Կրկին անդրադառնալ ու բարդել նախկին նախագահների վրա, մեղմ ասած, տեղին չէ ու սխալ քաղաքական գիծ է. Ղազարյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին հրավիրվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու: Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել: Փաշինյանի զեկույցի եւ «նոր բացահայտումների» շուրջ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

— Նիկոլ Փաշինյանն իր զեկույցի ընթացքում անդրադարձ կատարեց Հայաստանի երեք նախագահներին, արդյո՞ք նախկիններին անընդհատ անդրադարձ կատարով` թեթեւանում են Նիկոլ Փաշինյանի մեղքերը` 44-օրյա պատերազմի հետ կապված, եւ մի՞թե դա էր Ալեն Սիմոնյանի խոստացած սենսացիոն բացահայտումը զեկույցի ընթացքում:

— Նախ ասեմ, որ ես որեւէ սենսացիոն հայտարարության ականջալուր չեղա, իսկ ինչ վերաբերում է նախկին երեք նախագահներին այս կամ այն չափով անդրադառնալը ու բարդելը, կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ, որովհետեւ 2018թ.-ից մինչեւ 2020թ.-ը  քիչ էր ժամանակի առումով, բայց նաեւ կարելի է ասել բավարար էր, որպեսզի, որպես երկրի ղեկավար, զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, գոնե մինիմումի հասցներ բանակի վիճակը, կարգապահական, կազմակերպական ու զինամթերքի համադրման առումով: Այս օրերին, երբ պատերազմից հետո մենք հասկանում ենք, որ դիվանագիտական դաշտում առնվազն տանուլ ենք տալիս, կրկին անդրադառնալ ու բարդել նախկին նախագահների վրա, մեղմ ասած, տեղին չէ: Առաջ նայելու, դիվանագիտական սեղանի շուրջ հայկական ազգային, պետական շահերի մասին մտածելու եւ մեր շահերը առաջ քաշելու փոխարեն՝ նախկինների վրա մեղքը բարդելը՝ սխալ քաղաքական գծի որդեգրում է:

— Անընդհատ Փաշինյանը հղում էր կատարում նախկին փաստաթղթերի վրա, մեջբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց չէ՞ որ նա ի սկզբանե նշել էր, որ «զրոյական կետից է սկսում»: Զրոյական կետից սկսողի համար ի՞նչ տարբերություն, թե ինչ բանակցություններ են եղել:

— Ամենամեծ հակասությունը, որ պատերազմից առաջ ասում էր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»-ն էր, իսկ այսօր համակերպվել եւ պաշտոնապես բարձրաձայնել, որ Արցախը, այո՛, Ադրբեջանի մաս է, ճանաչում ենք 86 600 քառ կմ, որն իր մեջ ներառում է նաեւ Արցախը, ամենամեծ հակասությունը այստեղ է, եւ դրանից հետո այն կողմ մնացածը մեզ համար նորություն չէ կամ երկրորդական պլանում է:

«ԲՆԱՎ ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ՈՎ ԻՆՉ Է ԶԵԿՈՒՑԵԼ»

— Ի դեպ, նա նաեւ հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 7-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին գրառում էր կատարել՝ նշելով, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Հիմա ինչպես հասկանալ՝ Փաշինյա՞նն է խաբել, թե՞ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին:

— Ես քաղաքական գնահատական տամ. թե Շուշիի անկման հետ կապված այս օրերին ով ի՞նչ է մեկնաբանում, ով ի՞նչ է գրում, ով ում ի՞նչ է զեկուցում, դրանք բացարձակ ո՛չ մեղմացնում են մեր վիճակը, ո՛չ էլ Արցախի կարգավիճակին պլյուս է լինում: Այսինքն՝ քաղաքական առումով դրանք կրկին արդեն արժեք, որպես այդպիսին, չեն ներկայացնում եւ զեկուցելը այլ բան է, փաստաթղթի առկայությունը՝ այլ: Այո՛, այդ օրերին, շատերը շատ բան են զեկուցել, բայց հիմնվել դրա վրա ու այսօր դա ներկայացնել որպես սենսացիա, կարծես թե, ինչ մի մեծ բան ենք անում, բացարձակ այդպես չէ: Այսօր կա քաղաքական վիճակ, որտեղ Արցախը շրջափակման մեջ է, պաշտոնապես բարձրաձայնվել է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, եւ սպասում ենք «խաղաղություն» կոչված փաստաթղթի ստորագրմանը: Որպես քաղաքացի, որպես քաղաքագետ, բնավ ինձ չի հետաքրքրում` այդ օրերին ով ինչ է զեկուցել, բացարձակ հետաքրքիր չէ, այսինքն՝ ոչինչ չի փոխում դա ինձ համար:

— Իսկ ի՞նչ ակնկալել այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածից: Այն կարո՞ղ է գոնե արցախահայության հոգսերը թեթեւացնել եւ որեւէ կերպ լինել ի շահ Հայաստանի:

— Ես թերահավատորեն եմ մոտենում այդ «խաղաղության պայմանագրին»: Որքան էլ հայկական եւ ադրբեջանական կողմը ցանկանա, կարծում եմ՝ հօդս է ցնդելու տարածաշրջանում այլ խաղացող ուժերի կողմից: Այսինքն՝ ինքը` որպես այդպիսին, մի թղթի կտոր է ստորագրվելու, բայց փաստացի տարածքը ոչ միայն լարված է մնալու, այլ նաեւ եռուն է մնալու: Թեժացումներ են սպասվում, այն պարզապես թղթի կտոր է, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այդքան տուրք տալիս այդ թղթի կտոր կոչվածին, որովհետեւ տարածաշրջանում՝ թե՛ գերտերությունների, թե՛ տարածաշրջանային խաղացողների շահերը հակասում են: Ինքը ձեւական փաստաթուղթ է դառնում, տվյալ պարագայում Իրանն իր շահն է հետապնդում, Ռուսաստանը` իր շահը, Թուրքիան՝ իր, հավաքական Արեւմուտքը՝ իր: Եվ այդ շահերի բախման կիզակետում, ցավոք սրտի, մեզ օգտագործում են, ինչու ոչ, նաեւ Ադրբեջանին են օգտագործում: Բայց Ադրբեջանի ախորժակը բավարարելով են օգտագործում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը, այն է ՝ նրանք 44-օրյա պատերազմի արդյունքում հաղթանակածի դիրքերից են նստում բանակցությունների սեղանի շուրջ:

«ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է»

— «Զանգեզուրի միջանցքին» է՞լ է ձեռքները հասնելու, թե՞ որեւէ երկրի աջակցությամբ՝ կարող է ի շահ Հայաստանի խնդիրը լուծվել:

— Եթե «Զանգեզուրի միջանցքը» չլինի, սա հիմնականում իրանական եւ ռուսական կողմի ազդեցությամբ կարող է այդպես լուծվել, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» դուրս գա այդ խաղաղության օրակարգից: Բայց եթե նույնիսկ այն մտավ, դա մարտավարական քայլ է լինելու որոշակի ուժերի կողմից, որից հետո ինքը դառնալու է պրոբլեմատիկ, դառնալու է նոր խաղաթուղթ՝ խաղացողների ձեռքին: Երբ պետք եղավ, այն կփակվի, երբ պետք եղավ՝ այնտեղ ահաբեկիչներ կարող են լինել, սադրանքներ: Ես երկու սցենարն էլ չեմ բացառում, երկարաժամկետ կտրվածքով՝ «Զանգեզուրի միջանցքը», անկախ կարգավիճակից, Հայաստանի սուվերենության հաշվին է, թե՝ ոչ, շատ կարճ կյանք է ունենալու, եթե այն կյանքի կոչվեց: Անկախ մեր կամքից «Զանգեզուրյան միջանցքը» աշխարհաքաղաքական շահերի կիզակետում է, եւ կրկին այնտեղ պետություններ են լինելու, որ իրենց շահերին ձեռնտու չի էլ լինելու այդ միջանցքի կյանքի կոչվելը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258598&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ