Կզրուցենք ակումբի հետ` հասկանալու համար Մխիթարյանի հետ կապված ծրագրերը. Պիմետա
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմետան հայտնել է, որ ֆուտբոլիստի ու ակումբի միջեւ համագործակցության շարունակության հնարավորությունը պետք է հստակեցնել ակումբի ներկայացուցիչների հետ.
«Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ լրանում է մեկ տարուց, սակայն, մենք կզրուցենք ակումբի հետ՝ հասկանալու նրանց ծրագրերը կապված ֆուտբոլիստի հետ: Հիմա մենք նրան հանգիստ կթողնենք, իսկ հետո ես կխոսեմ նրանց հետ»,- գործակալի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

