Դեմ ըլլալով Նիկոլին՝ Վահե Հակոբյանն էլ է բողոքում ռուս խաղաղապահներից

Տեսանյութեր

Տեւական լռությունից հետո Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վայր դրած ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին եւ սահմանային վերջին լարվածությանը:

«ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԱՅՆՏԵՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ԲԱՑԵՆ»

Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին: Վերջին օրերին տարբեր ուղղություններով Ադրբեջանը սադրանքների է դիմում Սյունիքում, մինչդեռ Ազգային ժողովում բոլորովին այլ հարցեր են քննարկվում: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

— Պատասխանեմ վերջից. այդ իսկ պատճառով մենք լքեցինք այս Ազգային ժողովը: Ինչ վերաբերում է Սյունիքին, այն գտնվում է կիզակետում` որպես բոլոր գերտերությունների խաչմերուկ: Գաղտնիք չէ, որ խոսվում է կոմունիկացիաների  մասին, թե պետք է բացվեն, ճանապարհները մեքենաների համար աշխատեն: Սա բոլորի հետաքրքրությունների շրջանակում է: Եվ պատահական չէ, որ Իրանը բացեց այնտեղ հյուպատոսարան, հիմա էլ Ռուսաստանն է բացում, իսկ մնացած պետությունների դեսպաններն օր ու գիշեր գտնվում են Սյունիքում, քիչ է մնում բոլորն այնտեղ գրասենյակներ բացեն:

— Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում  է Իրանը, ոչ թե` Հայաստանը: Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունն արդեն տվե՞լ է իր համաձայնությունը:

Չեմ ուզում մեկնաբանել ո՛չ Էրդողանին եւ ո՛չ էլ այն, թե ինչ է մտածում այսօր Հայաստանի կառավարությունը: Հարցն այն է, որ Սյունիքն այսօր բոլորի հետաքրքրության կենտրոնում է գտնվում: Բավական է միայն քարտեզին նայել, կտեսնեք, թե որքան հետաքրքիր դիրք է գրավում:

— Թշնամու թիրախում էր կրկին հայտնվել Տեղ գյուղը: Հայտնի դարձավ նաեւ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել, սակայն հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

— Էլի հանգում ենք մի անհասկանալի վիճակի, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ի՞նչ են անում այնտեղ: Ադրբեջանը փորձում էր դրոշ տեղադրել կամուրջի եզրին, մեր տարածքում, ինչո՞ւ են սադրում, հերիք չի՞: Մերոնք, կարծում եմ, շատ պատշաճ են գործել: Մեր բանակում այսօր կան հայրենասեր, պրոֆեսիոնալ զինվորականներ, եւ ես համարում եմ, որ շատ լավ են արել, որ կրակել են: Ու հետո ի՞նչ են անում ռուսները, խաղաղապահների հրամանատարը գալիս է, որ իր դոշով գարանտ կանգնի Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու համար: Լավ, մնացածը հասկացանք, բա էս ի՞նչ է: Տեղ գյուղը, որ ավարտվում է, այսպես կոչված, նոր ճանապարհին, որը շրջանցում է Աղավնոն եւ այլն, այդտեղ կա կամուրջ, ոը կապվում է Լաչինի միջանցքին, տակով անցնում է Ադրբեջանի ճանապարհները: Հիմա այդ անցակետ կոչվածում, կամուրջի վերջնամասում ադրբեջանցիները դրոշ են դրել, իրենք փորձում էին դրոշը տեղադրել դեպի Տեղ գյուղ: Սա մաքուր սադրանք էր, որը, կարծում եմ, չստացվեց: Ու ռուս խաղաղապահները  չխոչընդոտեցին այս իրավիճակում:

— Նիկոլ Փաշինյանն էլ է դժգոհ ռուս խաղաղապահներից: Կարո՞ղ ենք փաստել, որ այս հարցում համակարծիք եք նրա հետ:

— Հարցը պետք է դիտարկել մի քանի հարթության վրա: Մի կողմ դնենք այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, 1997 թվականի պայմանագրի համաձայն` ՌԴ զորքերը պետք է մինիմում այստեղ լինեին, ՀԱՊԿ-ի գործողությունները կան, չկան եւ այլն, այստեղ պետք է հասկանանք Ռուսաստանի ներքին իրավիճակը, որը բավականին բարդ է: Կարծում եմ` իրենք ինչ-որ տեղ, ինչ-որ մասով որոշել են ադրբեջանցիներին ու թուրքերին  գոհացնել: Սա իրենց ներքին քաղաքականությունն է, բայց, կներեք, կոպիտ ասած` դրանից մեր վերքերը ոչ մի կերպ չեն բուժվում: Ես ներողություն եմ խնդրում՝ բա մենք չե՞նք ձեր հարյուր տարվա զինակիցը:

— Իսկ սա հետեւանքը չէ՞ նրա, որ այս իշխանությունը հետեւողականորեն փորձում է երկրի արտաքին վեկտորը փոխել, իսկ Արցախի հետ կապված առանցքային հարցերը շտապում է լուծել արեւմտյան թելադրանքներով:

— Գլոբալ առումով այդ կոմունիկացիաների բացումը բոլորի համար հարմար է` ե՛ւ միացյալ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի: Երեւի միայն Իրանն է դեմ, այն էլ ինչ-որ վերապահումներով: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով պետք է իրականացնի վերահսկողությունը: Բնական է, Արեւմուտքը կատեգորիկ դեմ է, որ այն անեն ռուսները, ռուսները կատեգորիկ դեմ են, որ անի որեւէ մեկը` բացի իրենցից: Բայց ի՞նչն է խանգարում, որ մենք պնդենք եւ ասենք` ի՞նչ է նշանակում` ինչ-որ մեկը պետք է վերահսկի, մենք սուվերեն երկիր ենք: Այս ամենը գալիս է նրանից, որ անատամ է այսօրվա իշխանությունն ու կառավարությունը:

«ՈՎ ԿԱՐՈՂ Է, ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԻՄԱ, ՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ` ՆԱ ՈՒԶՈՒՄ Է»

— Իսկ արդեն, որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ, Դուք ինչպե՞ս եք գնահատում տիտղոսային ընդդիմության աշխատանքը, եւ ի՞նչ է պատրաստվում անել Ձեր քաղաքական ուժը:

— Խորհրդարանական ընդդիմության աշխատանքը զրո է, ասեմ ավելին՝ արտախորհրդարանականն էլ եմ դիտարկում՝ զրո: Այո՛, ակնհայտ է, որ փողոցային պայքարը չստացվեց, ի՞նչ պատճառով, կարծում եմ՝ դրա մասին հիմա  պետք չէ խոսել, դնենք մի կողմ: Մենք հիմա փնտրում ենք այլ ճանապարհներ, այլ եղանակներ: Պայքարի այլ տարբերակներ միանշանակ կան, չեմ կարող հիմա բարձրաձայնել, բայց շատ շուտով խոստանում եմ մենք կհրապարակենք այն ամենի մասին, ինչը մենք գեներացրել ենք:

— Որոշ քաղաքական ուժեր, օրինակ, հետագա պայքարը տեսնում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելով: «Վերածնվող Հայաստանը» մասնակցելո՞ւ է:

— Մենք չենք տեսնում այդ ընտրություններով հետագա պայքար: Այսօր չկա մեր պատկերացմամբ այն կերպարը, ով այսօր կարող է մասնակցել եւ հաղթել ընտրություններին: Վերացական ասած` ով կարող է, չի ուզում հիմա, ով որ չի կարող` նա ուզում է:

Եթե ընդդիմությունն էլ է ընդդիմությանը քննադատում, աշխատանքը գնահատում զրո, սա նշանակո՞ւմ է, որ հանրության վստահությունը շահելու խնդիր կա:

— Սա որեւէ կերպ չի արդարացնում մեր հայրենակիցների այն շերտին, ովքեր մերժում են երկրորդ նախագահին, երրորդ նախագահին ու մնացածին, ովքեր ասպարեզում են: Սա նման է նրան, որ մեկի տունը վառվում է, հարեւանը բերում է կարմիր գույնի շոր, որ հանգցնի դրանով, ասում է` կարմիրը չեմ սիրում, կապույտը բեր: Մեր վիճակը նման է դրան եւ որեւէ կերպ չի արդարացնում բոլորին մերժողներին: Մենք այսօր կազմված ենք 15 տոկոս բանիմաց, հայրենասեր, ազգանվեր մարդկանցից, 15 տոկոս տականքներից, իսկ մնացած 70 տոկոսը երկրի ղեկավարն ինչպիսինն է, իրենք այդպես էլ իրենց պահում են: Երկրի ղեկավարը առյուծ է, իրենց պահում են առյուծի նման, եթե ոչխար է, պահում են ոչխարի նման: Ինչքան էլ դաժան հնչի, այդպես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ