նա­եւ մի շարք մեջ­բե­րում­ներ կա­տա­րեց` բա­ցատ­րե­լով, թե ին­չի մա­սին է խոս­քը: «Սույն հա­մա­ձայ­նագ­րի ու­ժի մեջ մտնե­լուց հե­տո նախ­կին ԼՂԻՄ տա­րած­քը, Շու­շի­ի շրջանն ու Լա­չի­նի շրջա­նը (1988-ին ե­ղած սահ­ման­նե­րում) փո­խանց­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը: Սույն հա­մա­ձայ­նագ­րի ու­ժի մեջ մտնե­լուց հե­տո Մեղ­րի­ի շրջա­նը 1988-ին ե­ղած սահ­ման­նե­րով, փո­խանց­վում է Ադր­բե­ջա­նին…»: Այլ դե­տալ­ներ եւս կան, չկրկնենք:

Ի­մաս­տը սա է` Հա­յաս­տա­նը պետք է հանձ­ներ Մեղ­րին` Ար­ցա­խի եւ Լա­չի­նի դի­մաց: Սա հայտ­նի պատ­մա­կան փաստ է, նման բան ժա­մա­նա­կին ի­րոք քննարկ­վել է «Գոբ­լի պլան» ընդ­հան­րա­կան եզ­րույ­թի ան­վան տակ, ո­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մի քա­նի փո­խու­թյուն­ներ ու­նե­ցավ, սա­կայն ընդ­հան­րա­կան ի­մաս­տն աս­վածն էր: Չնա­յած, այդ ի­մաս­տը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել նա­եւ այս­պես, որն ա­վե­լի հստակ է բա­ցատ­րում այդ ողջ ծրա­գի­րը` թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մին, այ­սինքն ՆԱ­ՏՕ-ին հանձն­վում էր Ի­րա­նի հետ սահ­մա­նա­յին գո­տին, ո­րից բրի­տա­նա-իսրա­յե­լյան հո­տը դեռ այն ժա­մա­նակ էր գա­լիս:

Սա­կայն հի­շեց­նե­լով Ստամ­բու­լի գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին, Նի­կո­լը մեկ անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյուն եւս հնչեց­րեց. «Ճիշտ է, այն չի ըն­դուն­վել, ընդ ո­րում, կա կար­ծիք, ո­րը ես կի­սում եմ, որ այս փաս­տաթղ­թի ի­րա­կա­նա­ցու­մը կան­խել են Կա­րեն Դե­միր­ճյանն ու Վազ­գեն Սարգ­սյա­նը՝ ի­րենց կյան­քով»:

Եվ այս­պես, հա­սանք Հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծին: Ի­հար­կե, հոկ­տեմ­բե­րի 27-ը «Մեղ­րի­ի մի­ջանց­քին» կա­պող վար­կա­ծը եւս նոր բան չէ, ժա­մա­նա­կին մենք եւս հան­գա­մա­նո­րեն դրան անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Սա­կայն այս դեպ­քում մեկ է­ա­կան նրբե­րանգ եւս պետք է հաշ­վի առ­նենք:

Այս­պես, նախ չմո­ռա­նանք, որ Նի­կո­լը, ինշ­խա­նու­թյան գա­լով, խոս­տա­ցել էր այդ գոր­ծը եւս բա­ցա­հայ­տել: Ե­թե չենք սխալ­վում, 2019թ.-ին այդ գործն ի­րոք վե­րա­բաց­վեց, ո­րից եր­կու տա­րի անց դա­տա­խա­զու­թյու­նը փաս­տեց, որ ո­րո­շա­կի աշ­խա­տանք տար­վել է: Մաս­նա­վո­րա­պես, նո­րից հար­ցաքնն­վել են ինչ­պես հան­ցախմ­բի պա­րագ­լուխ Նա­ի­րի Հու­նա­նյա­նը, այն­պես էլ նրա հետ բան­տում գտնվող եղ­բայրն ու մյուս եր­կու դա­տա­պար­տյալ­նե­րը: Գխա­վոր դա­տա­խա­զի խորհր­դա­կան Գոռ Աբ­րա­հա­մյա­նը նա­եւ փաս­տեց. «Մինչ այ­սօր ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բազ­մա­թիվ ան­ձինք հար­ցաքնն­վել են այդ գոր­ծով, այդ թվում նա­եւ Հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծով ա­զա­տազրկ­ման դա­տա­պարտ­ված բո­լոր ան­ձինք»: Նա­եւ, որ Ա­ԱԾ-ում վե­րա­բաց­ված գոր­ծով քննու­թյուն է տար­վում կազ­մա­կեր­պիչ­նե­րին բա­ցա­հայ­տե­լու ուղ­ղու­թյամբ:

Հե­տա­գա­յում, հաս­կա­նա­լի է, այ­լեւս գրե­թե ձայն ու ծպտուն չե­ղավ, բայց կա­րող ենք են­թադ­րել, որ Նի­կո­լը բա­վա­րար չա­փով տե­ղե­կաց­ված է Հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծից, այդ թվում` դրա կազ­մա­կեր­պիչ­նե­րի մա­սով: Այ­սինքն, երբ հի­մա կար­ծիք է հայտ­նում, ըստ ո­րի` Կա­րեն Դե­միր­ճյա­նի ու Վազ­գեն Սարգ­սյա­նի սպա­նու­թյու­նը պետք է կա­պել «Մեղ­րի­ի մի­ջանց­քի» հետ, պետք է հա­մա­րել ոչ թե մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն, այլ` առն­վազն եր­կա­մյա նոր հե­տաքն­նու­թյան ար­դյունք, բնա­կա­նա­բար, հիմն­ված նա­եւ գոր­ծի հին նյու­թե­րի վրա:

Բայց, կրկնենք: Դա­տե­լով Նի­կո­լի խոս­քից՝ «Մեղ­րի­ի մի­ջանց­քի» սցե­նա­րը «Տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբուն­քի» հե­տե­ւանք է: Այն է` Ստամ­բու­լի գա­գա­թա­ժո­ղո­վի, ո­րը, ի դեպ, դեռ այն ժա­մա­նակ էր հա­մար­վում ԱՄՆ-ի աշ­խար­հա­կա­լու­թյան գա­գա­թնա­կետ: Այ­սինքն, Վազ­գենն ու Դե­միր­ճյա­նը հենց ա­մե­րի­կյան քա­վո­րու­թյամբ ա­ռաջ մղվող սցե­նա­րին դեմ գնա­լով զոհ­վե­ցին, ա­մեն դեպ­քում` Նի­կո­լը եւս այդ կար­ծի­քին է:

Այս­պի­սով, Նի­կո­լը տվեց հար­ցի պա­տաս­խա՞նը, թե ում էր ձեռն­տու Վազ­գե­նի եւ Դե­միր­ճյա­նի մա­հը:

Ռուս­նե­րին հաս­տատ չէ, «Մեղ­րի­ի մի­ջանց­քը», ինչ­պես նա­եւ ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­ներն են ցույց տա­լիս, ուղղ­ված է նա­եւ նրանց դեմ:

Քո­չա­րյա­նի՞ն: Բայց այդ դեպ­քում Նի­կո­լը չէր վա­րա­նի նրան նման մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րել, նա­եւ վե­րա­բաց­ված քննու­թյան ար­դյուն­քում: Ի վեր­ջո, այդ փու­լում նրա «գլխին կա­խե­լու» գործ է­ին ման գա­լիս:

«Տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբուն­քը» ա­մե­րի­կա­ցի­ներն է­ին ա­ռաջ տա­նում, Նի­կո­լը եւս ա­նուղ­ղա­կի­ո­րեն այդ մա­սին ա­սաց: Նրա՞նց է­ին դեմ գնա­ցել Վազ­գենն ու Դե­միր­ճյա­նը: Սա՞ էր ակ­նար­կում Նի­կո­լը, եթե այդպես է, ին­չո՞ւ: Մի խոս­քով, շատ հե­տաքր­քիր բան է ստաց­վում:

Ի դեպ, տես­նես վե­րա­բաց­ված քննու­թյան ժա­մա­նակ վեր­ջա­պես Օս­կա­նյա­նից հա­մո­զիչ բա­ցատ­րու­թյուն ստա­ցա՞ն, թե ին­չու հոկ­տեմ­բե­րի 27-ին նա ԱԺ-ում չէր, այլ Հա­յաս­տան ե­կած ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­յին օ­դա­նա­վա­կա­յան էր ու­ղեկ­ցում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում